ՀՐԱՏԻ (Երեքշաբթի), 22.10.2019, 02:16


Ո˜վ, Արի Հա´յ, ի՞նչ Չարի Աստված, երբ ի´նքդ ես աստված՝ Արայից սերված Արորդի´ ես դու, Աստվածամա´րդ ես դու
          FACEBOOK              
Մ Ե Ն Յ ՈՒ
Ց Ա Ն Կ
ՈԻԽՏԱԳԻՐՔ
ՑԵՂԱԿԵՐՏՈՒՄ
ԳՐՔԵՐ
 ԳՐԱԴԱՐԱՆ
Գլխավոր » Գրադարան » ՑԵՂԱԿԵՐՏՈՒՄ

ՄՇԱԿՈւՅԹ
20.01.2014, 21:10

Մշակույթը - Ազգի հոգևոր զարգացման օրինաչափությունն է: Դա Ազգի ծագումի, Կենսափորձի, բնական հարաբերությունների հոգևոր վերապրումների արտահայտությունն է:

Ըստ այդմ, Մշակույթը նույնանում է Ազգին: Մշակույթը Ազգի որակական դրսևորումն է: Եվ որպես այդպիսին, Ազգային Մշակույթը ամբողջություն է: Մշակույթը չի կարող ձևավորվել Ազգից դուրս, և Ազգը չի կարող ապրել առանց Մշակույթի: Եթե Ազգի Պատմությունը որպես Կենսափորձ իր արտահայտությունը չի ստանում Ազգային Մշակույթի մեջ, նշանակում է Ազգը չկա:

Ազգային Մշակույթը անհատներից կախված չէ: Անհատ ստեղծագործողները միայն սնվում են Ազգային Մշակույթից իրենց արարումը կատարելու համար: Անհատական ստեղծագործությունները Ազգային Մշակույթի անհատական վերապրումներ են: Եվ որքան զորավոր է ազգային Մշակույթի վերապրումը անհատի մեջ, այնքան նրա ստեղծագործությունը դառնում է Ազգային Մշակույթի օրգանական մաս:

Ժողովուրդը մշակույթ չունի: Ժողովուրդը առաջնորդվում է իր անհատ ստեղծագործողներով: Իսկ Ժողովրդի անհատ ստեղծագործողները, չունենալով Ազգային Մշակույթ որպես վերապրելու արարչական հիմք, հիմնվում են կրոնական կամ գաղափարական անբնական հիմքի վրա: Եվ այդ անհատական ստեղծագործությունները մի մշակութային ամբողջություն չեն կազմում:

1700 տարի առաջ քրիստոնյա հայերը, ներկայանալով որպես կրոնական ժողովուրդ, ոչնչացրին Հայ Ազգային ամբողջ Մշակույթը` նյութական և հոգևոր: Նրանք ի վիճակի չէին ժառանգել Ազգային Մշակույթը, քանի որ Ազգային Մշակույթը ազգային որակական դրսևորում է, իսկ Ժողովուրդը չի ներկայանում որպես որակ: Ժառանգել Ազգային Մշակույթը արդեն նշանակում էր պահպանել Ազգային որակական ամբողջությունը, որ ի վիճակի չէր կրոնական ժողովուրդը: Ուստի մնում էր միայն մերժել Ազգային Մշակույթը և ոչնչացնել այն:

Հայ Ազգային Մշակույթը ոչնչացվեց: Իսկ Հայ Ժողովուրդը այս ամբողջ ընթացքում չկարողացավ ստեղծել իր մշակույթը: Եվ այսօր Հայ Ժողովուրդը Մշակույթ չունի, թեև ունի որոշակի քանակի անհատ ստեղծագործողներ: Նրանց ստեղծագործությունները կառուցված են կրոնական, գաղափարական սկզբունքների վրա, Ժողովրդի մեջ ներկայանալով որպես մտքի անդեմ կուտակումներ, անբնական դատողություններ կյանքի, մահվան, չարի ու բարու, մարդու անկատարության մասին:

Ծանոթանալով մեզ հասած Ազգային Մշակույթի բեկորներին` առասպել, հեքիաթ, ասածվածք,… զգում ենք, թե ինչ զորավոր մշակույթ է ունեցել Հայ Ազգը: Միաժամանակ տեսնում ենք, թե ինչ հզոր Մշակույթ ունեն մինչև հիմա որպես բնական Ազգ ապրող հնդիկներն ու ճապոնացիները:

Ըստ այդմ, Ցեղակերտումը անիմանալի է առանց բոլոր Արի Ազգերի Ազգային Մշակույթների վերականգնման, որպես ազգային որակական դրսևորում: Եվ Ազգային Մշակույթի վերականգնումը առաջին հերթին հրատապ պահանջ է Հայերի համար: Հայը, որպես Արի Ցեղի Արմատ, իր մեջ խտացնում է ամբողջ Արի Ցեղային Մշակույթը: Եվ որքան զորեղ լինի Հայ Ազգային Մշակույթը, այնքան զորավոր մշակութային սնունդ կստանան Արի Ազգերը իրենց Ազգային Մշակույթները զարգացնելու համար:

Կարգավիճակ: ՑԵՂԱԿԵՐՏՈՒՄ | Ավելացրեց: Arordi | Տեգեր: Ցեղակերտում
Դիտումներ: 109 | Բեռնումներ: 0
Copyright MyCorp © 2019
Մուտք


Օրվա նկար
 


Նկարներ


Օրվա նկար
 


Որոնում


Օրվա նկար
 


Վիճակագրություն

Ընդամենը OnLine 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0


Օրվա նկար
 


Бесплатный конструктор сайтов - uCoz