ԼՈՒՍՆԹԱԳԻ (Հինգշաբթի), 17.10.2019, 00:42


Ո˜վ, Արի Հա´յ, ի՞նչ Չարի Աստված, երբ ի´նքդ ես աստված՝ Արայից սերված Արորդի´ ես դու, Աստվածամա´րդ ես դու
          FACEBOOK              
Մ Ե Ն Յ ՈՒ
Ց Ա Ն Կ
Категории каналов
 Видео
Գլխավոր » Տեսանյութ » ԱՐՈՐԴԱԿԱՆ ՏՈՆԵՐ

slaq.am «Մարտի 21-ը` Հայոց Ամանոր»

00:03:56
Դիտումներ: 1 Ավելացրեց: Arordi
Описание материала:

Մարտի 21-ը` գարնանային գիշերահավասարի օրը, գարնան և առհասարակ տարվա բնական սկիզբն է: Հեթանոս հայերն առաջնորդվել են արևային օրացույցով և այս օրը նշել են որպես Ամանոր: Հին օրացույցով` Արեգ ամսվա Արեգ օրը նշվում է նաև Հաղթության և Զորության աստված Վահագնի ծնունդը: Վահագնի ծնունդով է սկսվում նոր տարին: Հաղթելով Չարին` Վահագնը լույս ու ջերմություն, գարուն է բերում Արարատ աշխարհին: Հայաստանի հեթանոսական համայնքը` «Արորդիների Ուխտ»-ի քրմերի գլխավորությամբ ամեն տարի Ամանորը նշում է Գառնիի տաճարում: Այսօր նույնպես տեղի ունեցան ծիսական արարողություն, ավանդական զոհաբերություն, կնունքի արարողություններ; Տոնակատարությունն ուղեկցվում էր ազգային երգ ու պարով: Վահագնը ուժն է, զորությունը, որ կա ամեն հայի մեջ: Վահագնով էին ոգեշնչվում Հին Հայաստանում հայ ռազմիկները` տանելով հաղթանակներ, Վահագնով էին երդվում մեծ զորավար Գարեգին Նժդեհը և իր զինվորները, Վահագնն է, որ բերում է հաղթանակներ Արի Հայ ազգին: Ազգային տոների նշումը, ծիսական արարողությունները ոգեշնչում են հայ մարդուն, արթնացնում սեփական ուժի և զորության գիտակցությունը, հիշեցնում իր արիական ծագման մասին: Տոնի հետ կապված արարողությունների մեջ ուշագրավ է ծիրանենու զարդարումը: Ծիրանենին Հին Հայաստանում համարվել է Կենաց ծառ: Յուրաքանչյուր ոք պահելով իր մեջ մի ցանկություն` գունավոր ժապավենի մի կտոր է կապում Կենաց ծառի ճյուղին` դրանով իսկ ծառի միջոցով հաղորդակցվելով Բնության և Արարչի հետ, հաղորդելով Արարչին իր ցանկությունը: Հիշեցնենք, որ մարտի 21-ը որպես Ամանոր նշվել է ոչ միայն հայերի, այլ արիական ծագում ունեցող բոլոր ազգերի կողմից: Առ այսօր զրադաշտական, և նույնիսկ մուսուլման պարսիկները, եզդիները, հնդիկները և այլոք նշում են Ամանորը (պարսկերեն` Նովրուզ): Պատահական չէր, որ տոնակատարությանը մասնակցում էին նաև բազմաթիվ օտարերկրացի հյուրեր: Հեթանոս հայերը հավատում են վերածննդին: Վերածնվում է ոչ միայն մարդը, այլև բնությունը. գարունը ինքնին վերածնունդ է: Մարդիկ լցվում են նոր եռանդով, նոր ուժերով, զորությամբ, կյանքի հանդեպ սիրով: Սկսվում է արիական 9595 թվականը: Կարեն Վարդանյան

Լեզու: Русский
Длительность материала: 00:03:56
Հեղինակ: Menua Harutyunyan
Copyright MyCorp © 2019
Մուտք


Օրվա նկար
 


Նկարներ


Օրվա նկար
 


Որոնում


Օրվա նկար
 


Վիճակագրություն

Ընդամենը OnLine 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0


Օրվա նկար
 


Бесплатный конструктор сайтов - uCoz