ԱՐԵԳԱԿԻ (Կիրակի), 19.11.2017, 07:40


Ո˜վ, Արի Հա´յ, ի՞նչ Չարի Աստված, երբ ի´նքդ ես աստված՝ Արայից սերված Արորդի´ ես դու, Աստվածամա´րդ ես դու
          FACEBOOK              
Մ Ե Ն Յ ՈՒ
Ց Ա Ն Կ
ՈԻՂԵՐՋ
ՎԱՀԱԳՆԻ ԾՆՈՒԴԸ
ԽՈՍՔ ԵՐԱԽՏԻՔԻ
ԳԻՐՔ 1` ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ - ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ
ԳԻՐՔ 2` ԾԱԳՈՒՄՆԱՐԱՆ - ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԻՑԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
ԳԻՐՔ 3` ԱՎԵՏԱՐԱՆ
ԳԻՐՔ 4` ՁՈՆԱՐԱՆ
ԳԻՐՔ 5` ՎԵՀԱՐԱՆ
ԳԻՐՔ 6` ՊԱՏԳԱՄԱՐԱՆ
ԳԻՐՔ 7` ՀԻՄՆԵՐԳԱՐԱՆ
ԱՐՏԻ ՕՐԵՆՔԸ
ԳԱՐՈՒՆԸ, ՄԻԵՎՆՈՒՅՆ Է, ԳԱԼՈՒ Է
 ՈւԽՏԱԳԻՐՔ
Գլխավոր » ՈՒխտագիրք » ԳԻՐՔ 1` ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ - ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ

ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ - ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳ

        Լեզու բառի մեջ ԷԶ /ԱԶ/ արմատն է, որը նշանակում է ծագում, սերում, արյունակցություն: Ըստ այդմ, Լեզուն նույնանում է Ազգին: Ազգային Լեզուն Ազգի ներքին գենետիկական որակ է:

         Ի՞նչ է Հայոց Լեզուն Հայի համար:

         Թե Արարչածին է Ազգն Արմենական, ապա Աստվածաշունչ է Հայոց Լեզուն: Աստվածային ծագում ունի  նա: Այն Արարչից է գալիս: ԵՎ մեր նախահայր  Արին Հայր Արայից իր արյան հետ ժառանգել է նաև Հայոց Լեզուն որպես իր հոգևոր էություն: ԵՎ այդ Լեզվով են Արիները տարածվել աշխարհով մեկ և բազմաթիվ Արի Ազգեր ձևավորել:

         Այդ նույն Լեզուն են Հայր Արայից ժառանգել նաև բոլոր Աստվածները: ԵՎ Աստվածների հետ միայն Հայոց Աստվածաշունչ Լեզվով կարող ենք խոսել:

         Հայոց Աստվածաշունչ Լեզուն ազգային բացարձակ խորհուրդների  համակարգ է:

         Հայ Ազգը, որպես բնական որակ, իսկզբանե հարաբերվել է իր ծագումի, իր բնօրրանի հետ, բնական բազմազան երևույթների, էությունների հետ, բնական զորությունների, Աստվածների հետ... ԵՎ այդ հարաբերությունները  նա վերապրել է իր հոգևոր կերտվածքի, իր բնավորության, իր մտածելակերպի և այլ որակական դրսևորումների միջոցով, յուրովի ընկալել է դրանց խորհուրդները և համապատասխան անուն տվել դրանց: Հենց այդ ազգային խորհուրդների  համակարգն է, որ ներկայանում է որպես Ազգային Լեզու: Ազգային Լեզվի մեջ ամեն խորհուրդ իր անունն ունի, և ամեն անուն իր խորհուրդն ունի: ԵՎ պատահական անուն չի լինում երբեք:

         Ըստ այդմ, Հայոց Լեզուն, որպես Ազգի ներքին գենետիկական որակ, իրենից ներկայացնում է Ազգային Խորհուրդների Համակարգ: Այնինչ, բոլոր օտար լեզուները, որպես արտաքին հաղորդակցման միջոց, Հայ Ազգի մեջ ներկայանում են որպես Բառերի Քերականական Համակարգ:

         Այսպես` հայերիս համար ռուսերեն Սոլնցե կամ անգլերեն Սան բառերի իմաստը որպես քերականական միավոր իմանալը բավարար է այդ լեզուներով արտահայտվելու համար: Այնինչ, հայերեն Արեգակ բառը որպես քերականական միավոր մեզ չի կարող բավարարել: Անհրաժեշտ է իմանալ, թե ինչո՞ւ Արեգ, ի՞նչ է նշանակում Արեգը, ի՞նչ խորհուրդ ունի իր մեջ Արեգը, ի՞նչ կազմություն ունի և այլն:

         Ըստ այդմ, Հայոց Աստվածաշունչ Լեզուն է, որպես ազգային խորհուրդների համակարգ, մշտապես արարումի հիմք հանդիսանում արարող Արմեն Ազգի համար, քանզի բնական օրինաչափությունների խորհուրդները զգալով է միայն, որ հնարավոր է արարել:

         Սակայն, երբ Հայոց Լեզվի անունները մեր զգացողության մեջ կորցնում են իրենց խորհուրդները, ապա վերածվում են պարզապես անկենդան բառերի, իսկ Լեզուն վերածվում է բառային քերականական համակարգի: ԵՎ Հայոց Լեզուն հենց իր Ազգի մեջ որակազրկվում է և վերածվում արտաքին հաղորդակցման միջոցի, ստանալով օտար լեզուներին հավասար արժեք:

         Վաղուց արդեն, որպես Հոգևոր Եղեռնի հետևանք, մենք օտարվել ենք մեր հոգևոր էությունից: Մենք օտարվել ենք մեր Աստվածաշունչ Լեզվից: ԵՎ վաղուց արդեն մենք չենք զգում Հայոց Լեզվի խորհուրդները: ԵՎ ազգային խորհուրդների անունները մեր մեջ վերածվել են անկենդան բառերի, որոնք իրար հետ կապված  են զուտ քերականական կանոններով:

         ԵՎ վաղուց արդեն մենք օտարվել ենք մեր արյունից ու հոգուց. մեր միտքը աշխատում է զուտ անկենդան բառանշանների գործածությամբ, որպես արտաքին հաղորդակցման միջոց, այլ ո’չ` ներքին հոգևոր որակ. մեր միտքը աշխատում է թերի, անպտուղ, և մենք չենք կարող արարել և մենք չենք կարող խոսել Աստվածների հետ:

         ԵՎ Հայ Ազգը դադարեց արարել: Անկենդան բառերի քերականական համակարգի մեջ մեռնում է նաև կենդանի արարչագործությունը:

         ԵՎ Ազգի հոգևոր եղեռնը շարունակվում է և դեռ կշարունակվի այնքան ժամանակ, մինչև որ մենք վերականգնենք մեր զգացողության մեջ Հայոց Լեզուն որպես Ազգային Խորհուրդների Համակարգ և դրանով Ազգի սերունդների զգացողության մեջ հաստատենք այն որպես ազգային ներքին գենետիկական որակ:

         Ազգային խորհուրդները  արտահայտվում են լեզվի արմատների միջոցով /բառարմատներ և հունչարմատներ/:  Հայոց Լեզվի ամեն մի արմատ ունի իր ամենաբազմազան երանգավորումները. և այդ ամենաբազմազան երանգավորումներով կազմում է ամենաբազմազան խորհուրդները:

         ԵՎ երբ վերականգնենք մեր մեջ Հայոց Լեզուն որպես Խորհուրդների Համակարգ, այն ժամանակ Հայոց Լեզուն կբացվի մեր առջև որպես աստվածային իմաստության ավազան, որի մեջ մենք կգտնենք մեր էությունը, մեր ծագումը, մեր անցյալն ու ապագան: Այն ժամանակ արարչագործությունը կդառնա մեր կյանքի բովանդակությունը: ԵՎ մենք ինքներս կզգանք, որ Հայոց Լեզվով մուրալ չի լինի, աղերսել չի լինի, աղոթել չի լինի: Քանզի Հայոց Լեզուն աստվածային լեզու է, իսկ Աստվածներն ու Աստվածամարդիկ չեն աղերսում, չեն աղոթում և չեն մուրում:

Կարգավիճակ: ԳԻՐՔ 1` ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ - ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ | Ավելացրեց: Admin (20.08.2012)
Դիտումներ: 191
Copyright MyCorp © 2017
Մուտք


Օրվա նկար
 


Նկարներ


Օրվա նկար
 


Որոնում


Օրվա նկար
 


Վիճակագրություն

Ընդամենը OnLine 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0


Օրվա նկար
 


Бесплатный конструктор сайтов - uCoz