ԼՈՒՍՆԹԱԳԻ (Հինգշաբթի), 23.11.2017, 10:20


Ո˜վ, Արի Հա´յ, ի՞նչ Չարի Աստված, երբ ի´նքդ ես աստված՝ Արայից սերված Արորդի´ ես դու, Աստվածամա´րդ ես դու
          FACEBOOK              
Մ Ե Ն Յ ՈՒ
Ց Ա Ն Կ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԱՐՈՐԴԱԿԱՆ ՏՈՆԵՐ
ՀԱՄԱՅՆՔՆԵՐ
ՄԱՄՈՒԼԸ ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԽՈՐՀՐԴԱՆԻՇՆԵՐ
ՄԵՀԵՆԱԿԱՆ ԺՈՂՈՎ
Օրացույց
«  Հուլիս 2012  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
 
Գլխավոր » 2012 » Հուլիս » 27 » ՎԱՐԴԱՎԱՐ Է, ՎԱՐԴԱՎԱՌ
22:03
ՎԱՐԴԱՎԱՐ Է, ՎԱՐԴԱՎԱՌ

Կրկին Վարդավառ է` սիրո տոն, լույսի տոն, հաղթանակի տոն Բարիի Չարիի դեմ, Արարչի արդար օրենքների տոն:


Ըստ դիցաբանության Չարին հափշտակել է Աստղիկին` սիրո աստվածուհուն, և տարել է երկրի խորքը, որպիսզի վերանա Վահագնի Զորության ուժը: Բայց մի մանչուկ Վիրաբը օգնել է Վահագնին գտնել Աստղիկին և ազատ արձակել նրան խոր փոսից: Աստղիկը բարձրացավ երկինք, փառվեց Հայր Արային ու Մայր Անահիտին: Ապա նրանց օրհնանքը ստանալով, վերցրեց աստվածային ջրով լի մի սափոր և իջավ Արարատ: Աստղիկը սափորից աստվածային ջուր էր սրկում աղջիկների վրա և  վարդեր էր նվիրում նրանց, որպիսզի նրանք ժպտան և սեր արթնացնեն երիտասարդ տղաների սրտերում:

Վարդավառ է: Տոնը, որը սիրված է բոլորի կողմից: Վարդավառին ընդունված է խաղալ ջրի հետ, իրար ջրել, իրար թրջել, աղջիկներին վարդեր նվիրել, միմյանց ծիրան հյուրասիրել:


Շատ ուրախ և զվարճալի նշեցին Վարդավառը Գառնիում: Օրվա կիզկետին "Արորդիների Ուխտ”-ի քրմերը ծես կատարեցին նվիրված Վարդավառին, սրկեցին ներկաներին աստվածային ջրով: Գեղեցկուհիները նվիրում էին աղջիկներին վարդեր, ծիրան ու գաթա հյուրասիրում:

Երիտասարդ երաժիշտները աշխույժ և վառ երաժշտությունով բարձրացնում էին տրամադրությունը: Երգով ու պարով շարունակվում էր Վարդավառը:


Բոլորը ուրախանում էին` և մանուկները, և մեծերը և հյուրերը:


Իսկ ինչ տոն  Գառնիում առանց կնունքի: Սևադան և Տարոնը արորդու երդում տվեցին: Ու լցվեցին երիտասարդները Վահագնի Ուժով և Զորությամբ: Եվ այն միշտ կլինի` երիտասարդ աղջիների  սերն ու բարությունը միշտ քաջության ու խիզախության աղբյուր է լինելու երիտասարդ Վահագների:

Կարգավիճակ: ԱՐՈՐԴԱԿԱՆ ՏՈՆԵՐ | Դիտումներ: 1004 | Ավելացրեց: Arordi | Տեգեր: Գառնի Մայր Տաճար, Սիրո տոն, Արորդի, Աստղիկ դիցուհի, Վարդավառ
Copyright MyCorp © 2017
Մուտք


Օրվա նկար
 


Նկարներ


Օրվա նկար
 


Որոնում


Օրվա նկար
 


Վիճակագրություն

Ընդամենը OnLine 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0


Օրվա նկար
 


Бесплатный конструктор сайтов - uCoz