ԱՐԵԳԱԿԻ (Կիրակի), 17.12.2017, 10:48


Ո˜վ, Արի Հա´յ, ի՞նչ Չարի Աստված, երբ ի´նքդ ես աստված՝ Արայից սերված Արորդի´ ես դու, Աստվածամա´րդ ես դու
          FACEBOOK              
Մ Ե Ն Յ ՈՒ
Ց Ա Ն Կ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԱՐՈՐԴԱԿԱՆ ՏՈՆԵՐ
ՀԱՄԱՅՆՔՆԵՐ
ՄԱՄՈՒԼԸ ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԽՈՐՀՐԴԱՆԻՇՆԵՐ
ՄԵՀԵՆԱԿԱՆ ԺՈՂՈՎ
Օրացույց
«  Օգոստոս 2014  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
 
Գլխավոր » 2014 » Օգոստոս » 1 » Վարդը սիրո խորհրդանիշն է, վարդով վառվել` նշանակում է վառվել սիրով. քուրմ Գեղամ
23:27
Վարդը սիրո խորհրդանիշն է, վարդով վառվել` նշանակում է վառվել սիրով. քուրմ Գեղամ

Երեկ Գառնիում վարդավառը նշվեց բոլորովին այլ շուքով, քան Երևանում: Այնտեղ երեկ հավաքվել էր արևորդիների ուխտը` ցեղակրոն հայերը, ովքեր գտնում են, թե վաղուց արդեն ժամանակն է, որ հայերը հետ վերադառնան իրենց արմատներին, նախնյաց ոգուն ու հավատալիքներին:

Վարդավառը Գառնիում սկսվեց ուղիղ կեսօրին` 13:00-ին` Արայի փառաբանմամբ, որին հաջորդեց ջահավառությունը, ձոնն Աստղիկին, վարդերի ու ծիրանի օծումը և դրանց բաժանումը մասնակիցներին: Այնուհետև օրհնվեցին ջորն ու գինին, վարդաջրով օծվեցին ծիսակատարության մասնակիցները:

Ծեսից հետո իրականացվեց նաև արորդու կնունք:

Արևորդիների ուխտը, որ ազգային հավատալիքների վերականգնման առաջին փորձն է, գործում է արդեն 23 տարի: Արևորդիների նախաձեռնությամբ բոլոր հին հեթանոսական տոներն իրենց բուն ազգային ծիսակարգով կազմակերպվում են հայկական հնավայրերում ու սրբավայրերում, ինչպիսիք են Կարմիր բլուրը, Գառնին, Խուստուփը:

Մեր թղթակցի հետ զրույցում վարդավառի խորհուրդը, ըստ ցեղակրոնների, մեկնաբանեց քուրմ Գեղամը: Նա նշեց, որ տոնը նվիրված է մեր դիցարանի սիրո դիցուհուն` Աստղիկին. «Վրդավառ բառը պատահական չէ: Վարդը սիրո խորհրդանիշն է: Վարդով վառվել նշանակում է վառվել սիրով», – ասաց քուրմ Գեղամը և պատմեց սիրո աստվածուհու և տոնի հետ կապված դիցական մի դրվագ. «Երբ ախոյանն ուզում էր ծնկի բերել Արարատ աշխարհը, նա պարզապես առևանգեց Աստղիկին ու թաքցրեց նրան զնդանում: Այդ ժամանակ Արարատ աշխարհից վերացավ սերը, իշխեց անտարբերությունը, մարդիկ սկսեցին լքել երկիրը: Վահագն աստվածը սերը վերականգնելու համար գտավ Աստղիկին ու ազատեց զնդանից: Երբ Աստղիկը դուրս եկավ ու տեսավ Արարատ աշխարհի անսեր, տխուր վիճակը, նրա աչքերից արցունքներ հոսեցին և, երբ այդ արցունքներն ընկան հողին, վարդեր բուսնեցին, որոնց թերթերից ստացած վարդաջրով Աստղիկը ցողեց հայերին, և սերը վերականգնվեց»:

Ըստ քուրմ Գեղամի` այսօր հայերին ավելի, քան անհրաժեշտ է հետ գալ նախնյաց հավատալիքներին, քանի որ երկիրն իրոք գտնվում է օրհասական վիճակում. «Սերն իրոք պակասել է, քանի որ տեսնում ենք, թե ինչպես են մարդիկ փախչում իրենց երկրից»:  Իհարկե, քուրմ Գեղամը նաև գիտի, որ վերադարձն արմատներին արագ տեղի չի ունենա. «Դա ոչ մեկ օրվա, ոչ էլ մեկ տարվա հարց է: Պետք է սերունդ ձևավորենք, մի ողջ սերունդ պետք է փոխվի նման փոփոխության համար»:

 

Nyut.am

 

http://nyut.am/archives/225291

Կարգավիճակ: ՄԱՄՈՒԼԸ ՄԵՐ ՄԱՍԻՆ | Դիտումներ: 181 | Ավելացրեց: Arordi
Copyright MyCorp © 2017
Մուտք


Օրվա նկար
 


Նկարներ


Օրվա նկար
 


Որոնում


Օրվա նկար
 


Վիճակագրություն

Ընդամենը OnLine 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0


Օրվա նկար
 


Бесплатный конструктор сайтов - uCoz