ՀՐԱՏԻ (Երեքշաբթի), 19.09.2017, 14:49


Ո˜վ, Արի Հա´յ, ի՞նչ Չարի Աստված, երբ ի´նքդ ես աստված՝ Արայից սերված Արորդի´ ես դու, Աստվածամա´րդ ես դու
          FACEBOOK              
Մ Ե Ն Յ ՈՒ
Ց Ա Ն Կ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԱՐՈՐԴԱԿԱՆ ՏՈՆԵՐ
ՀԱՄԱՅՆՔՆԵՐ
ՄԱՄՈՒԼԸ ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԽՈՐՀՐԴԱՆԻՇՆԵՐ
ՄԵՀԵՆԱԿԱՆ ԺՈՂՈՎ
Օրացույց
«  Սեպտեմբեր 2017  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
 
Գլխավոր » ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
« 1 2 3 »

Ի լուր իր ինքնությունը փնտրող, իր ազգային արմատներին ձգտող, իր ուժը իր մեջ փնտրող ՀԱՅԻ...

Մարտի 21-ին ժամը 13:00-ին Գառնիի Մայր Տաճարում կկատարվի Վահագնի Ծնունդի սրբազան ծիսակատարությունը:

Դեպի Գառնի ավտոբուսները կշարժվեն ուղիղ ժամը 11:00-ին Դրամատիկ թատրոնի մոտից:

Արորդիների Ուխտի Մեհենական Խորհուրդ:


 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | Դիտումներ` 268 | Ավելացրեց` Admin | Ամսաթիվ` 16.03.2014


2014 թ. մարտի 20-ին, ժամը 19:00 «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա տոնական համերգ «Վահագնի Ծնունդ» խորագրով: 
Տոմսերը՝ համերգասրահի տոմսարկղում:
 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | Դիտումներ` 173 | Ավելացրեց` Admin | Ամսաթիվ` 16.03.2014


ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Դեկտեմբերի 22-ին Միհրի տոնն է: Միհրը բազմախորհուրդ ասվածություն է: Այն իր մեջ ամփոփում է Արևի լույսի և Արդարության խորհուրդները: Լույսն է Արդարության հայրը, և Խավարը՝ Անարդարի: Ըստ Հայոց ցեղային իմաստնության՝ Միհրը Հայ մարդու հոգևոր դաշինքի խորհրդանիշն է: Առանց ցեղային հոգևոր դաշինքի ազգը դառնում է ժողովուրդ, արին՝ վերածվում չարիի:

Հավատարիմ մեր սուրբ նախնյաց իմաստնությանը, Հայոց Արիական Ցեղահավատքի կրող արորդիներս, ձմեռային արևադարձի օրը ծիսականորեն նշում ենք ՄԻՀՐԻ ՏՈՆԸ: Այս տարի այն կնշվի Էրեբունի ամրոցի սրբավայրում, դեկտեմբերի 22-ին: Ծեսի սկիզբը՝ ժ. 13:00-ին: Ազգադավան բոլոր հայերին հրավիրում ենք Արդարադատ Միհրին նվիրված տոնախմբությանը մասնակցելու: Հավաքատեղը՝ Էրեբունի թանգարանի աստիճանների մոտ՝ ժ. 12:00-ին:

Արորդիների Ուխտի Մեհենական Խորհուրդ:

 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | Դիտումներ` 133 | Ավելացրեց` Arordi | Ամսաթիվ` 19.12.2013


Օգոստոսի 11-ին տոնվում է Հայոց Նահապետ Հայկի կողմից ոսոխի տապալման և Հայ Հաղթության տոնը՝ Նավասարդը:

Նախօրեին արարչագահ Արագածի գագաթին կվառվի Նավասարդյան ջահը:

Տոնական օրվա բացումը կկատարվի ժ.10:00-ին Հայոց Նահապետի արձանի մոտ՝ Երևանում, իսկ ժ.13:00-ին, Գառնի Մայր Տաճարում կսկսվի Նավասարդյան տոնի ծիսակատարությունն ու տոնախմբությունը:

Հայոց Աստվածների Տաճարը սպասում է իր հայկազուններին:

Փա՛ռք Հայկ Նահապետին ու նրա զարմին՝ Արիական Ազգին Հայոց:

Արորդիների Ուխտի Մեհենական Խորհուրդ:

 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | Դիտումներ` 167 | Ավելացրեց` Arordi | Ամսաթիվ` 08.08.2013


Հուլիսի 7-ին Գառնի Մայր Տաճարում տոնվելու է Վարդավառը՝ սիրո և գեղեցկության աստվածուհի Աստղիկի տոնը: Ծեսի սկիզբը՝ ժամը 13:00-ին:

Տոնախմբության մասնակիցներին Գառնի տեղափոխող ավտոբուսները Դրամատիկական Թատրոնի տարածքից կշարժվեն ժամը 11:00-ին:

Արորդիների Ուխտի Մեհենական Խորհուրդ

 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | Դիտումներ` 197 | Ավելացրեց` Arordi | Ամսաթիվ` 01.07.2013


Արորդիների Ուխտը ցավով հայտնում է քուրմ Սամվելի ( Սամվել Ալբերտի Սողոմոնյան ) երկրային կյանքի անժամանակ ավարտի մասին և ցավակցում նրա հարազատներին, մտերիմներին, մարտական ընկերներին և բոլոր արորդիներին:

Քուրմ Սամվելի խոհերը հեռու էին անձնական խնդիրներից և բնավորված էին Արարչական Բնության, Մարդկության և Ցեղի լինելության տիրույթներում: Հրապարակել էր մի գրքույկ՝ «Մարդկությունը քաղցկեղակիր» վերնագրով, ուր բացահայտել էր մարդկության մեջ առկա շեղումները արարչական կարգաձևերից, դրանց դրդող ակունքները, կործանարար հետևանքները և ցեղի գործոնը մարդկության ապաքինման համար:

Քուրմ Սամվելը, արի հազարավոր հայորդիների պես, հայրենիքի հարատևման զոհասեղանին դրեց իր առողջությունը Արցախի պատերազմում, որն էլ ի վերջո, նրա վաղաժամ մահվան պատճառը եղավ:

Լուսավոր է հոգիդ, մեր քուրմ եղբայր: Բարի ուղի քեզ դեպ նախնիացում և բարի վերածնունդ քո ցեղային հոգուն:

Արորդիների Ուխտի Մեհենական Խորհուրդ

 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | Դիտումներ` 198 | Ավելացրեց` Arordi | Ամսաթիվ` 23.05.2013


ՀԱՅՏԱՐԱՐՈԻԹՈՅՒՆ

Մարտի 31-ին Զատիկ է՝ տոն, որ նվիրված է Մայր Անահիտին:
Արորդիների Ուխտը այս տարի նույնպես, Զատիկը տոնում է Մեծամոր պատմավայրում և հրավիրում է բոլոր հայորդիներին:
Ծեսի սկիզբը՝ ժ. 13:00-ին:
Փոխադրամիջոցները կշարժվեն ժ. 11:00-ին Դրամատիկական Թատրոնի հարակից տարածքից:
 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | Դիտումներ` 149 | Ավելացրեց` Arordi | Ամսաթիվ` 29.03.2013


ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՈՅՒՆ

Կյանքի սկիզբը գարուն է: Գարունն սկսվում է գարնանամուտով:

Հայոց տոմարով տարին սկսվում է հենց գարնանամուտին՝ արեգ ամսվա արեգ օրը, մերօրյա մարտի 21-ին: Եվ հենց այդ օրն էլ կոչվում է Ամանոր, ու տոնվում է մեր ամենազորեղ աստծո՝ Վահագնի Ծնունդը:

Արորդիների Ուխտը Ամանորը դիմավորում է Գառնի Մայր Տաճարից Արևածագին ողջունելով: Կեսօրին՝ ժ. 13:00-ին տաճարում կատարվում է Վահագնի Ծնունդի արորդաց քրմական ծեսը և տոնախմբությունը...:

 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | Դիտումներ` 213 | Ավելացրեց` Arordi | Ամսաթիվ` 18.03.2013


Արորդիների Ուխտը խորը կսկիծով ընդունեց հրապարակախոս, մանկավարժ, ազգային արժեքների պահպանման եռանդուն անհատ, արորդի Կարինե Շիրակի ողբերգական մահվան բոթը:
Կարինե Շիրակը իր ոչ ավարտուն ապրած կյանքի ընթացքում հասցրեց իր ներդրումն ունենալ հայ ազգային մտքի մերօրյա ձևավորման, նոր սերնդի ազգային հոգեսնուցման գործում:
Ցավակցում ենք Կարինե Շիրակի ընտանիքին, նրա բոլոր հարազատներին ու մտերիմներին այս անժամանակ կորստի համար:
Թող մեր աստվածները գրկաբաց ընդունեն իրենց զարմին, լույսի մեջ պահեն և բարի վերածնունդ պարգևեն նրա ցեղակերտ հոգուն:
Արորդիների Ուխտի Քրմական Խորհուրդ

 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | Դիտումներ` 278 | Ավելացրեց` Arordi | Ամսաթիվ` 26.02.2013


ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
                Հազարամյակներ շարունակ, արի հայությունը Ամանորից քառասուն օր առաջ, Վահագնի սպասումով, ողջ Արարատ Աշխարհում խարույկներ ք անում, Տրնդեզ սարքում: Վահագնականչի տոն է Տրնդեզը: 

Արորդիների Ուխտը Տրնդեզը տոնելու է Կարմիր Բլուր բերդամրոցի սրբազան տարածքում փետրվարի 13-ին: Տոնածեսի սկիզբը` ժամը 13:00-ին...


 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | Դիտումներ` 299 | Ավելացրեց` Arordi | Ամսաթիվ` 10.02.2013

1-10 11-20 21-27
Copyright MyCorp © 2017
Մուտք


Օրվա նկար
 


Նկարներ


Օրվա նկար
 


Որոնում


Օրվա նկար
 


Վիճակագրություն

Ընդամենը OnLine 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0


Օրվա նկար
 


Бесплатный конструктор сайтов - uCoz