ԼՈՒՍՆԹԱԳԻ (Հինգշաբթի), 19.10.2017, 10:03


Ո˜վ, Արի Հա´յ, ի՞նչ Չարի Աստված, երբ ի´նքդ ես աստված՝ Արայից սերված Արորդի´ ես դու, Աստվածամա´րդ ես դու
          FACEBOOK              
Մ Ե Ն Յ ՈՒ
Ց Ա Ն Կ
ՈԻՂԵՐՋ
ՎԱՀԱԳՆԻ ԾՆՈՒԴԸ
ԽՈՍՔ ԵՐԱԽՏԻՔԻ
ԳԻՐՔ 1` ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ - ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ
ԳԻՐՔ 2` ԾԱԳՈՒՄՆԱՐԱՆ - ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԻՑԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
ԳԻՐՔ 3` ԱՎԵՏԱՐԱՆ
ԳԻՐՔ 4` ՁՈՆԱՐԱՆ
ԳԻՐՔ 5` ՎԵՀԱՐԱՆ
ԳԻՐՔ 6` ՊԱՏԳԱՄԱՐԱՆ
ԳԻՐՔ 7` ՀԻՄՆԵՐԳԱՐԱՆ
ԱՐՏԻ ՕՐԵՆՔԸ
ԳԱՐՈՒՆԸ, ՄԻԵՎՆՈՒՅՆ Է, ԳԱԼՈՒ Է
 ՈւԽՏԱԳԻՐՔ
Գլխավոր » ՈՒխտագիրք » ԳԱՐՈՒՆԸ, ՄԻԵՎՆՈՒՅՆ Է, ԳԱԼՈՒ Է

ԳԱՐՈՒՆԸ, ՄԻԵՎՆՈՒՅՆ Է, ԳԱԼՈՒ Է

           Հետաքրքիր է, ի՞նչ ուժ կարող է արգելել գարնան գալուն - և ո՛չ մի ուժ. միևնույն է, գարունը գալու է: ԵՎ ի՞նչ ուժ կարող է արգելել գարնանը ծիրանի ծաղկելուն - և ո՛չ մի ուժ. միևնույն է, ծիրանին ծաղկելու է:

            Գարունը գալիս է մեզանից անկախ: ԵՎ մենք ուզենք, թե չուզենք, հրաժարվում ենք ձմեռվա շնորհած բոլոր արհեստական «պաշտպանիչ» միջոցներից՝ դեն ենք գցում վառարանը, վերարկուն... Գարունը կյանքի  նորոգումն է ձմեռից՝ հարաբերական մահից, հետո: Ծիրանին ինքը չի որոշում՝ ծաղկել, թե ոչ: ԵՎ մենք չենք որոշում՝ հրաժարվել ձմեռվա արհեստական միջոցներից, թե ոչ: Գարունն է պարտադրում վերադարձ դեպի բնական ապրելակերպ:

            Նույն օրինաչափությամբ, արդեն մոտենում է Տիեզերական Գարունը, որը Երկրի վրա արտահայտվում է Տիեզերական Հուրի՝ Էներգիայի առավել կուտակումով: Ի՞նչ ուժ կարող է արգելել Տիեզերական Գարնան հաղթարշավին - և ո՛չ մի ուժ: ԵՎ ի՞նչ ուժ կարող է արգելել Երկրի բնական Տեսակների՝ Ազգերի «ծաղկելուն» - դարձյալ ո՛չ մի ուժ: ԵՎ անկախ մեր կամքից, միևնույն է, մենք դեն ենք նետելու 2 - 2,5 հազար տարի տևած Տիեզերական Ձմռան շնորհած բոլոր արհեստական միջոցներն ու կառույցները և վերադառնալու ենք բնական ապրելակերպին: Մեռնելու են այդ բոլորը՝ կուսակցություններ, գաղափարախոսություններ, կրոններ..., և մնալու է Ազգը, որպես Բնական Որակական Ամբողջություն: ԵՎ Ազգը իր բնական կառույցներն ու հարաբերություններն է հաստատելու: Դա Բնության պահանջն է, դա Գարնան պահանջն է:

            ԵՎ Տիեզերական Գարունը հենց Արարատում է իր առաջին ճաճանչները սփռելու: ԵՎ Գարնան հենց առաջին Արևով է ծնվելու Հուր-Աստված Վահագնը հենց Արարատում՝ հովանավորելու և զորացնելու Աստվածամարդերի Ցեղը Արի:

            ԵՎ Արի Հայը միայն Արարատում կդիմավորի Վահագնին, միայն Արարատում Վահագնի Զորությամբ կզորանա և կհավերժի որպես Աստվածամարդ:

            Արարատը սովորական հող չէ: Արարատը Արիների արարման վայրն է, և Արիները գենետիկական կապ ունեն իրենց Արարատի  հետ: Արարատն իր մեջ ամեն մի Արի Հայի արմատն է կրում ու փայփայում: Ամեն մի Արի Հայ իր մեջ մի կտոր Հայրենիք է կրում: ԵՎ թող ամեն մի Արի Հայ միանա իր արմատին Արարատում և իր միջի Հայրենիքը ամբողջացնի Արարատի զգացողությամբ. և զորանա ու դիմավորի Վահագնին: Քանզի Վահագնը միայն զորավորներին է հովանավորելու - նրանց, ումից աստվածներ կծնվեն:

            Տիեզերական Գարունը, միևնույն է, գալու է. Վահագնը, միևնույն է, ծնվելու է. և Արի Ազգս Հայոց, Վահագնի Զորությամբ օծված, միևնույն է, ծաղկելու է Արարատում...

            Առաջնորդվենք ՈՒԽՏԱԳՐՔՈՎ, սնվենք Կենաց Խորհրդով, զորանանք և պատրաստվենք դիմավորելու ՎԱՀԱԳՆԻ˜Ն...

Կարգավիճակ: ԳԱՐՈՒՆԸ, ՄԻԵՎՆՈՒՅՆ Է, ԳԱԼՈՒ Է | Ավելացրեց: Admin (20.08.2012)
Դիտումներ: 232
Copyright MyCorp © 2017
Մուտք


Օրվա նկար
 


Նկարներ


Օրվա նկար
 


Որոնում


Օրվա նկար
 


Վիճակագրություն

Ընդամենը OnLine 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0


Օրվա նկար
 


Бесплатный конструктор сайтов - uCoz