ԼՈՒՍՆԹԱԳԻ (Հինգշաբթի), 17.10.2019, 06:28


Ո˜վ, Արի Հա´յ, ի՞նչ Չարի Աստված, երբ ի´նքդ ես աստված՝ Արայից սերված Արորդի´ ես դու, Աստվածամա´րդ ես դու
          FACEBOOK              
Մ Ե Ն Յ ՈՒ
Ց Ա Ն Կ
ՈԻԽՏԱԳԻՐՔ
ՑԵՂԱԿԵՐՏՈՒՄ
ԳՐՔԵՐ
 ԳՐԱԴԱՐԱՆ
Գլխավոր » Գրադարան » ՑԵՂԱԿԵՐՏՈՒՄ

ՀԱՎԱՏՔ
22.01.2014, 21:03

Ազգի Հավատքը - իր ծագումի զգացողությունն է, իր արյան զգացողությունն է, իր Սիրո ու Զորության զգացողությունն է, Մայր Հողի զգացողությունն է, իր նախնիների զգացողությունն է, բնական օրինաչափությունների զգացողությունն է: Ըստ այդմ, փաստորեն Ազգային Հավատքը Ցեղային Հավատքի մասնավոր ազգային արտահայտությունն է:

Յուրաքանչյուր Ցեղ, ունենալով իր առանձնահատուկ դերը Մարդկային օրգանիզմում, դրան համապատասխան ունի նաև իր առանձնահատուկ բնական որակները: Եվ այդ բնական որակներին համապատասխան ունի նաև իր առանձնահատուկ հոգևոր, իմացական որակական դրսևորումները: Ըստ այդմ, յուրաքանչյուր Ցեղ յուրովի է ընկալում բնության զորությունների հարաբերությունները, բնական օրինաչափությունները և յուրովի է կառուցում իր հարաբերությունները բնական զորությունների հետ:

Ըստ այդմ, յուրաքանչյուր Ցեղի մեջ ձևավորվում է իր Հավատքը, որ կոչվում է Ցեղահավատ կամ Ցեղակրոն (Հավատքի իմաստով), որ հաճախ անվանում են Հեթանոս: Հեթանոսը հունարեն Էթնոս բառն է, որ նշանակում է Ազգ, Ցեղ:

Եվ քանի որ տարբեր են Ցեղերի բնական որակները, ուստի տարբեր են նաև նրանց Ցեղակրոնները (Ցեղահավատքները): Արիական Ցեղակրոնը կոչվում է Արորդի կամ Արևորդի, որ նշանակում է Արարչից սերված:

Արորդյաց Հավատքը ձևավորվել է Արարատում, նախքան Արիների արտահոսքը: Եվ Արարատից գաղթած Արիները իրենց հետ տարել են նաև իրենց Հավատքը, որը շարունակել է զարգանալ արդեն որպես ազգային արտահայտություն տարբեր պայմաններում: Ըստ այդմ, Արի Ազգերի Ցեղակրոնները, իրարից տարբերվելով ազգային առանձնահատկություններով, այնուամենայնիվ, ունեն ցեղային բնական որակների օրինաչափ դրսևորումների ընդհանրություն:

Ցեղահավատքը բնական ազգի բնական որակական դրսևորումն է: Չկա Ազգ առանց իր ծագումի, առանց իր որակների, ուստի և չկա Ազգ առանց իր Ցեղահավատքի: Ուստի և Ցեղահավատքը նույնանում է Ազգին:

Այնինչ, Ժողովուրդը, որպես անբնական կուտակում, չի կարող ունենալ Հավատք: Ժողովուրդը ապրում է Կրոնով: Հավատքի և Կրոնի տարբերությունը խիստ ընդգծված է: Կրոնը իր էությամբ վերացական է, իսկ Հավատքը անպայման Ցեղահավատք է: Ցեղահավատքը - դա հավատք է իր ծագումին: Կրոնը ծագում չունեցողների սփոփանք է: Ցեղահավատքը հավատ է իր զորության նկատմամբ, Կրոնը` ապավինում է օտար զորությանը: Ցեղահավատքը կյանքի հավատ է, կրոնը մահվան ապավինում:

Ըստ այդմ, Ժողովուրդը չի կարող ունենալ Ցեղահավատք, իսկ ազգը չի կարող ունենալ Կրոն: Եվ Ազգը, որ զրկվում է իր Ցեղահավատքից և ընդունում է Կրոն, այլևս դադարում է Ազգ լինելուց և վերածվում է Ժողովրդի, քանզի Ազգը ապրում է զորությամբ, իսկ Ժողովուրդը ենթարկվում է զորությանը:

Եվ պատահական չէ, որ Հայ Ազգը, ուրանալով իր Արորդյաց Հավատքը և ընդունելով այլասեր Կրոն, կորցրեց իր ազգային որակների զգացողությունը, վերածվեց Ժողովրդի: Ժողովրդի վերածվեցին նաև բոլար այն Արի Ազգերը, որոնք նունպես ուրացան իրենց Արորդյաց Հավատքը: Արի Ազգերը կորցրեցին իրենց ծագումի զգացողությունը, հեռացան իրարից և քայքայեցին Արի Ցեղի օրգանիզմը:

Արի Ցեղի օրգանիզմը վերականգնելու համար անհրաժեշտ է Արի Ազգերի մեջ վերականգնել նրանց Արորդյաց Հավատքը: Այդ պատասխանատվությունը առաջին հերթին իր վրա է կրում Հայ Ազգը:

Կարգավիճակ: ՑԵՂԱԿԵՐՏՈՒՄ | Ավելացրեց: Arordi | Տեգեր: Ցեղակերտում
Դիտումներ: 113 | Բեռնումներ: 0
Copyright MyCorp © 2019
Մուտք


Օրվա նկար
 


Նկարներ


Օրվա նկար
 


Որոնում


Օրվա նկար
 


Վիճակագրություն

Ընդամենը OnLine 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0


Օրվա նկար
 


Бесплатный конструктор сайтов - uCoz