ԼՈՒՍՆԹԱԳԻ (Հինգշաբթի), 17.10.2019, 02:01


Ո˜վ, Արի Հա´յ, ի՞նչ Չարի Աստված, երբ ի´նքդ ես աստված՝ Արայից սերված Արորդի´ ես դու, Աստվածամա´րդ ես դու
          FACEBOOK              
Մ Ե Ն Յ ՈՒ
Ց Ա Ն Կ
ՈԻԽՏԱԳԻՐՔ
ՑԵՂԱԿԵՐՏՈՒՄ
ԳՐՔԵՐ
 ԳՐԱԴԱՐԱՆ
Գլխավոր » Գրադարան » ՑԵՂԱԿԵՐՏՈՒՄ

ԲԱՐՈՅԱԿԱՆՈւԹՅՈւՆ
23.01.2014, 20:59

Բարք կամ Վարք հասկացությունը նշանակում է ապրելաձև, կենսաձև: Ըստ այդմ, Ազգի Բարոյականությունը - Ազգի կենսաձևն է: Բնության մեջ բոլոր կենդանի տեսակները իրենց բնական որակներին, բնական կենսապայմաններին և գոյապահպանման անհրաժեշտությանը համապատասխան ունեն իրենց բնական կենսաձը: Եվ ամեն կենդանի տեսակի Կենսաձևը համապատասխանում է իր բնական որակներին: Ուստի և երբեք Կենսաձև փոխառնել հնարավոր չէ:

Ազգը` որպես բնական տեսակ, որպես կենդանի օրգանիզմ, նույնպես ունի իր բնական Կենսաձևը` Բարոյականությունը: Որպես որակական դրսևորում, ամեն Ազգի Կենսաձևը բնական է: Ըստ այդմ, լավ կամ վատ Ազգային Բարոյականություն չկա:

Բարոյականությունը, որպես Ազգի Կենսաձև, նույնանում է Ազգին: Չի կարող լինել Ազգ, առանց իր բնական Կենսաձևի, ինչպես և չի կարող որևէ Բարոյականություն ստեղծել ազգային Կենսաձևից դուրս: Եվ Ազգային Բարոյականության վրա ամեն տեսակի արտաքին ներգործություն միայն վնասակար է և անընդունելի: Ազգի Կենսաձևը, որպես որակական դրսևորում, զարգանում է ինքն իր մեջ, Ազգի Կենսափորձի զարգացման զուգընթաց, բայց երբեք որակական փոփոխություն չի կրում:

Ըստ այդմ, Բարոյականություն որպես Կենսաձև ունի միայն Ազգը: Ժողովուրդը, որպես անբնական կուտակում, իր Կենսաձևը չի կարող ունենալ, Ժողովուրդը չի կարող ունենալ Բարոյականություն: Ժողովուրդն իր կյանքում առաջնորդվում է այն հաստատված օրենքներով ու նորմերով, որ նրան են պարտադրվում կրոնական և պետական իշխանությունների կողմից: Բայց ոչ մի կրոն, ոչ մի Գաղափարախոսություն չի կարող ստեղծել Բարոյականություն որպես կենսաձև:

1700 տարի Հային` որպես Ժողովուրդ, պարտադրում էին կրոնական բարոյական նորմեր: Սակայն, այնուամենայնիվ, այդպես էլ այդ նորմերը չդարձան Կենսաձև: Հայը, նույնիսկ որպես Ժողովուրդ, այնուամենայնիվ, ապրում է իր Ազգային Կենսաձևով, թեև ամեն կերպ Կրոնը պայքարում է այն վերացնելու ուղղությամբ: Այսուհետև նույնպես Կրոնը պայքարելու է: Բայց Ազգային Կենսաձևը, որը հենց բուն Արի Ցեղային Կենսաձևն է, պետք է ամբողջությամբ զորանա Հայ Ազգի մեջ որպես Ցեղային Բարոյականություն: Եվ այդ Ցեղային Բարոյականությամբ նա պիտի սնի բոլոր Արի Ազգերին:

Կարգավիճակ: ՑԵՂԱԿԵՐՏՈՒՄ | Ավելացրեց: Arordi | Տեգեր: Ցեղակերտում
Դիտումներ: 164 | Բեռնումներ: 0
Copyright MyCorp © 2019
Մուտք


Օրվա նկար
 


Նկարներ


Օրվա նկար
 


Որոնում


Օրվա նկար
 


Վիճակագրություն

Ընդամենը OnLine 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0


Օրվա նկար
 


Бесплатный конструктор сайтов - uCoz