ՀՐԱՏԻ (Երեքշաբթի), 19.09.2017, 14:53


Ո˜վ, Արի Հա´յ, ի՞նչ Չարի Աստված, երբ ի´նքդ ես աստված՝ Արայից սերված Արորդի´ ես դու, Աստվածամա´րդ ես դու
          FACEBOOK              
Մ Ե Ն Յ ՈՒ
Ց Ա Ն Կ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԱՐՈՐԴԱԿԱՆ ՏՈՆԵՐ
ՀԱՄԱՅՆՔՆԵՐ
ՄԱՄՈՒԼԸ ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԽՈՐՀՐԴԱՆԻՇՆԵՐ
ՄԵՀԵՆԱԿԱՆ ԺՈՂՈՎ
Օրացույց
«  Փետրվար 2012  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
272829
 
Գլխավոր » 2012 » Փետրվար » 1 » ՏՐՆԴԵԶ
22:30
ՏՐՆԴԵԶ

Փետրվարի 13-ին Հայաստանի բնակավայրերի բազմաթիվ բակերում կրակներ կվառվեն: Տրնդեզ կլինի: Ատր-դեզ՝ կրակի դեզ: Այս տոնը գալիս է անհիշելի ժամանակներից՝ մեր ակունքներից: Սա կրակի հրով օծման տոնն է գարնանային գիշերահավասարի՝ Վահագնի ծնունդի տոնից (մարտի 21) քառասուն օր առաջ: Հրով օծվելն անհրաժեշտ է Վահագնի ծնունդը ընդունելու, դիմավորելու և Վահագնանալու համար: Հատկապես նորահարսների համար, որոնք փափագում են Ազգին Վահագնազարմ զավակներ պարգևել:

Արորդիների Ուխտը վերջին 20 տարիներին ծիսականորեն տոնում է Տրնդեզը, Վահագնականչ ձոնում, քանզի Ազգի փրկությունը հաղթանակներ կռող Վահագն աստծո զորության մեջ է միայն:

Այս տարի Տրնդեզը տոնվելու է Կարմիր Բլուր Բերդամրոցի սրբազան տարածքում: Ծեսի սկիզբը՝ փետրվարի 13-ին, ժամը 13:00-ին: Դեպի ծիսավայր ավտոբուսները կշարժվեն Դրամատիկական թատրոնի մոտից ժամը 11:30-ին:

Տոնախմբությունը կշարունակվի նորքի 2-րդ զանգվածում գտնվող, արցախյան պատերազմի հերոս Գագիկ Ստեփանյանի՝ Հեթանոս Գագոյի հուշարձանի պուրակում: Այդ օրը լրանում է հերոսի ծննդյան 45-ամյակը:

Հրավիրում ենք մասնակցելու տոնախմբությանը:

Փա՛ռք Հայր Արային:

Փա՛ռք Վահագնին:

Փա՛ռք Արարչազարմ Հայոց ցեղին:

Կարգավիճակ: ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | Դիտումներ: 704 | Ավելացրեց: Arordi | Տեգեր: Կարմիր Բլուր, ծես, Վահագն, Վահագնականչ, Արորդի, Տրնդեզ, Արորդիների Ուխտ, քո
Copyright MyCorp © 2017
Մուտք


Օրվա նկար
 


Նկարներ


Օրվա նկար
 


Որոնում


Օրվա նկար
 


Վիճակագրություն

Ընդամենը OnLine 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0


Օրվա նկար
 


Бесплатный конструктор сайтов - uCoz