ՀՐԱՏԻ (Երեքշաբթի), 19.09.2017, 14:52


Ո˜վ, Արի Հա´յ, ի՞նչ Չարի Աստված, երբ ի´նքդ ես աստված՝ Արայից սերված Արորդի´ ես դու, Աստվածամա´րդ ես դու
          FACEBOOK              
Մ Ե Ն Յ ՈՒ
Ց Ա Ն Կ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԱՐՈՐԴԱԿԱՆ ՏՈՆԵՐ
ՀԱՄԱՅՆՔՆԵՐ
ՄԱՄՈՒԼԸ ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԽՈՐՀՐԴԱՆԻՇՆԵՐ
ՄԵՀԵՆԱԿԱՆ ԺՈՂՈՎ
Օրացույց
«  Մարտ 2011  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
 
Գլխավոր » 2011 » Մարտ » 27 » Մարտի 21-ին Վահագնի ծնունդն է (Հայոց Ամանորը)
21:18
Մարտի 21-ին Վահագնի ծնունդն է (Հայոց Ամանորը)

Հայերը անհիշելի ժամանակներից Ամանորը տոնում էին գարնանային օրահավասարին` մարտի 21-ին: Տարվա սկիզբը հաշվարկվում էր Վահագնի ծննդից, և այդ հաշվարկով գալիք մարտի 21-ին սկսվում է 9594 թվականը: Ի դեպ, հետաքրքրական է, որ Սարդարապատի ճակատամարտը և Առաջին Հանրապետության հիմնադրումը տեղիէ ունեցել Վահագնի ծննդից 9500 թվականին: Տարին բնական պարբերություն է: Ինչպես ամեն մի պարբերություն, տարին էլ սկսվում է ծնունդով: Ամեն մի ծնունդ - դա գարուն է: Տարվա ծնունդն էլ գարուն է: Տարին սկսվում է հենց գարնան առաջին օրը` Արեգի 1-ին: Երկրային տարուց բացի գոյություն ունի նաև Տիեզերական Տարի, որը տևում է 10000 երկնային տարի: Տիեզերական տարին էլ սկսվում է Տիեզերական Գարնանը և ավարտվում է Տիեզերակա Ձմեռով: Տիեզերական Ձմռանը երկրի վրա պակասում է Տիեզերական Հուրը (էներգիան) և ցրտաշունչ Վիշապն է տնօրինում երկրային կյանքը:Արիները, որ հրածին են և իրենց ներքին կենսահուրը սնում են Տիեզերական հուրից, բավական տկարանում են: Բայց Ձմռանից հետո գալու է գարուն: Երկրի և երկնքի աստվածային երկնքից հենց գարնան առաջին օրը` Արեգի 1-ին վերածնվելու է Վիշապին սպանելու, նրա պղծությունը երկրի վրայից լվալու Համաշխարհային Ջրհեղեղով, իր Զորությամբ սնելու երկրային աստվածների` Արիների Ցեղը և նորից արարումը հաստատելու  երկրի վրա: Վահագնը Գարուն է բերելու աշխարհին, երիկրի վրա նոր պատմություն, Արարատում` նոր տարգրություն:

ԵՎ Վահագնի սպասւոմով, մենք ամեն տարի Արեգի 1-ին, տոնելով Ամանորը, կանչում ենք Վահագնին: Վահագնականչ է Ամանորը, քանզի Վահագնը հենց Արեգի 1-ին է վերածնվելու Արարատում:

Ամանորը կյանքի նորոգումն է և սնվելով Վահագնի կենսատու հուրով մենք` Հայերս (Արիներս) նոր բնական պարբերություն մտնում ենք մաքրված նախորդ տարվա ընթացքում կուտակված բացասական էներգիայից և գործունեությունից:

Նոր Տարվա սկիզբը արթնացնում է նաև ցանկություններ և իղձեր ամբողջ տարվա համար: Դրանց իրագործումը կապված է Արարիչ Արայից և Աստվածամայր Անահիտից: Աստվածային Ծիրանի ծառը հանդիսանում է տիեզերական կապի միջոց հենց Ամանորին, երբ Վահագնի հուրը ամենահզորն է: Արորդիների ուխտը 1990-ից ի վեր Ամանորն ավանդաբար տոնում է Գառնիի տաճարում: Այս տարին նույնպես Ամանորի ծիսակատարությունը սկսվեց մարտի 21-ին կեսօրին` Գառնիում:

Նոր Տարում` նորոգ կյանք: Փառք Վահագնին
 
Կարգավիճակ: ԱՐՈՐԴԱԿԱՆ ՏՈՆԵՐ | Դիտումներ: 648 | Ավելացրեց: Arordi | Տեգեր: Վահագն, քուրմ, Արորդի, Վահագնի ծնունդ, Գառնի Մայր Տաճար, Արորդիների Ուխտ, Ամանոր
Copyright MyCorp © 2017
Մուտք


Օրվա նկար
 


Նկարներ


Օրվա նկար
 


Որոնում


Օրվա նկար
 


Վիճակագրություն

Ընդամենը OnLine 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0


Օրվա նկար
 


Бесплатный конструктор сайтов - uCoz