ԼՈՒՍՆԹԱԳԻ (Հինգշաբթի), 17.10.2019, 00:54


Ո˜վ, Արի Հա´յ, ի՞նչ Չարի Աստված, երբ ի´նքդ ես աստված՝ Արայից սերված Արորդի´ ես դու, Աստվածամա´րդ ես դու
          FACEBOOK              
Մ Ե Ն Յ ՈՒ
Ց Ա Ն Կ
ՈԻԽՏԱԳԻՐՔ
ՑԵՂԱԿԵՐՏՈՒՄ
ԳՐՔԵՐ
 ԳՐԱԴԱՐԱՆ
Գլխավոր » Գրադարան » ՑԵՂԱԿԵՐՏՈՒՄ

ԼԵԶՈւ
26.01.2014, 20:43

Ցեղակերտման գործում մեծ դեր է կատարում Լեզուն: Գաղտնիք չէ, որ Հնդեվրոպական կոչվող Արիական Լեզուն մի ընդհանրություն է բոլոր Արի Ազգերի համար: Այդպես էլ պետք է լինի, քանի որ այդ Լեզուն ձևավորվել է հենց Արարատում, և հենց այդ Լեզվով են Արիները արտագաղթել Արարատից: Նույն Լեզուն այնուհետև զարգացել է տարբեր Արի Ազգերի մեջ տարբեր պայմաններում ու, բնականաբար, այն ճյուղավորվել է:

Փաստորեն բոլոր Արի Ազգերի Լեզուները հենց Հայոց Լեզվի տարատեսակներն են` բարբառները: Եվ եթե նրանք իրարից այնքան են հեռացել, որ անհասկանալի են մյուս Ազգերի համար, ապա դրա պատճառները երկուսն են` բնական և անբնական: Բնական ճանապարհն այն է, որ հազարամյակների ընթացքում նրանք զարգացել են յուրահատուկ և տարբեր պայմաններում, որպես ազգային որակ: Բայց նրանք առավել իրարից հեռացել են անբնական ճանապարհով, երբ վերածվելով Ժողովրդի, Արի Ազգերը կորցրել են իրենց ազգային լեզուների արմատական իմաստային օրինաչափությունները:

Չէ որ այսօր թուրքական ցեղի բոլոր ազգերը հասկանում են իրար, Սեմական ազգերը հասկանում են իրար… եվ միայն Արի Ազգերը չեն հասկանում իրար: Դա նշանակում է, որ խախտված է նրանց լեզուների արմատական իմաստային օրինաչափությունները: Եվ Հայոց Լեզուն, որ հիմքն է բոլոր արիական լեզուների, այսօր մեզ ներկայանում է իմաստազրկված վիճակում: Իրենք` Հայերը չեն հասկանում Հայոց Լեզվի արմատական խորհուրդները, էլ ինչպես մյուս Ազգերը հասկանան: Հայերեն բառերը այսօր ավելի շատ նման են գաղտնագրված նշանների, առանց նրանց ներքին արմատական իմաստների զգացողության:

Եթե վերականգնենք Հայոց Լեզվի արմատական օրինաչափությունները, և եթե մյուս Արի Ազգերն էլ վերականգնեն իրենց Լեզուների արմատական օրինաչափությունները, ապա բոլոր Արի Ազգերը պիտի հասկանան Հայերեն և … իրար: Ահա թե ինչու Հայոց Լեզվի արմատական իմաստային օրինաչափությունների վերականգնումը կարևորագույն պայման է Ցեղակերտման գործում:

Կարգավիճակ: ՑԵՂԱԿԵՐՏՈՒՄ | Ավելացրեց: Arordi | Տեգեր: Ցեղակերտում
Դիտումներ: 117 | Բեռնումներ: 0
Copyright MyCorp © 2019
Մուտք


Օրվա նկար
 


Նկարներ


Օրվա նկար
 


Որոնում


Օրվա նկար
 


Վիճակագրություն

Ընդամենը OnLine 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0


Օրվա նկար
 


Бесплатный конструктор сайтов - uCoz