ԼՈՒՍՆԹԱԳԻ (Հինգշաբթի), 17.10.2019, 00:35


Ո˜վ, Արի Հա´յ, ի՞նչ Չարի Աստված, երբ ի´նքդ ես աստված՝ Արայից սերված Արորդի´ ես դու, Աստվածամա´րդ ես դու
          FACEBOOK              
Մ Ե Ն Յ ՈՒ
Ց Ա Ն Կ
ՈԻԽՏԱԳԻՐՔ
ՑԵՂԱԿԵՐՏՈՒՄ
ԳՐՔԵՐ
 ԳՐԱԴԱՐԱՆ
Գլխավոր » Գրադարան » ՑԵՂԱԿԵՐՏՈՒՄ

ՊԱՏՄՈւԹՅՈւՆ
21.01.2014, 21:06

Պատմությունը Ազգի կենսագրությունն է, նրա կյանքի ընթացքը: Ըստ այդմ, Պատմությունը Ազգի որակական դրսևորում է, քանի որ Ազգը ինքն է կերտում իր պատմությունը: Ազգի յուրաքանչյուր սերունդ իր Ազգի ծագումի և ամբողջ նախնական կյանքի կրողն է իր մեջ: Եվ իր մեջ կրելով իր Ազգի ամբողջ նախնական կյանքը, սերունդները դրանց համապատասխան կերտում են իրենց ապագան: Այսպիսով` Ազգի պատմությունը փաստորեն Ազգի Կենսափորձն է, որ սերնդե սերունդ օրինաչափորեն զարգանալով, փոխանցվում է հաջորդ սերունդներին: Ըստ այդմ, Ազգի Կենսափորձը զարգանում է ինքն իր մեջ ու երբեք Ազգի Կենսափորձի որակական փոփոխություն չի կրում:

Խիստ տարբեր է Ժողովրդի Պատմությունը: Պատմությունը Ժողովրդի համար Կենսափորձ չէ, այլ վիճակ է: Ժողովրդի ամեն մի սերունդ ծագումի և նախորդ սերունդների կյանքի օրինաչափ կրողը չէ: Ըստ այդմ, Ժողովրդի սերունդները ապրում են ներկայով միայն: Նրանք չեն կերտում պատմություն, այլ իրենք են պատմության արդյունքները կրում իրենց վրա:

Ազգի սերունդները իրենց կյանքը և ապագան կերտում են ելնելով բնական դերի, իրենց բնական որակների զգացողությունից և իրենց մեջ կուտակելով նախորդ սերունդներից ժառանգած ամբողջ Ազգային Կենսափորձը: Ժողովրդի Պատմությունը փաստորեն պետական և կրոնական պատմություն է:

Հայ Ազգը ուներ իր Պատմությունը որպես Ազգային Կենսափորձի օրինաչափ զարգացման ընթացք: Սակայն 1700 տարի առաջ, կորցնելով իր ազգային զգացողությունը, Հայը վերածվեց Ժողովրդի: Նա կորցրեց իր ծագումի զգացողությունը, կորցրեց իր նախնիների հազարամյակների Կենսափորձը և կորցրեց Պատմություն կերտելու կարողությունը: Եվ ինքը խաղալիք դարձավ Պատմությանը և նրա զոհը:

Այդպես որակապես տարբերվում է Հայոց Պատմությունը որպես Ազգ և որպես Ժողովուրդ: Ըստ որում, Հայ Ազգի Պատմությունը իր որակական արտահայտությունն է ստանում սերունդների Կենսափորձի կուտակման, Կենսափորձի զարգացման և այլ օրինաչափ դրսևորումների մեջ: Իսկ Հայ Ժողովրդի Պատմությունը իր արտահայտությունը ստանում է լոկ պատմագրության մեջ:

Մեզ ներկայացված Հայոց Պատմությունը դեն է շպրտել Հայ Ազգի հազարամյակների օրինաչափությունները, կուտակված Կենսափորձը և սերունդներին ներկայանում է միայն Հայ Ժողովրդի Պատմություն: Այդպես էլ կոչվում է, ՙՀայ Ժողովրդի Պատմություն՚: Հենց դրանով արդեն Հայոց Պատմագրությունը զուտ իմացական արժեք ունի և բոլորովին Ազգի նախնական Կենսափորձի արտահայտիչը չէ: Եվ պատահական չէ, որ պեղումներից հայտնաբերված Հայ Ազգային պատմության որևէ հատված ուսումնասիրելիս, Պատմագրությունը նախ փորձում է այն խցկել Ժողովրդի սահմանների մեջ: Իսկ երբ դա չի հաջողվում, պարզապես մերժում է նրա կապը Հայության հետ և դեն է շպրտվում:

Ցեղակերտումը անիմանալի է առանց Ազգի Պատմության, որպես Ազգի Կենսափորձ: Ազգը, լինելով իր Ցեղածառի բնական մաս, իր կյանքը զարգացնում է հենց այդ Ցեղածառի վրա: Ուստի բոլոր Արի Ազգերի Կենսափորձը զարգացել է Արի Ցեղի ընդհանրության մեջ: Եվ Պատմագրությունը չի կարող Ազգի Կենսափորձը լուսաբանել, Ազգը կտրելով իր Ցեղածառից:

Ցեղակերտման ճանապարհին բոլոր Արի Ազգերը պետք է վերականգնեն իրենց Ազգային Պատմությունը, որպես Արի ցեղածառի բնական մասեր և անպայման Ցեղածառի Արմատի հետ օրգանական կապի հաստատումով: Այդ գործում նույնպես Հայը մեծագույն պատասխանատվություն է կրում: Նախ ինքը պիտի վերականգնի իր Ազգի Պատմությունը, որպես Արի Ցեղածառի Արմատ և հաստատի իր բնական օրգանական կապը Ցեղածառի ճյուղերի հետ:

Կարգավիճակ: ՑԵՂԱԿԵՐՏՈՒՄ | Ավելացրեց: Arordi | Տեգեր: Ցեղակերտում
Դիտումներ: 103 | Բեռնումներ: 0
Copyright MyCorp © 2019
Մուտք


Օրվա նկար
 


Նկարներ


Օրվա նկար
 


Որոնում


Օրվա նկար
 


Վիճակագրություն

Ընդամենը OnLine 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0


Օրվա նկար
 


Бесплатный конструктор сайтов - uCoz