Հարցազրույց Յուլյա Անտոնյանի՝ԵՊՀ դասախոսի հետ «Հեթանոս» բառը հասարակության լայն զանգվածներին հայտնի է որպես նախաքրիստոնեական հավատալիքների ու պաշտամունքների ամբողջության անվանում: Նրա ակունքը հունարեն «էնոս» բառն է, որն ուղղակիորեն նշանակում է «ազգ», «ժողովուրդ»: Քրիստոնեական աշխարհընկալման մեջ այդ եզրույթը միշտ ունեցել է բացասական երանգավորում, քանի որ «հեթանոսությունը» հակադրում էին քրիստոնեությանը, որը համարվում էր միակ ճշմարիտ կրոնական համակարգը: