ԱՐԵԳԱԿԻ (Կիրակի), 17.12.2017, 11:02


Ո˜վ, Արի Հա´յ, ի՞նչ Չարի Աստված, երբ ի´նքդ ես աստված՝ Արայից սերված Արորդի´ ես դու, Աստվածամա´րդ ես դու
          FACEBOOK              
Մ Ե Ն Յ ՈՒ
Ց Ա Ն Կ
ՈԻՂԵՐՋ
ՎԱՀԱԳՆԻ ԾՆՈՒԴԸ
ԽՈՍՔ ԵՐԱԽՏԻՔԻ
ԳԻՐՔ 1` ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ - ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ
ԳԻՐՔ 2` ԾԱԳՈՒՄՆԱՐԱՆ - ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԻՑԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
ԳԻՐՔ 3` ԱՎԵՏԱՐԱՆ
ԳԻՐՔ 4` ՁՈՆԱՐԱՆ
ԳԻՐՔ 5` ՎԵՀԱՐԱՆ
ԳԻՐՔ 6` ՊԱՏԳԱՄԱՐԱՆ
ԳԻՐՔ 7` ՀԻՄՆԵՐԳԱՐԱՆ
ԱՐՏԻ ՕՐԵՆՔԸ
ԳԱՐՈՒՆԸ, ՄԻԵՎՆՈՒՅՆ Է, ԳԱԼՈՒ Է
 ՈւԽՏԱԳԻՐՔ
Գլխավոր » ՈՒխտագիրք » ԳԻՐՔ 2` ԾԱԳՈՒՄՆԱՐԱՆ - ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԻՑԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՐԻԻ ԾՆՈՒՆԴԸ

          Մի օր Աստվածամայր Անահիտը զբոսնում էր հրաշակերտ Արարատում: Արևն արդեն թեքվել էր սարերի  ետևը և իր ճաճանչներին էր հավաքում: Մի մանուկ ճաճանչ դեռ չէր շտապում հեռանալ Արարատից: Նա կայտառ խաղում էր ծաղիկների հետ և այնքան տարված էր իր խաղով, որ չէր զգում Արևի հեռանալը: Նա մոռացել էր, որ արդեն իր քնելու ժամն է:

            Հանկարծ Արևը դուրս պրծավ սարերի ետևից ու երկնքում դես ու դեն վազելով, որոնում էր իր ճաճանչին: Գտավ նրան, առավ իր գիրկը և անհագորեն համբուրում էր նրան, ու երջանկության արցունքներ թափում աչքերից: Աստվածամայր Անահիտը տեսավ այդ բոլորը և թախծեց: Նա գնաց Արայի մոտ:

            - Այդ ինչո՞ւ է թախծել Աստվածների Մայրը,- հարցրեց Արան:

            ԵՎ Անահիտը պատասխանեց.

            - Ո˜վ, Մեծդ Արարի՛չ, ես երջանիկ եմ, որ անմահ Աստվածների Մայր եմ, որ իմ զավակները Տիեզերքի տերն են ու զորությունը, որ նրանք հավերժ են ու զորավոր: Ամեն ինչ կատարյալ է: Բայց իմ մայրությունը կատարյալ չէ:

            -  Ի՞նչ է պակաս քո մայրության մեջ,- հարցրեց Արան:

            - Տառապանքը,- ասաց Անահիտը,- այո, տառապանքը: Առանց տառապանքի էլ ի՞նչ մայրացում, առանց ցավի էլ ի՞նչ մայրացում:

            - Ի՞նչ ես կամենում:

            - Ես կամենում եմ տառապալից մայրությամբ օժտվել: Ես կամենում եմ ցավով երկնել, ցավով ծնել, որդուս պարուրել սիրո կարոտով, տենչալ, երազել, մտովի կորցնել, որոնել, ողբալ, երկյուղած դողալ և ապա գտնել, սեղմել իմ կրծքին ու երջանկության արցունքներն առատ աչքերիցս թափել որդուս մազերին ու ժպտա˜լ, ժպտա˜լ... Ես ուզում եմ երկրային աստված ծնել, որը միշտ ապրի Երկրի վրա և միշտ իմ մայրական խնամքին կարոտի:

            Ժպտաց Հայր Արան և ասաց.

            - Քո ցանկությունը հաճելի է ինձ համար: Ես կարարեմ երկրային աստված: Նա միշտ կապրի Երկրի վրա և մայրական խնամքի պահանջ կունենա: Բայց գիտցի՛ր, որ նա անմահ չի լինի Աստվածների պես: Նա որդիներ կունենա, թոռներ: ԵՎ մայրացումը կլինի երկրային կյանքի խորհուրդը: ԵՎ դու ինքդ կպարգևես բոլոր մայրերին մայրացում որպես շնորհ աստվածային՝ լինել երջանիկ տառապանքի մեջ:

            ԵՎ Արարիչը հավաքեց Աշխարհի բոլոր ցավերից մի փունջ, բոլոր սերերից մի ամբողջ հյուսվածք, հուզմունքից մի բուռ, երազներից սոսկումները լոկ, պատրանքների ծով և այդ բոլորով կերտեց Անահիտի Մայրացումը:

            ՈՒ երկնեց Անահիտը: Ցավով երկնեց ու հենց Երկրի վրա Աստվածների կերտած Օրոցքում ծնեց մի չքնաղ զավակ՝ արևատես, լուսափայլ, առողջ և ուժեղ:

            Հայր Արան գրկեց մանուկին, հիացավ նրանով և ասաց.

            - Իմ այս զավակը առաջին արարումն է  Երկրի վրա որպես Հայգ: ԵՎ թող իմ անունը միշտ կրի իր վրա որպես Արի: Թող Հայգ Արին ապրի Արարատում անմահ Աստվածների հետ որպես երկրային աստված: Բայց Աստվածների պես անմահ չի լինի: Նա իր կյանքով ժամանակ է հաստատելու, քանզի ժամանակը սպասումն է: Արին մշտապես սպասելու է և անընդհատ սպասելով, սպառվելու է ու ծերանալու է: ԵՎ ապա մեռնելու է: Բայց մահը վերջ չի լինելու: Ես նրա հավերժությունը հաստատում եմ կյանքի ու մահի միասնությամբ: Նա կմեռնի և ապա նորից կծնվի իր թոռի թոռան մեջ: Այդպես անընդհատ մեռնելով ու վերածնվելով, նա հավերժ կլինի, ինչպես և նրա բոլոր սերունդները: 

Բոլոր Աստվածները հավաքվեցին Արարատում, ծիրանափող հնչեցրին և ուս ուսի տված, ի զորակցություն նորածին Արիի, նրա շուրջը քառասուն օր ու գիշեր Քոչ-Արի պարեցին:

            Արարատի խոյասլաց լեռները մեծ հրավառությամբ ողջունեցին ծնունդն Արիի:  Թե՛ ծառ, թե՛ ծաղիկ, թե՛ հավք, թե՛ գազան բոլորը մեկտեղ շուրջպար բռնեցին, փառաբանելով ծնունդը իրենց երկրային տիրոջ…

Մեծանում էր Արին Արարատում հազարաբույր ու հազարատես ծաղիկների մեջ, լողանում էր Արարատի պարզ լճերի ու արագավազ գետերի ջրերում, մագլցում էր Արարատի երկնասլաց լեռներն ի վեր, խաղում արծիվների ու առյուծների հետ: ԵՎ Կենաց Ծառի շվաքում հանգիստ էր առնում: ԵՎ Կենաց Ծառի տերևները մեղմ սոսափյունով կենաց աստվածային խորհուրդն էին հաղորդում նրան:

            ԵՎ քանի որ Արին այնքան զորավոր չէր, ինչքան նրա Աստված եղբայրները, ուստի Մայր Անահիտը մշտապես հսկում էր նրան քնած, թե արթուն ժամանակ, աչքը չէր կտրում նրանից՝ գետում լողալիս կամ լեռները մագլցելիս և մայրական գուրգուրանքով սնում էր նրան: Գիշերները ծածկում էր նրան իր աստվածային թիկնոցով, որ հանկարծ չմրսի գիշերային հովից. օրորոցային էր երգում ու անուշ  երազներ հղում նրան:

            Աստվածները սիրում էին Արիին, սիրով խաղում էին նրա հետ և հովանավորում էին նրան:

            ԵՎ աճում էր Արին առողջ, ուժեղ, կենսասեր ու իմաստուն:

Կարգավիճակ: ԳԻՐՔ 2` ԾԱԳՈՒՄՆԱՐԱՆ - ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԻՑԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ | Ավելացրեց: Admin (20.08.2012)
Դիտումներ: 216
Copyright MyCorp © 2017
Մուտք


Օրվա նկար
 


Նկարներ


Օրվա նկար
 


Որոնում


Օրվա նկար
 


Վիճակագրություն

Ընդամենը OnLine 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0


Օրվա նկար
 


Бесплатный конструктор сайтов - uCoz