ԱՐԵԳԱԿԻ (Կիրակի), 17.12.2017, 10:54


Ո˜վ, Արի Հա´յ, ի՞նչ Չարի Աստված, երբ ի´նքդ ես աստված՝ Արայից սերված Արորդի´ ես դու, Աստվածամա´րդ ես դու
          FACEBOOK              
Մ Ե Ն Յ ՈՒ
Ց Ա Ն Կ
ՈԻՂԵՐՋ
ՎԱՀԱԳՆԻ ԾՆՈՒԴԸ
ԽՈՍՔ ԵՐԱԽՏԻՔԻ
ԳԻՐՔ 1` ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ - ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ
ԳԻՐՔ 2` ԾԱԳՈՒՄՆԱՐԱՆ - ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԻՑԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
ԳԻՐՔ 3` ԱՎԵՏԱՐԱՆ
ԳԻՐՔ 4` ՁՈՆԱՐԱՆ
ԳԻՐՔ 5` ՎԵՀԱՐԱՆ
ԳԻՐՔ 6` ՊԱՏԳԱՄԱՐԱՆ
ԳԻՐՔ 7` ՀԻՄՆԵՐԳԱՐԱՆ
ԱՐՏԻ ՕՐԵՆՔԸ
ԳԱՐՈՒՆԸ, ՄԻԵՎՆՈՒՅՆ Է, ԳԱԼՈՒ Է
 ՈւԽՏԱԳԻՐՔ
Գլխավոր » ՈՒխտագիրք » ԳԻՐՔ 2` ԾԱԳՈՒՄՆԱՐԱՆ - ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԻՑԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՐՏԱՎԱԶԴԸ ՇՂԹԱՅՎԱԾ

           Ցրտաշունչ Ձմեռ էր, և Վիշապն էր իր թունավոր Զորությամբ մոլեգնում Երկրի վրա: Վիշապը ամենուր ոչնչացնում էր Վահագնի փառքը, պատժում և ստրկացնում էր Արիներին: Վիշապը աշխատում էր Արիների միջից հանել Արտի Օրենքը, աշխատում էր կտրել նրանց օրինաչափությունից և ամեն բնականից: ԵՎ Վիշապը ամենուր հաստատում էր ի՛ր օրենքները՝ օրենք դատելու, օրենք պատժելու, օրենք ահաբեկման: ԵՎ բոլորը դատում էին իրար, դատում էին անվերջ ու անխնա: ԵՎ կամայականությունը օրենքի ձևով հաստատվում էր Արիների մեջ:

            Արտավազդ Միհրը շատ էր սրտնեղել: Նա, որ Արտի Օրենքն էր հաստատում ողջ Տիեզերքում ու Երկրի վրա, չէր հանդուրժում, որ Երկրի վրա խախտվում է Արտի Օրենքը, և Վիշապի անբնական պատժող օրենքներն են հաստատվում:

            ԵՎ Միհրը իջավ Երկիր: Նա շրջում էր ամենուր և փորձում էր Արիների մեջ վերականգնել Արտի Օրենքը ու դրանով փրկել նրանց ինքնակործանումից:

            Շատ շատերը հետևեցին Միհրին: Շատ շատերը փորձեցին ապրել Արտի Օրենքով ու վերականգնել իրենց կենաց օրինաչափությունը: Բայց Վիշապի օրենքները զորավոր էին Վիշապի Զորությամբ: ԵՎ Միհրին հետևող Արիները բախվում էին Վիշապի Զորությանը, պարտվում և հնազանդվում նրան:

            Շուտով Միհրը միայնակ մնաց Երկրի վրա: ԵՎ դժվարացան քայլերը նրա: Նրա ոտքերը խրվում էին հողի մեջ մինչև ծնկները: ԵՎ Յահվահն էր նրա ոտքերը կապանքել հողի մեջ: Նա փորձեց բարձրանալ, թռչել երկինք, բայց չէր կարողանում ոտքերը հանել հողի միջից: ԵՎ հասկացավ Միհրը, որ ինքը գերված է Յահվահի կողմից, և Յահվահը նրան հանձնելու է Վիշապին: Տխրեց Միհրը և հուսահատ կանչեց Վիշապին.

            - Ո˜վ, Չարի Վիշա՛պ, դո՛ւրս եկ իմ դեմ քո ամբողջ չարությամբ: Առանց կռվի պարտություն չեմ ընդունում ես:

            Վիշապը հայտնվեց Միհրի առջև ու չարախնդաց.

            - Ո˜վ, Արտի Աստվա՛ծ, իմ թագավորության մեջ դու քո օրե՞նքն ես ուզում հաստատել: Բա դու չգիտե՞ս, որ օրենքը առանց զորության անպտուղ է: Իմ Զորությամբ են իմ օրենքները հաստատվում: Իսկ ի՞նչ Զորության էիր դու ապավինում, Վահագնի՞: Վահագնը չկա, և Երկրի վրա Վիշապի օրենքներն են իշխելու: Դու չե՞ս տեսնում, որ օր օրի ցերեկները կարճանում են, իսկ գիշերները՝ երկարում: ԵՎ այլևս երբեք Գարուն չի գա, Վահագն չի գա. լույսն ընդհանրապես կվերանա և հավերժական գիշերը կհաստատվի երկրի վրա, հավերժացնելով իմ իշխանությունն ու քո գերությունը:

            ԵՎ Վիշապը շղթայեց Արտավազդ Միհրին ու տարավ Մասիս սար, փակեց նրան քարանձավի մեջ, ուր մի ժամանակ Արի Մանի կռած թուր-կեծակին էր պահվում: Նրան շղթաներով գամեց ժայռերին, որ նա երբեք այնտեղից դուրս չգա ու հավերժ տառապի շղթաների մեջ:

            Արարիչը անմիջապես կանգնեցրեց գիշեր-ցերեկ հարաբերության եղած ընթացքը և հաստատեց Արևագալ, որ այնուհետև գիշերները կարճանան, իսկ ցերեկները երկարեն, և որ շուտ գա Գարունը:

            Մասիսի վիհում տառապում էր Արտավազդը՝ գերված ու անարգված: Բայց շուտով Արարչի կամքով նրա մոտ եկան երկու Արալեզներ: Միհրը շատ ուրախացավ, տեսնելով Արալեզներին. նա այլևս միայնակ չէր: Արալեզները կրծում էին նրա շղթաները, բարակացնելով և թուլացնելով դրանք, ապա լիզում էին Միհրի մարմինը, զորացնում նրան: ԵՎ առավել զորացած, Միհրը այնպես էր թափահարում իր թուլացած շղթաները, որ զրնգոցը արձագանք տալով տարածվում էր Արարատով մեկ: ԵՎ այդ զրնգոցը ահազանգում էր Արիներին, որ Արտավազդ Միհրը կա և ազատվելու է շղթաներից, հաստատելու համար Արտի Օրենքը Արիների մեջ:

            Շղթաների զրնգոցը մեծ հույսով էր լցնում Արիների հոգիները, իսկ Վիշապի ուղեղի մեջ մխրճվում էր որպես մահաբեր մի գույժ ու հալածում նրան: ԵՎ մտածում էր Վիշապը, թե ինչպես լռեցնի Արտավազդի շղթաների ձայնը և Արիների միջից հանի հիշողությունը նրա մասին: ԵՎ նա դիմեց իմաստուն և խորամանկ Յահվահին.

            - Ո˜վ, Մեծդ Յահվա՛հ, Արտավազդ Միհրի շղթաների զրնգոցը մշտապես Արիներին հիշեցնում է նրա մասին: Ասա ինձ, ինչպե՞ս ամբողջացնեմ իմ հաղթանակը, որ Արիները լրիվ մոռանան Միհրին և ամբողջությամբ հնազանդվեն իմ օրենքներին:

            ԵՎ Յահվահը ասաց.

            - Արիներն այնքան են տկարացել, որ այլևս չեն զգում Վահագնին և իրենց ամբողջ հույսը կապել են տառապյալ Փրկչի հետ: Փոխիր այդ Փրկչին՝ Շղթայված Աստծուն փոխարինիր Խաչված Տիտանով, և դու կիշխես Արիների հոգիներին:

            ԵՎ Վիշապը Տիտանների մոլեգին ջանասիրությամբ Խաչվածի խաչով խաչում էր Արիներին: Խաչում էր այրերին, խաչում էր կանանց ու մանուկներին: Խաչում էր նույնիսկ մեռածներին, համոզված լինելով, որ մի մահը Արիների համար բավական չէ: ԵՎ Խաչվածի անունով ամենուր մահ էր սփռում, կրկնակի մահ՝ մարմնի և հոգու:

            Ապա Վիշապը հավաքեց բոլոր դարբիններին, որ առավել ամրացնեն Արտավազդի շղթաները: ԵՎ ամեն Արուսօր երեկոյան, երբ Արտավազդը թափահարում էր իր բարակած շղթաները, և զրնգոցը տարածվում էր աշխարհով մեկ, դարբիններն իրենց մուրճերով հարվածում էին սալերին, և Արտավազդի շղթաները նորից ամրանում էին: ԵՎ այդպես կրկնվում էր անընդհատ:

            ԵՎ Արտավազդը տառապում էր շղթաների մեջ՝ լքված ու մոռացված Արիների կողմից: Շղթայված Աստծուն փոխարինել է Խաչված Տիտանը: Արտավազդը վշտացած դիմում է Արարչին.

            - Ո˜վ, Հա՛յր իմ, Արա˜, մինչև ե՞րբ ես պիտի տառապեմ այսպես շղթայված, գերի մնալով Վիշապին և մոռացված Արիների կողմից:

            Հայր Արան լսեց Միհրի ձայնը և տիեզերական անհունից ասաց նրան.

            - Ո˜վ, Արտավազդ Մի՛հր, սպասիր Գարնան առաջին Արեգին: Գարնան առաջին Արեգով կգա Վահագնը: Նա կտապալի Վիշապին, և դու կազատվես շղթաներից ու Վահագնի Զորությամբ Արտի Օրենքը կհաստատես Երկրի վրա:

            ԵՎ Արտավազդը սպասում է: Ձմեռից հետո գալու է Գարուն: Երկնի ու Երկրի ահեղ երկունքից Զորության Աստված Վահագն է ծնվելու հենց Արարատում: Ծնվելու է Չարի Վիշապին սպանելու և Մեծ Ջրհեղեղով Երկիրը լվալու Վիշապի պղծությունից: Գարուն է բերելու Վահագն Աշխարհում, Երկրի վրա՝ նոր պատմություն, իսկ Արարատում՝ նոր տարեգրություն:

            ԵՎ ազատվելու է Արտավազդ Միհրը իր շղթաներից ու Երկրի վրա հաստատելու է Արտի Օրենքը, որ Արտի Օրենքով դատողը դատի, Արտի Օրենքով դատվողը դատվի, ու էլ չլինեն դատող ու դատվող:

Կարգավիճակ: ԳԻՐՔ 2` ԾԱԳՈՒՄՆԱՐԱՆ - ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԻՑԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ | Ավելացրեց: Admin (20.08.2012)
Դիտումներ: 392
Copyright MyCorp © 2017
Մուտք


Օրվա նկար
 


Նկարներ


Օրվա նկար
 


Որոնում


Օրվա նկար
 


Վիճակագրություն

Ընդամենը OnLine 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0


Օրվա նկար
 


Бесплатный конструктор сайтов - uCoz