ԼՈՒՍՆԻ (Երկուշաբթի), 21.10.2019, 00:46


Ո˜վ, Արի Հա´յ, ի՞նչ Չարի Աստված, երբ ի´նքդ ես աստված՝ Արայից սերված Արորդի´ ես դու, Աստվածամա´րդ ես դու
          FACEBOOK              
Մ Ե Ն Յ ՈՒ
Ց Ա Ն Կ
ՈԻԽՏԱԳԻՐՔ
ՑԵՂԱԿԵՐՏՈՒՄ
ԳՐՔԵՐ
 ԳՐԱԴԱՐԱՆ
Գլխավոր » Գրադարան » ՑԵՂԱԿԵՐՏՈՒՄ

ԿՐԹՈւԹՅՈւՆ
19.01.2014, 21:14

Կրթությունը սերնդի բնական ձևավորման ընթացքն է:

Նախ` ամեն ծնված դեռ սերունդ չէ: Սերունդ նշանակում է` ծնված և ձևավորված որպես իր տեսակի լիարժեք որակ: Սերունդ ձևավորում են բոլոր կենդանի տեսակները: Գայլը ձևավորում է իր սերունդը, արջը` իրենը, եղնիկը` իրենը…: Ազգն էլ է ձևավորում իր սերունդը:

Ըստ այդմ, կրթել` նշանակում է ձևավորել սերունդ Ազգային Կենսաձևի ամբողջության մեջ, նրան փոխանցելով Ազգի ողջ Կենսափորձը, Մշակույթը և սերունդների շարունակելիության օրինաչափությունը:

Կրթությունը, որպես սերնդի ձևավորում, հատուկ է միայն Ազգին: Ժողովուրդը կրթություն այդ իմաստով ունենալ չի կարող, քանզի նա չունի իր Կենսափորձը, չունի իր Կենսաձևը, չունի իր Մշակույթը և չունի Ազգային օրգանիզմի զգացողություն: Ժողովրդի Կրթությունը կառուցված է լոկ վարժեցման սկզբունքի վրա: Այսինքն` Ժողովրդի կրթությունը իր անհատներին վարժեցնում է կրոնական-գաղափարական օրենքներին, նորմերին, սկզբունքներին և պատրաստում է նրանց ծառայելու որոշակի կրոնական-գաղափարական սկզբունքներին:

Հայը որպես Ազգ, ինչպես և բոլոր Արի Ազգերը, ուներ իր օրինաչափ Ազգային կրթական համակարգը և ձևավորում էր սերունդներին Ազգի լիարժեք օրգանական ամբողջության մեջ:

Հայը որպես Ժողովուրդ, ստեղծել է իր կրթական համակարգը, որի նպատակն է ոչ թե ազգային սերունդ ձևավորել, այլ իշխող կրոնագաղափարականկան սկզբունքների պաշտպան լինել: Ուրիշ կերպ չէր էլ կարող լինել: Չէ՞ որ Հայ Ժողովուրդը կորցրել էր իր Ազգային բնական Կենսաձը որպես Ազգային Բարոյականություն, կորցրել էր իր Ազգային Մշակույթը և կորցրել էր սերունդների բնական հաջորդականության կապը: Այսինքն` սերունդ ձևավորելու համար ժողովուրդը ոչինչ չուներ: Մնում էր միայն հայ անհատներին վարժեցնել կրոնա-գաղափարական սկզբունքներին, օրենքներին, նորմերին համապատասխան ապրել:

Հայը, որպես Արի Ցեղածառի Արմատ, իր բնական դերը կարող է կատարել միայն վերականգնելով իր Ազգային Որակական Ամբողջությունը: Իսկ այդ գործում մեծագույն երաշխիք է նրա Ազգային Կրթության հաստատումը որպես ազգային սերունդների օրինաչափ ձևավորման բնական ընթացք:

Կարգավիճակ: ՑԵՂԱԿԵՐՏՈՒՄ | Ավելացրեց: Arordi | Տեգեր: Ցեղակերտում
Դիտումներ: 115 | Բեռնումներ: 0
Copyright MyCorp © 2019
Մուտք


Օրվա նկար
 


Նկարներ


Օրվա նկար
 


Որոնում


Օրվա նկար
 


Վիճակագրություն

Ընդամենը OnLine 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0


Օրվա նկար
 


Бесплатный конструктор сайтов - uCoz