ԼՈՒՍՆԹԱԳԻ (Հինգշաբթի), 17.10.2019, 01:13


Ո˜վ, Արի Հա´յ, ի՞նչ Չարի Աստված, երբ ի´նքդ ես աստված՝ Արայից սերված Արորդի´ ես դու, Աստվածամա´րդ ես դու
          FACEBOOK              
Մ Ե Ն Յ ՈՒ
Ց Ա Ն Կ
ՈԻԽՏԱԳԻՐՔ
ՑԵՂԱԿԵՐՏՈՒՄ
ԳՐՔԵՐ
 ԳՐԱԴԱՐԱՆ
Գլխավոր » Գրադարան » ՑԵՂԱԿԵՐՏՈՒՄ

ՏՈՀՄԸ
29.01.2014, 20:34

Տոհմը Ազգի օրգանիզմի բնական մաս է: Ազգից դուրս Տոհմ չկա, ինչպես և անիմանալի է Ազգը առանց Տոհմերի: Ազգը տոհմերի ամբողջություն է: Տոհմերը, որպես ազգային օրգանիզմի բնական մասեր, իրենց մեջ կրում են ազգային օրգանիզմի բոլոր բնական որակները, իրենց առանձնահատուկ արտահայտությամբ: Ըստ այդմ, Ազգի տոհմերը և նման են իրար, և տարբեր են: Ամեն մի տոհմ ազգային օրգանիզմում իր որոշակի բնական դերը ունի: Եվ իր այդ բնական դերը կատարելիս, Տոհմը պահպանում է իր կենսունակությունը, իր զորությունը: Միայն կենսունակ ու զորեղ Տոհմերով է առողջ ու կենսունակ Ազգի օրգանիզմը: Տոհմերն են ապահովում սերունդների միջև կապը և Տոհմերն են, իրենց մեջ խտացնելով ազգային կենսաձևն ու կենսափորձը, օրինաչափորեն ձևավորում իրենց սերունդներին:

Ըստ այդմ, Տոհմերի քայքայումը ուղղակի ոճիր է ազգային օրգանիզմի կենսունակության դեմ: Տոհմերի քայքայումը զրկում է սերունդներին իրենց որակական հիմքից, զրկում է հազարամյակների կենսափորձի օրինաչափ յուրացման հնարավորությունից, զրկում է սերունդներին իրենց նախնիների օրինաչափ շարունակելիությունը լինելու հնարավորությունից:

Տոհմականությունից զրկված սերունդները չունեն իրենց անցյալը, չունեն և իրենց ապագան: Նրանք ապրում են միայն այսօրով և վերածվում են անդեմ զանգվածի, Ժողովրդի: Տոհմերի քայքայումը, այսպիսով, հանգեցնում է ազգային օրգանիզմի քայքայմանը, այսինքն` Ազգի մահվան:

Ըստ այդմ, Ազգի համար որակական անհրաժեշտություն է Տոհմերի գոյությունը, իսկ ժողովրդի համար անընդունելի է այն: Եվ պատահական չէ, որ մոտ երկու հազարամյակ Հային Ազգից Ժողովրդի վերածելու ամբողջ ընթացքում համառ պայքար է մղվել հենց տոհմականության դեմ, նպատակ ունենալով անհատներին կտրել իրենց որակական հիմքից և անվերապահորեն ենթարկել իշխող գաղափարախոսությանը, իշխող կրոնական սկզբունքներին:

Այսպիսով, այսօր Ցեղակերտումը անիմանալի է առանց Տոհմերի վերականգնման: Տոհմերի վերականգնումն ու զորացումն է գլխավոր պայմանը ազգային օրգանիզմի զորացման ու կենսունակության:

Կարգավիճակ: ՑԵՂԱԿԵՐՏՈՒՄ | Ավելացրեց: Arordi | Տեգեր: Ցեղակերտում
Դիտումներ: 104 | Բեռնումներ: 0
Copyright MyCorp © 2019
Մուտք


Օրվա նկար
 


Նկարներ


Օրվա նկար
 


Որոնում


Օրվա նկար
 


Վիճակագրություն

Ընդամենը OnLine 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0


Օրվա նկար
 


Бесплатный конструктор сайтов - uCoz