ԱՐԵԳԱԿԻ (Կիրակի), 19.11.2017, 07:51


Ո˜վ, Արի Հա´յ, ի՞նչ Չարի Աստված, երբ ի´նքդ ես աստված՝ Արայից սերված Արորդի´ ես դու, Աստվածամա´րդ ես դու
          FACEBOOK              
Մ Ե Ն Յ ՈՒ
Ց Ա Ն Կ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԱՐՈՐԴԱԿԱՆ ՏՈՆԵՐ
ՀԱՄԱՅՆՔՆԵՐ
ՄԱՄՈՒԼԸ ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԽՈՐՀՐԴԱՆԻՇՆԵՐ
ՄԵՀԵՆԱԿԱՆ ԺՈՂՈՎ
Օրացույց
«  Փետրվար 2014  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728
 
Գլխավոր » 2014 » Փետրվար » 14 » Քուրմ Գեղամ. «Տրնդեզը» Վահագնականչի տոնն է
12:28
Քուրմ Գեղամ. «Տրնդեզը» Վահագնականչի տոնն է
«Տրնդեզը» տոնվել է դեռ վաղ ժամանակներից: Սակայն այսօր այն այլ բովանդակությամբ, այլ խորհրդով է ներկայացվում Հայ առաքելական եկեղեցու կողմից»,- ասաց «Անալիտիկ» կենտրոնի այսօրվա հյուր քուրմ Գեղամը (Գեղամ Սալիբեկյան): Նա ներկայացրեց տոնի ծագումնաբանությունը: «Վահագնի ծնունդը մենք՝ ցեղակրոն հայերս, տոնում ենք գարնանային գիշերահավասարին՝ մարտի 21-ին, Գառնու տաճարում: Տոնում ենք մեծ շուքով և ոգևորվածությամբ: Վահագնի ծնունդը ամեն տարի տիեզերական տարվա արտացոլումն է: Տիեզերական տարին 10000-ամյա պարբերականություն ունի: Եվ 10000 տարին մեկ հողագունդն ապրում է իր տիեզերական գարունը, որը, ըստ մեր ազգային, հինավուրց պատկերացումների, ուղեկցվում է Վահագնի ծնունդով, երկրի և երկնքի երկունքով, որը այլ պատմություններում ջրհեղեղի կերպով է հիշատակվում: Մենք համարում ենք, որ Վահագնի զորությունը գալիս է տիեզերքը վիշապի պղծությունից մաքրելու: Վահագնի ծննդին պատրաստ լինելու համար «Տրնդեզին» Վահագնականչ է տեղի ունենում»,- ասաց քուրմ Գեղամը: Նա նաև ստուգաբանեց «Տրնդեզ» բառը. բառ առաջացել է տր (ատր, կրակ)+դեզ բառերից: Այնուհետև խոսեց սիրո տոնի մասին: «Մեր սիրո տոնը, ըստ էության, Վարդավառն է»,- ասաց քուրմը: Ըստ ավանդության՝ ստորգետնյա աստվածը առևանգել է Աստղիկին՝ սիրո աստվածուհուն, և նրա հետ տարել սերը Հայոց աշխարհից: Դրանից հետո մարդիկ սիրում են չսիրել միմյանց, հեռանալ երկրից՝ այլ վայրերում սեր գտնելու նպատակով, երկրում ամենուր փուշ ու տատասկ է աճում, կարիճներն ու օձերն են շատանում: Եվ այդ ժամանակ Վահագնը գնում և փրկում է Աստղիկին: «Աստղիկը տեսնում է այս ամենը և արտասվում: Արտասուքը կաթում է հայոց հողի վրա և տեղը վարդեր են աճում: Այս վարդերը բաժանում է աղջիկներին, որոնք վիշապի գերին էին: Բոլորի դեմքին ժպիտ է գալիս: Այնուհետև աստվածային ջրի սափորից ջուր է ցողում ամբողջ Հայոց աշխարհում: Տատասկը վերանում է, օձերը, կարիճները, վիշապը հեռանում են: Բոլորը սկսում են սիրով լցված, ժպիտով նայել միմյանց»,- ասաց քուրմ Գեղամը: Ասուլիսին ներկա էր նաև Անահիտ Սարգսյանը, որը 1990 թ-ից զբաղված է ազգապահպան գործունեությամբ Ուկրաինայի Խարկով քաղաքում: «Ես քրիստոնյա էի, բայց իմ մեջ կար հակասություն: «Տրնդեզ» էինք նշում, կրակ էինք վառում՝ չհասկանալով, որ զորանում ենք և վերադառնում մեր արմատներին»:,- ասաց տիկին Սարգսյանը: Վարդուհի ԲԱԼՅԱՆ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2014/02/13/431241/ 

© 1998 - 2014 Առավոտ – Լուրեր Հայաստանից


Կարգավիճակ: ՄԱՄՈՒԼԸ ՄԵՐ ՄԱՍԻՆ | Դիտումներ: 215 | Ավելացրեց: Admin | Տեգեր: Արորդի, Վահագնականչ, Տրնդեզ, քուրմ, Արորդիների Ուխտ
Copyright MyCorp © 2017
Մուտք


Օրվա նկար
 


Նկարներ


Օրվա նկար
 


Որոնում


Օրվա նկար
 


Վիճակագրություն

Ընդամենը OnLine 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0


Օրվա նկար
 


Бесплатный конструктор сайтов - uCoz