ԼՈՒՍՆԹԱԳԻ (Հինգշաբթի), 17.10.2019, 05:31


Ո˜վ, Արի Հա´յ, ի՞նչ Չարի Աստված, երբ ի´նքդ ես աստված՝ Արայից սերված Արորդի´ ես դու, Աստվածամա´րդ ես դու
          FACEBOOK              
Մ Ե Ն Յ ՈՒ
Ց Ա Ն Կ
ՈԻԽՏԱԳԻՐՔ
ՑԵՂԱԿԵՐՏՈՒՄ
ԳՐՔԵՐ
 ԳՐԱԴԱՐԱՆ
Գլխավոր » Գրադարան » ՑԵՂԱԿԵՐՏՈՒՄ

ՀԱՅ ԱԶԳԸ
31.01.2014, 20:30

Հայ Ազգը փաստորեն Արի Ցեղածառի Արմատն է և ծնողը բոլոր Արի Ազգերի: Ըստ այդմ, Հային Ազգ համարելը որոշ չափով պայմանական է: Նա հենց Արի Ցեղն է և իր մեջ խտացնում է Ցեղի բոլոր բնական որակները, որակական դրսևորումները, որոնք էլ օրինաչափորեն փոխանցել է բոլոր Արի Ազգերին:

Ըստ այդմ, Արի Ազգերը ըստ էության ծագումով Հայեր են, քանզի հենց Արարատ-Հայքից Արի-Հայերի տոհմերից են արտահոսել Հարաբերական Ցամաք և կազմավորել տարբեր ազգային ամբողջություններ: Եվ նրանց երակներում Հայ արյունն է հոսում, Հայոց լեզուն է նրանց շուրթերին, Հայ Հավատքն ու մշակույթն է ուղեկցում նրանց: Այդ առումով Արի Ցեղը կարելի է կոչել նաև Հայ Ցեղ:

Եվ Արի Ազգերը մշտապես իրենց որակական սնունդը ստանում էին Արարատից, իրենց Հայրական օջախից, և հենց դրանով պահպանում էին Ցեղային օրգանիզմի մեջ իրենց ազգային օրգանիզմները: Իհարկե, հազարամյակների ընթացքում այդ Ազգերը ձեռք են բերել բավական տարբերիչ հատկություններ: Դրանք առաջացել են և բնական ճանապարհով, որպես ազգային առանձնահատկություններ, և անբնական ճանապարհով, երբ Ցեղի օրգանիզմը քայքայվել է, և Ազգերը կտրվել են իրենց Արմատից ու վերածվել են ժողովուրդների: Արի Ցեղի օրգանիզմի քայքայումը մեծ մասամբ պայմանավորված է հենց Ցեղի Արմատով, որը ինքը դադարելով Ազգ լինելուց և վերածվելով ժողովրդի, դադարել է սնել Արի Ազգերին Ցեղի որակներով: Ուստի, առաջինը հենց Հայ Ազգն է պատասխանատու Արի Ցեղի օրգանիզմի առողջության համար և հենց ինքը, որպես Արմատ, պարտավոր է վերականգնել արի Ցեղածառի որակական ամբողջությունը: Ուրիշ ոչ մի Ազգ այդ դերը կատարել չի կարող: Որքան էլ բուժենք ծառի ճյուղերը, և որքան էլ այդ ճյուղերը աշխատեն, միևնույն է, ծառը առողջ չի լինի, հիվանդացել է Արի Ցեղածառի Արմատը` Հայ Ազգը:

Մոտ երկու հազարամյակ առաջ Հայ Ազգը ձեռք բերեց որակական հիվանդություն: Նա կորցրեց իր որակական ամբողջության զգացողությունը: Նա այլևս չէր զորացնում իր բնական որակները: Նա հրաժարվեց իր բնական որակական դրսևորումներից: Նա ոչնչացրեց իր Արիական ամբողջ մշակույթը, եղծանեց իր լեզուն, մերժեց իր Հավատքը, աղավաղեց իր բարոյականությունը: Ու ապրեց այլասեր մշակույթով, ենթարկվեց օտար կրոնի, անհարազատ բարոյական չափանիշներով պղծեց իրեն:

Այսպիսով Հայ Ազգի սերունդները կտրվեցին իրենց ծագումի զգացողությունից: Կտրվեց նաև սերունդների միջև բնական կապը: Եվ Հայը Ազգից վերածվեց Ժողովրդի: Որպես Ժողովուրդ, Հայն այլևս չուներ իր որակների զգացողությունը, իր բնական դերի զգացողությունը: Նույն վիճակը տեղի ունեցավ նաև շատ Արի Ազգերի մոտ: Զրկված լինելով իրենց արմատի բնական սնունդից, նրանք հեշտությամբ ենթարկվեցին այլևայլ արտաքին ներգործությունների, կորցրին իրենց ազգային ու ցեղային զգացողությունը և վերածվեցին Ժողովուրդների: Ժողովուրդներն իրենք անբնական կուտակումներ են, և նրանցով որևէ Ցեղի օրգանիզմ չի վերականգնվի: Միայն իրենց ազգային օրգանիզմները վերականգնելով, նրանք կամբողջացնեն Ցեղի օրգանիզմը: Եվ դա առաջին հերթին վերաբերում է Հային: Առաջինը Հայը պիտի գիտակցի իր բնական դերը Ցեղի ամբողջության մեջ, պիտի վերականգնի իր ցեղային որակները իր մեջ և ապա դրանցով նորից սնի մյուս Արի Ազգերին:

Ցեղակերտումը սկսվում է Արարատից և սկսվում է Հայ ազգակերտումով: Դա նշանակում է` վերականգնել Հայի ազգային կերտվածքը, քանի որ Հայ Ազգի մեջ ցեղային և ազգային կերտվածքները նույնանում են: Հայ ազգային կերտվածքը իրենից ներկայացնում է նրա բնական որակների, որակական դրսևորումների և որակական հարաբերությունների ամբողջություն:

Կարգավիճակ: ՑԵՂԱԿԵՐՏՈՒՄ | Ավելացրեց: Arordi | Տեգեր: Ցեղակերտում
Դիտումներ: 113 | Բեռնումներ: 0
Copyright MyCorp © 2019
Մուտք


Օրվա նկար
 


Նկարներ


Օրվա նկար
 


Որոնում


Օրվա նկար
 


Վիճակագրություն

Ընդամենը OnLine 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0


Օրվա նկար
 


Бесплатный конструктор сайтов - uCoz