ԱՐԵԳԱԿԻ (Կիրակի), 19.11.2017, 07:56


Ո˜վ, Արի Հա´յ, ի՞նչ Չարի Աստված, երբ ի´նքդ ես աստված՝ Արայից սերված Արորդի´ ես դու, Աստվածամա´րդ ես դու
          FACEBOOK              
Մ Ե Ն Յ ՈՒ
Ց Ա Ն Կ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԱՐՈՐԴԱԿԱՆ ՏՈՆԵՐ
ՀԱՄԱՅՆՔՆԵՐ
ՄԱՄՈՒԼԸ ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԽՈՐՀՐԴԱՆԻՇՆԵՐ
ՄԵՀԵՆԱԿԱՆ ԺՈՂՈՎ
Օրացույց
«  Հունիս 2014  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
 
Գլխավոր » 2014 » Հունիս » 25 » Ուխտագնացություն Նեմրութ
14:43
Ուխտագնացություն Նեմրութ

Բազմադարյա դադարից հետո, Նեմրութ սարի վրա ցեղակրոն հայերս քրմական ծիսակատարությամբ տոնեցինք Արևափառը: Այդ նպատակով մոտ երեսուն հոգանոց արորդի ուխտագնացների խումբը քուրմ Գագիկի, քուրմ Վարուժանի և քուրմ Արգիշտիի գլխավորությամբ հունիսի լույս 20-ի գիշերը Երևանից ուղևորվեց դեպի Նեմրութ: Հունիսի 22-ի արևածագը ուխտագնացները դիմավորեցին Նեմրութ սարի դիցարանի տարածքում: Տեղում վառվեց արորդաց ծիսական ջահը և հայոց հովանավոր զորությունների փառաբանումներով, նրանց ձոնված երգերով տոնվեց Արևափառը: Նույնը կատարվեց նաև Գառնի Մայր Տաճարում՝ քուրմ Գեղամի գլխավորությամբ: Այդ օրը վերականգնվեց Գառնիի և Նեմրութի միջև հարյուրամյակներով խզված հոգևոր կապը:

Ուխտագնացության ճանապարհին արորդիներն իրենց պատգամներն առան Անիից, Կարնո Բերդից, Վանա լճից, Մհերի Դուռից և Էրգրի այլ սրբարաններից:

Այս ուխտագնացությունը արիաց աստվածությունների և արմենների միջև նորոգված հարաբերությունների հերթական պտուղն է: Հայոց զորացման միակ պայմանը մեր աստվածների հետ լինելը և նրանց կողմից հաստատված օրենքներով ապրելն է:

Փա՛ռք մեզ զորակից Աստվածներին:

 

Կարգավիճակ: ԱՐՈՐԴԱԿԱՆ ՏՈՆԵՐ | Դիտումներ: 590 | Ավելացրեց: Admin | Տեգեր: Արևափառ, Ուխտագնացություն Նեմրութ
Copyright MyCorp © 2017
Մուտք


Օրվա նկար
 


Նկարներ


Օրվա նկար
 


Որոնում


Օրվա նկար
 


Վիճակագրություն

Ընդամենը OnLine 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0


Օրվա նկար
 


Бесплатный конструктор сайтов - uCoz