ԼՈՒՍՆԻ (Երկուշաբթի), 25.09.2017, 12:58


Ո˜վ, Արի Հա´յ, ի՞նչ Չարի Աստված, երբ ի´նքդ ես աստված՝ Արայից սերված Արորդի´ ես դու, Աստվածամա´րդ ես դու
          FACEBOOK              
Մ Ե Ն Յ ՈՒ
Ց Ա Ն Կ
ՈԻՂԵՐՋ
ՎԱՀԱԳՆԻ ԾՆՈՒԴԸ
ԽՈՍՔ ԵՐԱԽՏԻՔԻ
ԳԻՐՔ 1` ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ - ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ
ԳԻՐՔ 2` ԾԱԳՈՒՄՆԱՐԱՆ - ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԻՑԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
ԳԻՐՔ 3` ԱՎԵՏԱՐԱՆ
ԳԻՐՔ 4` ՁՈՆԱՐԱՆ
ԳԻՐՔ 5` ՎԵՀԱՐԱՆ
ԳԻՐՔ 6` ՊԱՏԳԱՄԱՐԱՆ
ԳԻՐՔ 7` ՀԻՄՆԵՐԳԱՐԱՆ
ԱՐՏԻ ՕՐԵՆՔԸ
ԳԱՐՈՒՆԸ, ՄԻԵՎՆՈՒՅՆ Է, ԳԱԼՈՒ Է
 ՈւԽՏԱԳԻՐՔ
Գլխավոր » ՈՒխտագիրք » ՈԻՂԵՐՋ

ՈԻՂԵՐՋ

Ո˜վ, Արի Հա´յ, ի՞նչ Չարի Աստված, երբ ի´նքդ ես աստված՝ Արայից սերված Արորդի´ ես դու, Աստվածամա´րդ ես դու, բոլոր մարդկային Ցեղերի մեջ միակ արարող զորությո´ւնն ես դու և Արայի Որդի Վահագն Աստծո Սիրո, Զորության ճառագո´ւմն ես դու:

            Էլ ի՞նչ ես որոնում քեզանից դուրս - զորությո՞ւն՝ զորությունը քո մեջ է. հավա՞տ՝ հավատը քո մեջ է. սե՞ր՝ սերը քո մեջ է. իմաստությո՞ւն՝ իմաստությունը քո մեջ է: Հրաշալի  էա´կ  ես դու, ո˜վ, Արի Հա´յ:

            Բայց դեռ ինչքա՞ն, ինչքա՞ն դու քեզ չճանաչես, դեռ ինչքա՞ն դու քեզ մերժես: Դեռ ինչքա՞ն դու ապրես ուրիշի կենսագրությամբ և դեռ ինչքա՞ն դու խարխափես հոգևոր թմրության մեջ՝ գոհ քեզ պարգևված անտոհմիկ որբի խղճուկ վիճակից:

            Դու երբևէ չե՞ս նայել Արեգակին՝ ո´չ մայրամուտի, այլ արշալույսի´ Արեգակին և նրա ճառագայթների անհուն ծովի մեջ չե՞ս փորձել տեսնել քեզ, քո սկիզբը և խորհել, թե ո՞վ ես դու, ո՞րտեղից ես գալիս, ի՞նչ ծագում ունես:

            Արիական ծագում ունես դու, ո˜վ, Արի Հա´յ, որ Արայից է գալիս. անարատ արյուն ունես դու, որ Արայից է հոսում քո երակներում. ազնիվ դիմագիծ ունես դու, որ Արայից ես ժառանգել. աստվածային զորություն ունես դու, որ արտացոլումն է Արայի էության:

            ԵՎ դու դեռ կասկածո՞ւմ ես քեզ: ԵՎ կարծում ես, թե քո ծագումը կորե՞լ է անդարձ, որ օտարներից քո գոյության հաստատումն ես մուրում:

            Բայց Արայի կամքով՝ ոչ մի բնական չի կորչում երբեք: Քո ծագումն էլ՝ բնական, չի կորել անհետ: Այն պահպանվել է հարյուրամյակներ և պահպանվել է դարձյալ հենց քո´ մեջ:

            ԵՎ Հայր Արայի կամքով ու Ամենազոր Վահագնի հովանավորությամբ, քո ծագումը պեղվում է հենց քո´ միջից և վերադարձվում է քեզ, որ միանաս, ձուլվես նրան ու ամբողջացնես էությունը քո:

            Մտի´ր նրա մեջ, ո˜վ, Արի Հա´յ, գնա´ քո հավերժության խորքը, մինչև քո առաջին նախնիները, միացի´ր նրանց, ապրի´ր նրանց հետ, բոցավառվի´ր նրանց աստվածային ջերմությամբ, օծվի´ր նրանց կենաց արևով և ապա փառաբանի´ր Հայր Արային ու Մայր Անահիտին այն աստվածային Շնորհի համար, որ տրված է քեզ՝ լինել Արի Հա´յ, լինել աստվածամա´րդ, լինել Արորդի´:

 

Սլակ Կակոսյան
Հայաստանի Գերագույն Քրմապետ

Կարգավիճակ: ՈԻՂԵՐՋ | Ավելացրեց: Admin (22.08.2012)
Դիտումներ: 277 | Տեգեր: ՈՒԽՏԱԳԻՐՔ, Արորդի, Ուղերձ, Արորդիների Ուխտ, Արի Հայ
Copyright MyCorp © 2017
Մուտք


Օրվա նկար
 


Նկարներ


Օրվա նկար
 


Որոնում


Օրվա նկար
 


Վիճակագրություն

Ընդամենը OnLine 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0


Օրվա նկար
 


Бесплатный конструктор сайтов - uCoz