ԼՈՒՍՆԹԱԳԻ (Հինգշաբթի), 19.10.2017, 10:01


Ո˜վ, Արի Հա´յ, ի՞նչ Չարի Աստված, երբ ի´նքդ ես աստված՝ Արայից սերված Արորդի´ ես դու, Աստվածամա´րդ ես դու
          FACEBOOK              
Մ Ե Ն Յ ՈՒ
Ց Ա Ն Կ
ՈԻՂԵՐՋ
ՎԱՀԱԳՆԻ ԾՆՈՒԴԸ
ԽՈՍՔ ԵՐԱԽՏԻՔԻ
ԳԻՐՔ 1` ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ - ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ
ԳԻՐՔ 2` ԾԱԳՈՒՄՆԱՐԱՆ - ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԻՑԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
ԳԻՐՔ 3` ԱՎԵՏԱՐԱՆ
ԳԻՐՔ 4` ՁՈՆԱՐԱՆ
ԳԻՐՔ 5` ՎԵՀԱՐԱՆ
ԳԻՐՔ 6` ՊԱՏԳԱՄԱՐԱՆ
ԳԻՐՔ 7` ՀԻՄՆԵՐԳԱՐԱՆ
ԱՐՏԻ ՕՐԵՆՔԸ
ԳԱՐՈՒՆԸ, ՄԻԵՎՆՈՒՅՆ Է, ԳԱԼՈՒ Է
 ՈւԽՏԱԳԻՐՔ
Գլխավոր » ՈՒխտագիրք » ԳԻՐՔ 2` ԾԱԳՈՒՄՆԱՐԱՆ - ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԻՑԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՈՂԱԾԻՆ ՏԻՏԱՆԸ

            Մենակ էր Վիշապը և՛ Երկնքում, և՛ Երկրի վրա: Խավար էր շուրջը, և ինքն էր միանձնյա Թագավոր այդ խավարի մեջ: Սկզբում լավ էր զգում իրեն: Չէ՞ որ ինքն էր բացարձակ տիրակալ այդ խավարի աշխարհում: Բայց հետո նա ձանձրացավ իր այդ վիճակից: Այո, նա բացարձակ Թագավոր էր, բայց ո՞ւմ էր իշխում, ո՞վ էր երկրպագում նրան, ո՞վ էր զոհ մատուցում նրան:

            ԵՎ տխրեց Վիշապը: Նա հաճախ իջնում էր Երկիր ու հեռվից հետևում էր Արարատին, ուր ճախրում էին թիթեռներ, ճռվողում էին թռչուններ, վազվզում էին կենդանիներ, ուր ծառ ու ծաղիկ էր: ԵՎ նա նախանձում էր մյուս Աստվածներին, որ ուրախ զվարճանում էին այդ բնության մեջ և խաղում էին Արիի հետ: Իսկ ինքը մենակ էր: ԵՎ գեթ մեկը չկար, որի հետ խաղար ինքը, որի հետ զրուցեր, որին հովանավորեր: ԵՎ հենց դրա համար Վիշապը ավելի էր չարանում Արիի դեմ, որ նա կար և հենց իր լինելությամբ երջանկացնում էր Աստվածներին և ընդգծում էր Վիշապի դժբախտությունը: Երանի Արին չլիներ, կամ ինքն էլ ունենար այդպիսի մեկին:

            ԵՎ Վիշապը դիմեց Արային.

            - Ո˜վ, Հա՛յր իմ, ես մենակ եմ, և տխուր է ընթանում իմ կյանքը: Արարատում կյանք կա և այնտեղ Արին կա, ի ուրախություն բոլոր Աստվածների: Ինձ էլ տուր Արիի պես մեկին, որ  ես էլ հոգամ նրա մասին: Չէ՞ որ նույնիսկ Խավարի տիրակալն էլ ուրախանալու պահանջ ունի:

            - Ես կկատարեմ քո ցանկությունը,- ասաց Արան,- թունախառն քո շունչը ցայտիր շուրջդ, և անապատը կկենդանանա: Ապա անապատի կավը շաղախիր Հորդող գետի ջրով և շաղախից ծեփիր Արիի նման մեկին: Փչիր նրա վրա, և նա շունչ կառնի: Բայց գիտցի՛ր՝ նա չի լինի Արի, այլ կլինի Չարի. նա չի լինի Հայգ, այլ կլինի Ադամ. նա չի լինի աստված, այլ կլինի տիտան: ԵՎ նա կլինի առաջին հողածին Տիտանը:

            Վիշապը գոհ վերադարձավ Երկիր: Շուրջը տարածեց իր թունավոր շունչը, և տափաստանի ավազներից փուշ ու տատասկ աճեցին և բազում կարիճներ, օձեր, մողեսներ և այլ սողուններ կենդանություն առան ու լցրեցին անապատը: Ապա տափաստանի կավը շաղախեց Հորդող գետի ջրով և այդ շաղախով ծեփեց Չարի Տիտանին, փչեց նրա վրա, շունչ տվեց նրան:

            ՈՒրախացավ Վիշապը՝ Խավարի Թագավորությունն էլ ունեցավ իր կյանքը և իր մարդուն: Վիշապը սիրում էր Տիտանին, գուրգուրում էր նրան և անվերջ խրատում էր.

            - Դու կբազմացնես ադամորդի Տիտանների Ցեղը և իմ խավարի տիրակալությունը կտարածես Երկրով մեկ: ԵՎ իմ Զորությանը ապավինած, կտապալես Արի Ցեղը Արարատում և խավարով կծածկես Արարատը, որ այնտեղ էլ իմ իշխանությունը հաստատվի:

            ԵՎ Չարի Տիտանը աճում էր թունավոր զորությամբ և մշտապես թշնամություն էր տածում Արարատում ապրող Արի աստծո դեմ: Նա մշտապես խորհում էր Արարատը նվաճելու և այնտեղ խավարի թագավորություն հաստատելու մասին:

Կարգավիճակ: ԳԻՐՔ 2` ԾԱԳՈՒՄՆԱՐԱՆ - ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԻՑԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ | Ավելացրեց: Admin (20.08.2012)
Դիտումներ: 224
Copyright MyCorp © 2017
Մուտք


Օրվա նկար
 


Նկարներ


Օրվա նկար
 


Որոնում


Օրվա նկար
 


Վիճակագրություն

Ընդամենը OnLine 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0


Օրվա նկար
 


Бесплатный конструктор сайтов - uCoz