ԼՈՒՍՆԹԱԳԻ (Հինգշաբթի), 17.10.2019, 01:14


Ո˜վ, Արի Հա´յ, ի՞նչ Չարի Աստված, երբ ի´նքդ ես աստված՝ Արայից սերված Արորդի´ ես դու, Աստվածամա´րդ ես դու
          FACEBOOK              
Մ Ե Ն Յ ՈՒ
Ց Ա Ն Կ
ՈԻԽՏԱԳԻՐՔ
ՑԵՂԱԿԵՐՏՈՒՄ
ԳՐՔԵՐ
 ԳՐԱԴԱՐԱՆ
Գլխավոր » Գրադարան » ՑԵՂԱԿԵՐՏՈՒՄ

ՀԱՅՐԵՆԻՔ
25.01.2014, 20:55

Բոլոր բնական օրգանիզմների մեջ նրանց բնական մասերը, որպես որակական ամբողջություններ, իրենց որակական միջավայրն ունեն: Եվ որակական ամբողջությունը անպայման համապատասխանում է իր որակական միջավայրին: Որակական ամբողջությունը իր բնական դերը կատարում է հենց այդ որակական միջավայրում, և այդ նույն միջավայրում է միայն կատարվում նրա մշտական նորոգումը: Այսպես` մարդու օրգանիզմի մեջ տեսողական բջիջները իրենց որակական միջավայրը ունեն, լսողական բջիջները իրենց որակական միջավայրը ունեն:

Այդ որակական միջավայրից դուրս նրանք որևէ դեր չունեն և հենց այդ միջավայրում են նրանք տեղադրված ի սկզբանե:

Այսպիսով` որակական միջավայրը այն բնակն է, որտեղ ի սկզբանե զետեղված է որակական ամբողջությունը, որտեղ նա կատարում է իր բնական դերը և իր մշտական նորոգումը:

Մարդկային Սեռի օրգանիզմում յուրաքանչյուր Ցեղ ունի իր որակական միջավայրը` Բնակը, ուր իսկզբանե տեղադրված է իր որակական ամբողջությունը: Բոլոր Ցեղերի Բնակները գտնվում են Երկրի Կենաց Գոտում: Ըստ այդմ, Ցեղի Բնակը Կենաց Գոտու այն հատվածն է, որտեղ ի սկզբանե տեղադրված է Ցեղային որակական ամբողջությունը: Այդ Բնակը կոչվում է նաև Մայր Հող: Իսկ Ցեղի Հայրենիքը–իր Բնակում` Մայր Հողում գոյություն ունեցող Ցեղային որակական ամբողջությունն է: Ուստի Մայր Հողից դուրս չկա Ցեղային Հայրենիք: Միայն Բնակում է անընդհատ նորոգվում և իր հավերժությունը կերտում Ցեղային որակական Ամբողջությունը:

Իհարկե, Ցեղային որակական ամբողջությունը զարգանալով ճյուղավորվում է, ձևավորելով բազմաթիվ Ազգեր: Եվ Ազգերը, լինելով Ցեղածառի ճյուղեր, աճելով իրենց արմատից, տարածվում են Հարաբերական Ցամաքի վրա և այս կամ այն հատվածում ծիլ են տալիս: Երկրի այն հատվածը, որտեղ ձևավորվում է Ցեղի Ազգը և որտեղ այդ Ազգի սկիզբն է, Ազգային Հայրենիքն է:

Ազգային Հայրենիքների և Ցեղային Բնահայրենիքի միաժամանակյա գոյությունը ոչ թե մերժում, այլ լրացնում և ամբողջացնում է Ցեղային օրգանիզմը: Եթե, օրինակ, Արի Ազգերը Հարաբերական Ցամաքում կառուցում են իրենց Ազգային Տները, ապա Արարատը հանդիսանում է նրանց համար Հայրական օջախ: Եվ որքան Արի Ազգերը զգում են իրենց Հայրական օջախը և որքանով կապված են նրա հետ, այնքան կենսունակ են, այնքան զորեղ են և այնքան ամբողջական են լինում որպես Ցեղի օրգանիզմի բնական մասեր:

Ըստ այդմ, Ցեղակերտումը անիմանալի է առանց Ազգային Հայրենիքի և ապա Ցեղային Բնահայրենիքի զգացողության: Չ՞է որ ազգային անհատը, լինելով իր Ազգի ամբողջ պատմական ընթացքի օրինաչափ արդյունքը, բնականաբար, իր ծագումով կապված է Ազգային Հայրենիքին, որպես իր ժառանգական հիմք: Միաժամանակ, բոլոր Արի Ազգերը իրենց ծագումով կապված են իրենց Բնահայրենիքին, որպես նրանց ցեղային որակների նախահիմք: Ուստի բոլոր Արի Ազգերը բնական պահանջով և հավերժության զգացողությամբ հայրենասեր պիտի լինեն: Արի Հայը առավել, քան որևէ մեկը, քանզի Հայի Ազգային Հայրենիքը և Բնահայրենիքը նույնն են` դա հենց Արարատն է, որն իր մեջ ունի և սնում է Արի Ցեղի Արմատը:

Իհարկե, Հայը իր Հայրենիքը կարող է զգալ միայն որպես Ազգ, եթե յուրաքանչյուր ազգային անհատ իր մեջ ունենա իր հավերժական Ցեղային Սկզբի զգացողությունը, որից էլ առաջանում է Հայրենիքի բնական զգացողությունը:

Բայց Հայը` որպես Ժողովուրդ, չի կարող ունենալ Հայրենիքի զգացողություն: Ժողովրդի անհատը Հայրենիք չունի: Հայը, վերածվելով Ժողովրդի և կտրելով իր բնական կապը ազգային սերունդների միջև, այլևս իր անհատների համար օրինաչափ շարունակելիության հիմք չի հանդիսանում: Եվ Ժողովրդի անհատներն իրենց սկիզբը դիտում են իրենց ծննդյան մեջ: Ըստ այդմ, Ժողովրդի անհատների համար Հայրենիք, որպես իրենց Ցեղային ու Ազգային ժառանգական հիմք, չկա: Նրանց համար Հայրենիք հասկացությունը կապված է ծննդավայր կամ ապրելատեղ հասկացության հետ:

Այդ պատճառով էլ Հայ Ժողովրդի անհատները հոգևոր պահանջ չեն զգացել պաշտպանելու Արարատը: Նրանք հեշտությամբ զիջել են իրենց Մայր Հողը օտարներին և այն պաշտպանելու փոխարեն, գերադասել են փախչել և հաստատվել ավելի ապահով երկրներում, ընդունելով դրանք որպես նոր Հայրենիք: Եվ այն փաստը, որ այսօր Հայը աշխարհասփյուռ է, վկայում է նրա հոգևոր կապի բացակայությունը իր Հայրենիքի հետ:

Եվ պատահական չէ, որ վերջին 1700 տարվա ընթացքում Հայ Ժողովուրդը օտարների դեմ կռվել է միայն ու միայն Կրոնը պաշտպանելու համար: Դրա շնորհիվ նա կարողացել է պաշտպանել Կրոնը, բայց կորցրել է իր Մայր Հողը: Եվ դա նրան առանձնապես չի հուզել, քանզի որպես Ժողովուրդ, որպես կրոնական համայնք, նա կարող է գոյատևել ինչպես Արարատում, այնպես էլ ցանկացած երկրում: Ըստ որում, Ցանկացած երկրում գոյություն ունեցող մի եկեղեցին նրանց համար լիովին փոխարինում է Հայրենիքին:

Եթե հայերը նույն նվիրումով իրենց Հայրենիքը պաշտպանեին, ինչպես պաշտպանում էին իրենց Կրոնը, այսօր Արարատը բավական զորավոր կլիներ և Արի Ցեղածառը բավական զորավոր Արմատ կունենար:

Այսպիսով` Ցեղակերտումը անիմանալի է առանց Մայր Հողի – Հայրենիքի զգացողության ձևավորման ամեն մի Հայ ազգային անհատի մեջ:

Կարգավիճակ: ՑԵՂԱԿԵՐՏՈՒՄ | Ավելացրեց: Arordi | Տեգեր: Ցեղակերտում
Դիտումներ: 163 | Բեռնումներ: 0
Copyright MyCorp © 2019
Մուտք


Օրվա նկար
 


Նկարներ


Օրվա նկար
 


Որոնում


Օրվա նկար
 


Վիճակագրություն

Ընդամենը OnLine 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0


Օրվա նկար
 


Бесплатный конструктор сайтов - uCoz