ՀՐԱՏԻ (Երեքշաբթի), 19.09.2017, 14:52


Ո˜վ, Արի Հա´յ, ի՞նչ Չարի Աստված, երբ ի´նքդ ես աստված՝ Արայից սերված Արորդի´ ես դու, Աստվածամա´րդ ես դու
          FACEBOOK              
Մ Ե Ն Յ ՈՒ
Ց Ա Ն Կ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԱՐՈՐԴԱԿԱՆ ՏՈՆԵՐ
ՀԱՄԱՅՆՔՆԵՐ
ՄԱՄՈՒԼԸ ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԽՈՐՀՐԴԱՆԻՇՆԵՐ
ՄԵՀԵՆԱԿԱՆ ԺՈՂՈՎ
Օրացույց
«  Հունվար 2013  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
 
Գլխավոր » 2013 » Հունվար » 28 » ՏՈՆԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ
13:14
ՏՈՆԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ
ԶՈՐԱՇԱՐԺ ՌԱԶՄԻԿԻ

1. Ողջո՛ւյն քեզ, ո՜վ, Հայ Ռազմի՛կ: Եվ Ռազմիկի զորաշարժն եմ ողջունում քո մեջ՝ Արիական ոգին քո մեջ, նախնիներիդ շունչը քո մեջ, Հուր-Վահագնի Ուժը քո մեջ, եւ արյունը Ազգիդ քո մեջ, քո Մայր Հողի բույրը քո մեջ, վառ Արեւի հուրը քո մեջ, բյուր աստղերի լույսը քո մեջ, եւ դու՝ աստված՝ ինքդ քո մեջ:
2. Դու ես՝ անհատը Արի Տեսակի՝ քո Արի Ցեղի մի մասնիկն ես դու: Եվ դու հենց քո մեջ քո Ցեղն ես կրում, Ցեղիդ որակները քո մեջ են երկնում:
3. Արին բնական անունն է Ցեղիդ, բայց ոչ պարզ անուն, այլ խորհուրդ է նա: Արին արարող որակն է Երկրի: Եվ այդ որակը քո Ցեղն է կրում եւ հենց դրա համար էլ Արի է կոչվում:
4. Արարման համար զորություն է պետք: Առանց զորության էլ ի՞նչ արարում: Թե Արին միակ Ցեղն է ստեղծագործ, պիտի Չարիից զորավոր լինի, որ կարողանա հա՛մ սիրով ստեղծել եւ հա՛մ էլ ստեղծագործ սերը պաշտպանել: Թե սեր չունենա ստեղծագործ Արին՝ ինչպե՞ս կստեղծի. թե զորություն իր մեջ չունենա՝ ինչպե՞ս պաշտպանի սերը ստեղծումի, քանզի սերն առանց ուժի կործանվող է միշտ, եւ սերը ստեղծումի սուրն է պաշտպանում:
5. Եվ զորության որակն է Ռազմիկը քո մեջ. բնական որակ՝ ծնունդով տրված: Վահագնածին ես դու, ո՜վ, Հայ Ռազմի՛կ, եւ քո ծնունդով՝ զորության խորհուրդ:
6. Դու ծնվել ես որպես հրեղեն ոգի՝ մարմնավորված կերպարանքի մեջ: Դու ծնվել ես որպես սուրբ նախնիներիդ կենսատու պարգեւ եւ գալիք սերունդներիդ երջանկաբեր լույս: Դու ծնվել ես որպես արարող զորություն ավերումի դեմ:
7. Եվ թե Ռազմիկ ես դու՝ ծնունդով տրված, ապա սուրը քո, որպես զորության հավերժող խորհուրդ, հենց քո կնունքով է քո ձեռքը դրվում:
8. Արայի կամքով, Հայ տղամարդը՝ ի ծնե Ռազմիկ. հրով ու սրով նա պիտի կնքվի: Եվ ապա երբեք, ամբողջ իր կյանքում, այդ սուրը պատյան պիտի չդնի, նույնիսկ աղոթքի ու սիրո պահին:
9. Գիտցի՛ր, ո՜վ, Ռազմի՛կ, զենքը բարիք է Ռազմիկի ձեռքում: Իսկ ոչ ռազմիկի ձեռքում զենքը ոճիրի միջոց է միայն: Եվ թե Ռազմիկ չէ զինվորը Հայոց՝ նա սպանող է լոկ, ոճրագործ է նա. նա մահ ու ավեր կսփռի իր շուրջ՝ թե՛ հակառակորդի եւ թե՛ իր Ազգի մեջ:
10. Ամեն զենք կրող Հայ Ռազմիկ չէ դեռ, եւ ամեն կռվող Հայ Ռազմիկ չէ դեռ: Զինվորը վիճակ է, եւ թե Ռազմիկ չէ որակը նրա, ապա նրա զենքը միջոց է միայն կռիվ անելու: Եվ նրա համար ամեն մի կռիվ գոյամարտ է լոկ. եւ նա կռվում է մահվան սարսափի չարությամբ միայն: Եվ թե Ռազմիկ չէ զինվորը Հայոց՝ նա պետք չէ Ազգին:
11. Ռազմիկի սուրը կռվի միջոց չէ լոկ. այն հավերժող զորության խորհուրդ է: Եվ իր սրով Հայ Ռազմիկն իր զորությունն է հաստատում: Նա դուրս է գալիս ռազմի ասպարեզ՝ ազնիվ մրցության, խաղում մահի հետ՝ հաղթում կամ հաղթվում:
12. Իսկ ավիրող Չարիի դեմ Հայ Ռազմիկը Վիշապաքաղ է լոկ: Նա պաշտպանում է սերը չարիքից, արարման լույսը՝ կործանող մութից, ժպիտը մանկանց՝ սառնաշունչ մահից, սիրո կարոտը՝ անգութ պղծումից:
13. Հայ Ռազմիկի համար պատերազմը փառքի պսակ է: Ռազմիկը միայն հաղթությամբ կօծի սուրը իր ձեռքի. Ռազմիկը միայն՝ համակ զորություն, Վահագնին զգացած, Վահագնից սնված, Վահագնով զինված, անպարտելիության հուրով բռնկված՝ Հայ Ռազմիկն արի:
14. Ո՜վ, Հայ Ռազմի՛կ, ինքդ զորություն եւ քո զորությամբ կենաց հավերժումն ես հաստատում Ազգիդ մեջ: Եվ քո միակ հավատքը, միակ կրոնը եւ միակ գաղափարախոսությունը՝ դա Զորությունն է:
15. Իսկ Զորությունը միայն զգացողությամբ է զորավոր: Զորավոր ես դու, երբ զգում ես քո ծագումը, քո արյունը, քո արմատը, քո ուժը. երբ քո մեջ զգում ես քո Տոհմը, քո Ազգը. երբ քո կողքին զգում ես քո նախնյաց ոգիներին. երբ զգում ես քեզ հետ Ամենազոր Վահագնին:
16. Եվ Վահագնի Զորությամբ, այդ բոլորի զորաշարժը սնուցիր քո մեջ, ո՜վ, Հայ Ռազմի՛կ: Գիտցի՛ր՝ քո մեջ նոր որակ չես ստեղծի երբեք: Ինչ որ դու ես, դու եղիր կատարելության մեջ: Այն, ինչ քո արյամբ է դրված քո մեջ, հենց այդ բոլորը քո մեջ արթնացրու ու կյանքի կոչիր գերագույն զորաշարժի հրավառությամբ: Այդ զորաշարժն է քո մեջ կերտում Ռազմիկին:

Հատվածներ "Ուխտագիրք”-ից
Կարգավիճակ: ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | Դիտումներ: 1266 | Ավելացրեց: Arordi | Տեգեր: Հայ Ռազմիկ, Արորդի, Ցեղակրոն
Copyright MyCorp © 2017
Մուտք


Օրվա նկար
 


Նկարներ


Օրվա նկար
 


Որոնում


Օրվա նկար
 


Վիճակագրություն

Ընդամենը OnLine 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0


Օրվա նկար
 


Бесплатный конструктор сайтов - uCoz