ԼՈՒՍՆԹԱԳԻ (Հինգշաբթի), 19.10.2017, 10:07


Ո˜վ, Արի Հա´յ, ի՞նչ Չարի Աստված, երբ ի´նքդ ես աստված՝ Արայից սերված Արորդի´ ես դու, Աստվածամա´րդ ես դու
          FACEBOOK              
Մ Ե Ն Յ ՈՒ
Ց Ա Ն Կ
ՈԻՂԵՐՋ
ՎԱՀԱԳՆԻ ԾՆՈՒԴԸ
ԽՈՍՔ ԵՐԱԽՏԻՔԻ
ԳԻՐՔ 1` ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ - ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ
ԳԻՐՔ 2` ԾԱԳՈՒՄՆԱՐԱՆ - ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԻՑԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
ԳԻՐՔ 3` ԱՎԵՏԱՐԱՆ
ԳԻՐՔ 4` ՁՈՆԱՐԱՆ
ԳԻՐՔ 5` ՎԵՀԱՐԱՆ
ԳԻՐՔ 6` ՊԱՏԳԱՄԱՐԱՆ
ԳԻՐՔ 7` ՀԻՄՆԵՐԳԱՐԱՆ
ԱՐՏԻ ՕՐԵՆՔԸ
ԳԱՐՈՒՆԸ, ՄԻԵՎՆՈՒՅՆ Է, ԳԱԼՈՒ Է
 ՈւԽՏԱԳԻՐՔ
Գլխավոր » ՈՒխտագիրք » ԳԻՐՔ 2` ԾԱԳՈՒՄՆԱՐԱՆ - ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԻՑԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

ԾԱԳՈՒՄՆԱՐԱՆ - ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԻՑԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Ծագում չունեցող ազգը չծնված ազգ է: Պատմություն չունեցող ազգը մեռած ազգ է: Ազգի Պատմությունը ազգի կենսափորձն է: Բայց պատմությունը ազգի կենսափորձ է դառնում, երբ ազգը վերապրում է այն իր զգացական, խոհական, երևակայական որակներով և իմաստավորում այն սերունդների մեջ:

            Ազգի Դիցաբանությունը նրա իրական պատմության խոհա-զգացական, երևակայական իմաստավորումն է սերունդների մեջ որպես կենսափորձ:

            Ըստ այդմ, Դիցաբանություն չունեցող ազգը չունի ծագում, չունի պատմություն որպես կենսափորձ: Նշանակում է, որ նա չի ծնվել և չի ապրել: Նա պարզապես գոյություն է  ունեցել որպես մի վիժված անկատարություն, որն իր գոյությունը պահպանում է միայն մակաբուծությամբ՝ սնվելով ուրիշի կենսագրությունից, ուրիշի կենսափորձից, ուրիշի հավատքից, ուրիշի բարքերից... Իսկ այդպիսին դեր չունի կյանքում, և նրա կյանքն ընդհանրապես ավելորդություն է:

            ԵՎ թե  Հայ ազգը ծնված է և մեռած չէ, ապա նա անպայման  ունի իր Դիցաբանությունը: ԵՎ դա Արարատյան Ավանդապատումն է, ուր Ազգն ու Ցեղը նույնանում են իրար:

            Արարատյան Ավանդապատումի ակունքները գնում են մինչև վաղնջական ժամանակները, երբ դեռ մարդկության Տեսակներից մեկը՝ Արի Ցեղը, իր ծագումն ու իր պատմության սկզբնավորումը ունենալով Արարատում, իր Բնակում է կերտել իր Դիցաբանությունը: Հետագայում միայն, Արարատից արտահոսքի հետևանքով ձևավորված տարբեր Արի ազգեր սկսում են ապրել իրենց առանձնահատուկ պատմությամբ, ուստի և ձևավորում են իրենց ազգային Դիցաբանությունները, որոնց ակունքը, այնուամենայնիվ, Արարատում է:

Կարգավիճակ: ԳԻՐՔ 2` ԾԱԳՈՒՄՆԱՐԱՆ - ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԻՑԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ | Ավելացրեց: Admin (21.08.2012)
Դիտումներ: 310 | Տեգեր: ՈՒԽՏԱԳԻՐՔ, Արարատյան դիցաբանություն
Copyright MyCorp © 2017
Մուտք


Օրվա նկար
 


Նկարներ


Օրվա նկար
 


Որոնում


Օրվա նկար
 


Վիճակագրություն

Ընդամենը OnLine 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0


Օրվա նկար
 


Бесплатный конструктор сайтов - uCoz