ԼՈՒՍՆԹԱԳԻ (Հինգշաբթի), 23.11.2017, 10:22


Ո˜վ, Արի Հա´յ, ի՞նչ Չարի Աստված, երբ ի´նքդ ես աստված՝ Արայից սերված Արորդի´ ես դու, Աստվածամա´րդ ես դու
          FACEBOOK              
Մ Ե Ն Յ ՈՒ
Ց Ա Ն Կ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԱՐՈՐԴԱԿԱՆ ՏՈՆԵՐ
ՀԱՄԱՅՆՔՆԵՐ
ՄԱՄՈՒԼԸ ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԽՈՐՀՐԴԱՆԻՇՆԵՐ
ՄԵՀԵՆԱԿԱՆ ԺՈՂՈՎ
Օրացույց
«  Դեկտեմբեր 2012  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
 
Գլխավոր » 2012 » Դեկտեմբեր » 18 » ՄԻՀՐԻ ՏՈՆԸ
18:45
ՄԻՀՐԻ ՏՈՆԸ

Կյանքը պարբերաբար նորոգումների հաջորդականություն է: Ծիլ ու ծնունդով նորոգվում է բուսական և կենդանական կյանքը Երկրի վրա: Նորոգվում են նաև օրն ու տարին: Իսկ օրն ու տարին Արեգակի կենսատու հուրի և լույսի չափի փոփոխման պարբերություններ են: Ձմեռային արևադարձի օրվանից սկսած, լոււյսը իր նվազագույն չափից հետզհետե շատանում է Արարատ աշխարհում:

Մեր իմաստուն նախնիները նույնացրել են Լույսն ու Արդարությունը, քանզի Խավարն է Անարդարի ծնողը: Ուստի, նրանք Արեգակ-Արևի մեջ են տեսել Միհր աստծուն՝ Արդարի-Ոգու-Հոգու ցեղային դաշինքը խորհրդանշող բնական զորութանը: Հոգևոր դաշինք, որ բնութագրիչն է մեր՝ մարդկային Արի-Հայ Ցեղի: Եթե Վահագնը Հուրն է Արևի, ապա Միհրը՝ Լույսն է Արևի:

Հավատարիմ մնալով մեր սուրբ նախնյաց իմաստնությանը, Հայոց Արիական Ցեղահավատքի կրողներ արորդիներս, ամեն տարի, ձմեռային արևադարձի օրը ծիսականորեն նշում ենք ՄԻՀՐԻ ՏՈՆԸ: Այս տարի այն կնշվի Գառնի Մայր Տաճարում, դեկտեմբերի 22-ին: Ծեսի սկիզբը՝ ժ. 13:00-ին: Ազգադավան բոլոր հայերին հրավիրում ենք Արդարադատ Միհրին նվիրված տոնախմբությանը մասնակցելու: Ավտոբուսները դեպի Տաճար կշարժվեն Դրամատիկական Թատրոնի մերձակայքից ժ. 11:00-ին:

 

Արորդիների Ուխտի Մեհենական Խորհուրդ:

Կարգավիճակ: ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | Դիտումներ: 218 | Ավելացրեց: Arordi | Տեգեր: Արորդիների Ուխտ, Միհրի տոն, Արորդի
Copyright MyCorp © 2017
Մուտք


Օրվա նկար
 


Նկարներ


Օրվա նկար
 


Որոնում


Օրվա նկար
 


Վիճակագրություն

Ընդամենը OnLine 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0


Օրվա նկար
 


Бесплатный конструктор сайтов - uCoz