ԱՐՈՒՍՅԱԿԻ (Ուրբաթ), 25.05.2018, 19:31


Ո˜վ, Արի Հա´յ, ի՞նչ Չարի Աստված, երբ ի´նքդ ես աստված՝ Արայից սերված Արորդի´ ես դու, Աստվածամա´րդ ես դու
          FACEBOOK              
Մ Ե Ն Յ ՈՒ
Ց Ա Ն Կ
ՈԻՂԵՐՋ
ՎԱՀԱԳՆԻ ԾՆՈՒԴԸ
ԽՈՍՔ ԵՐԱԽՏԻՔԻ
ԳԻՐՔ 1` ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ - ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ
ԳԻՐՔ 2` ԾԱԳՈՒՄՆԱՐԱՆ - ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԻՑԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
ԳԻՐՔ 3` ԱՎԵՏԱՐԱՆ
ԳԻՐՔ 4` ՁՈՆԱՐԱՆ
ԳԻՐՔ 5` ՎԵՀԱՐԱՆ
ԳԻՐՔ 6` ՊԱՏԳԱՄԱՐԱՆ
ԳԻՐՔ 7` ՀԻՄՆԵՐԳԱՐԱՆ
ԱՐՏԻ ՕՐԵՆՔԸ
ԳԱՐՈՒՆԸ, ՄԻԵՎՆՈՒՅՆ Է, ԳԱԼՈՒ Է
 ՈւԽՏԱԳԻՐՔ
Գլխավոր » ՈՒխտագիրք » ԱՐՏԻ ՕՐԵՆՔԸ

ԱՆՀԱՏԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

1. Անհատը ազգային օրգանիզմի օրգանական ամբողջությունների համակարգում վերջին օղակն է: Ըստ այդմ, անհատը պատասխանատու է միաժամանակ Ընտանիքի, Տոհմի, Ազգի առաջ:

2. ԵՎ Անհատը իր բազմաթիվ բնական դերերն ունի այդ բոլոր ամբողջությունների մեջ: ԵՎ այդ բնական դերերը Անհատն ինքը չի ընտրում. դրանք նրա ծագումից են գալիս:

3. Անհատը ծնող է, որդի, եղբայր, ամուսին, հորեղբայր, մորեղբայր... Նա ազգական է, հարևան, ընկեր, փեսա, խնամի, ծանոթ, բարեկամ... Նա ռազմիկ է, աշխատող, ստեղծող, սպառող...  ԵՎ այդ բոլորը  նույն Անհատն է. այդ բոլորը նրա մեջ են. և այդ բոլորի ամբողջությունն է նա:

 

4. ԵՎ Արի Անհատը պետք է   այդ բոլոր դերերը կատարի անթերի: ԵՎ նա պետք է պատասխանատվություն զգա այդ բոլոր դերերը կատարելու համար: Ըստ այդմ, Արին չի կարող ունենալ Իրավունքներ. նա ունի Պատասխանատվություն, քանզի  իրավունքն առանց պատասխանատվության անբարոյականություն է, չարիք է:

5. Պատասխանատվությունը միավորում է Ազգը, իսկ Իրավունքը բաժանում, պառակտում է նրան:

6. Սակայն պատասխանատվություն կարող է զգալ միայն ամբողջական Անհատը, երբ նրա մտածելակերպը համապատասխանում է նրա գենետիկական որակներին: Գենետիկական որակները բնական են՝ դրանք ազգային գենետիկական որակների մասնավոր արտահայտություններ են: Իսկ մտածելակերպը  ձևավորվում է արտաքին ներգործությունների միջոցով, որպես իմացության հետևանք:

7. Երբ Արիի մտածելակերպը չի համապատասխանում նրա գենետիկական որակներին, ապա այդ Արին ամբողջական Անհատ չէ. նա երկվության մեջ է, և  նրա մեջ մշտական պայքար է գնում: Նա կիսատ է, ուստի և ազատ չէ որևէ պատասխանատվություն կրելու:

8.«Ազատություն» հասկացությունը անպայման կապված է պատասխանատվության զգացողության հետ: Ազատությունը ազատներին՝ ամբողջական Անհատներին է վերաբերվում, նրանց, ովքեր պատասխանատվություն են զգում իրենց բնական դերերի համար և իրենք կարող են իրենց վերահսկել: Նրանց իրավունքը պատասխանատվություն կրելու իրավունք է:

9. Ոչ ամբողջական՝ Կիսատ անձերը, ովքեր որևէ պատասխանատվություն չեն զգում իրենց բնական դերերի նկատմամբ, առաջնորդվում են միայն Իրավունքի պահանջով: Ըստ այդմ, «Մարդու Իրավունք» հասկացությունը - դա Կիսատ Անձերի՝ Անազատների, սկզբունքն է:

10. Անազատներին չի կարելի ազատություն տալ: Նրանցը անազատությունն է: Նրանց ոչ միայն որևէ իրավունք չի կարելի տալ, այլև խստորեն պետք է վերահսկել նրանց, հակառակ դեպքում նրանք չարիք կսփռեն իրենց շուրջը: Անազատին ազատություն տալով, նրան իրավունք ենք տալիս անարգել չարիք գործելու, պղծելու շրջապատը:

11. Ըստ այդմ, դատապարտելի է այն Արին, ով չի կատարում կամ թերի է կատարում իր բնական դերերը:

12. Արին պարտավոր է հարգել իր Արյունը, որ Ազգի միջոցով ժառանգել է Արարչից՝ Հայր Արայից: ԵՎ իր ազգակիցների հետ նա պետք է հարաբերվի միայն Արյան սկզբունքով, քանզի արյունակից են բոլորը, և բոլորի մեջ միևնույն Ազգային Արյունն է, որ ժառանգել են Հայր Արայից:

13. Նա, ով հեղում է ազգակցի արյունը, կատարում է քառակի հանցանք՝ նա հեղում է ազգակցի արյունը, նա հեղում է ազգակցի մեջ իր արյունը, նա հեղում է ընդհանուր նախնիների արյունը, նա հեղում է Հայր Արայի արյունը:

14. Միայն Նամուսի համար կատարված սպանությունը կամ ինքնասպանությունը չի դատապարտվում:

15. Երեխա սպանելը կամ բռնաբարելը ընդհանրապես արիական հատկություն չէ:  Այդ ոճիրը կատարողն անպայման Արի չէ: ԵՎ  Արիի անունով ամենազազրելի ոճիրը կատարող Չարին պետք է ամենադաժան պատիժը կրի:

16. Արի Անհատի համար Ազգը պաշտամունքի առարկա է, քանզի միայն Ազգի մեջ և Ազգի միջոցով կարող ենք հարաբերվել Արարչի հետ: Ըստ այդմ, Ազգի զգացողությունը Արարչի զգացողություն է, Արարչի պաշտամունքը՝ Ազգի պաշտամունք

17. Հայրենիքի պաշտպանությունը Արիի բնական դերերից մեկն է. դա նրա սրբազան պարտականությունն է: Երբ Հայրենիքը վտանգված է, Արի Անհատը ինքն իր մեջ Սրբազան Պատերազմ է երկնում և ապա մասնակցում է Հայրենիքի պաշտպանության Սրբազան Պատերազմին:

18. Հայրենիքի պաշտպանությունից խուսափելը մահացու ոճիր է:

19. Արի Անհատի համար պատվի հարց է Ազգային Բանակում ծառայելը: Բանակում չծառայած երիտասարդին չի կարելի աղջիկ տալ և չի կարելի նրան Ազգի մեջ որևէ դեր վստահել:

20. Արի տղամարդը  ի ծնե Ռազմիկ Է: Ամեն ընտանիքում, որպես զորության խորհրդանիշ, Սուր պիտի լինի: Որ ընտանիքում Սուր չկա - այնտեղ տղամարդ չկա:

21. Արի Անհատը պետք է մշտապես պատրաստ լինի զոհաբերության իր Ընտանիքի, իր Տոհմի և իր Ազգի համար:

Կարգավիճակ: ԱՐՏԻ ՕՐԵՆՔԸ | Ավելացրեց: Admin (20.08.2012)
Դիտումներ: 180
Copyright MyCorp © 2018
Մուտք


Օրվա նկար
 


Նկարներ


Օրվա նկար
 


Որոնում


Օրվա նկար
 


Վիճակագրություն

Ընդամենը OnLine 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0


Օրվա նկար
 


Бесплатный конструктор сайтов - uCoz