ԼՈՒՍՆԻ (Երկուշաբթի), 21.10.2019, 01:04


Ո˜վ, Արի Հա´յ, ի՞նչ Չարի Աստված, երբ ի´նքդ ես աստված՝ Արայից սերված Արորդի´ ես դու, Աստվածամա´րդ ես դու
          FACEBOOK              
Մ Ե Ն Յ ՈՒ
Ց Ա Ն Կ
ՈԻԽՏԱԳԻՐՔ
ՑԵՂԱԿԵՐՏՈՒՄ
ԳՐՔԵՐ
 ԳՐԱԴԱՐԱՆ
Գլխավոր » Գրադարան » ՑԵՂԱԿԵՐՏՈՒՄ

ՆԵՐՔԻՆ ՀԱՐԱԲԵՐՈւԹՅՈւՆՆԵՐ
17.01.2014, 21:21

Ազգի Ներքին Որակական Հարաբերություններն են` հարաբերություններն ինքն իր մեջ: Եվ Ազգի ներքին որակական հարաբերությունները համապատասխանում են նրա որակական ամբողջությանը: Ուստի և այդ հարաբերությունները տրված են ի սկզբանե և կարգավորվում են Արտի օրենքով` Աստվածադիր օրենքով, որ բնական օրինաչափության հաստատումն է Ազգի օրգանիզմում: Եվ Ազգի օրգանիզմի բոլոր ներքին որակական մասերը գտնվում են որակական հարաբերությունների ներքո: Եվ այդ բնական մասերի որակական հարաբերություններով է հաստատվում Ազգի օրգանիզմի կենսունակությունը:

Ըստ այդմ, ազգային ներքին հարաբերությունները լավ կամ վատ չեն լինում, նրանք լինում են բնական կամ անբնական: Բնական են միայն որակական հարաբերությունները, որ ծագումից են գալիս: Անբնական են Ազգի մեջ ներմուծված այլասեր հարաբերությունները: Ազգը, որպես բնական օրգանիզմ, զարգանում է ինքն իր մեջ և չի ընդունում այլասեր որևէ հարաբերություն: Ուստի և ազգային ներքին հարաբերություններ ոչ կարելի է ստեղծել, ոչ էլ` ներմուծել: Որպես բնական օրգանիզմ, Ազգն էլ ծնվում է իր բնական որակներով, իր որակական դրսևորումներով և իր բնական որակական հարաբերություններով:

Ժողովուրդը, որպես անբնական կուտակում, չունի իր որակական ամբողջությունը, չունի իր որակական դրսևորումները, ուստի չունի և իր որակական հարաբերությունները: Ժողովրդի ներքին հարաբերությունները կառուցվում են անհատ-անհատ, անհատ-պետություն կամ անհատ-կրոնագաղափարախոսություն չափանիշով: Եվ այդ հարաբերությունները կարգավորվում են որոշակի հաստատված օրենքների զորությամբ: Այդ օրենքները ստեղծում են մարդիկ: Եվ որպես այդպիսիք, օրենքները փաստորեն ներկայացնում են որպես իշխող խավի կամ կրոնագաղափարախոսական սկզբունքների պաշտպան:

Ժողովուրդը ապրում է օրենքներով: Իսկ Ազգը ապրում է օրինաչափություններով: Ըստ որում, օրենքը միշտ էլ հնարավոր է անպատիժ շրջանցել, իսկ օրինաչափությունը անպատիժ շրջանցել հնարավոր չէ: Եթե Ազգի մեջ անհատը շեղվում է օրինաչափությունից, դրանով արդեն վնասում է ազգային օրգանիզմի բնական աշխատանքին: Եվ այդ անհատը պատժվում է: Ըստ այդմ, Ազգի մեջ և արքան, և ռամիկը ապրում են նույն օրինաչափությամբ, և նրանցից ոչ մեկը չի կարող անպատիժ շրջանցել բնական օրինաչափությունը: Եվ Ազգի մեջ ամեն մեկը մասնակցում է որակական հարաբերություններին` իր բնական դերին համապատասխան:

Իսկ Ժողովրդի մեջ ստեղծված օրենքները անպայման հաստատում են հարաբերությունների երկու բևեռ` օրենքից վեր կանգնածներ և օրենքի ճնշման տակ գտնվողներ, դատողներ և դատվողներ, վերահսկողներ և վերահսկվողներ, պատժողներ և պատժվողներ: Եվ բոլորին հատկացվում են դերեր այդ բևեռների մեջ: Իհարկե, Ժողովրդի մեջ իշխանության կամ գաղափարախոսության փոփոխությունը առաջ է բերում և օրենքների փոփոխություն: Բայց օրենքների ցանկացած փոփոխություն չի վերացնում ներքին հարաբերությունների երկու բևեռները: Եվ միայն փոխվում են անհատների դերերը այդ բևեռներում` նախկին դատվողը դառնում է դատող, իսկ նախկին դատողը` դատվող, նախկին ոճրագործը առաջնորդ է դառնում, իսկ նախկին առաջնորդը` ոճրագործ: Եվ հարաբերությունների բնույթը մնում է նույնը:

Հայ Ազգը, վաղուց ի վեր վերածվելով Ժողովրդի, կտրվել է իր ծագումի զգացողությունից, իր կենսաձևից, կենսափորձից, ազգային բարոյականությունից և դադարել է որպես ամբողջական օրգանիզմ ներկայանալուց: Ըստ այդմ, Հայը կտրվել է նաև իր որակական հարաբերություններից: Եվ վաղուց արդեն Հայն ապրում է ոչ թե օրինաչափություններով, այլ` օրենքներով, որ չեն համապատասխանում ազգային օրգանիզմի որակներին և միայն մի նպատակ են հետապնդում` ենթարկել Հայ Ժողովրդին իշխող կարգերին` վերածելով նրան կառավարվող ամբոխի:

Ցեղակերտման ճանապարհին բոլոր արի Ազգերը պետք է վերականգնեն իրենց ազգային ներքին որակական հարաբերությունները, որոնք պիտի կարգավորվեն ոչ թե մարդկանց կողմից ստեղծված օրենքներով, այլ Արտի` ասվածադիր օրենքներով, որ Ազգի օրգանիզմի օրինաչափության հաստատումն է ի սկզբանե: Հայ Ազգը, որպես Արի Ցեղածառի Արմատ, նախ` ինքն իր մեջ պիտի վերականգնի ներքին որակական հարաբերությունները, ամբողջանա որպես օրգանիզմ և ապա այդ օրինաչափությամբ սնի մյուս Արի Ազգերին:

Կարգավիճակ: ՑԵՂԱԿԵՐՏՈՒՄ | Ավելացրեց: Arordi | Տեգեր: Ցեղակերտում
Դիտումներ: 113 | Բեռնումներ: 0
Copyright MyCorp © 2019
Մուտք


Օրվա նկար
 


Նկարներ


Օրվա նկար
 


Որոնում


Օրվա նկար
 


Վիճակագրություն

Ընդամենը OnLine 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0


Օրվա նկար
 


Бесплатный конструктор сайтов - uCoz