ԼՈՒՍՆԹԱԳԻ (Հինգշաբթի), 21.09.2017, 04:19


Ո˜վ, Արի Հա´յ, ի՞նչ Չարի Աստված, երբ ի´նքդ ես աստված՝ Արայից սերված Արորդի´ ես դու, Աստվածամա´րդ ես դու
          FACEBOOK              
Մ Ե Ն Յ ՈՒ
Ց Ա Ն Կ
ՈԻԽՏԱԳԻՐՔ
ՑԵՂԱԿԵՐՏՈՒՄ
ԳՐՔԵՐ
 ԳՐԱԴԱՐԱՆ
Գլխավոր » Գրադարան » ՑԵՂԱԿԵՐՏՈՒՄ

ՈՐԱԿԱԿԱՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅՈՒՆՆԵՐ
09.02.2014, 13:26

Եթե տիեզերքը ընդունենք որպես մի ամբողջական օրգանիզմ, ապա պիտի ընդունենք, որ գալակտիկաները տիեզերական օրգանիզմի բնական մասեր են: Նույն օրինաչափությամբ ամեն մի Գալակտիկա իր բնական մասերն ունի, որ անվանում ենք Արեգակնային Համակարգ:

Արեգակնային Համակարգն էլ մի ամբողջական օրգանիզմ է իր արեգակով և իր մոլորակներով: Ըստ որում, յուրաքանչյուր մոլորակ Արեգակնային Համակարգի օրգանիզմում ներկայանում է իր որոշակի որակական դերով, որով և լրացնում ու ամբողջացնում է այդ օրգանիզմը: Իր որակական դերին համապատասխան, յուրաքանչյուր մոլորակ ներկայանում է որպես առանձնահատուկ  որակական ամբողջություն իր  առանձնահատուկ  որակներով, առանձնահատուկ զգացողությամբ, ուղեծիրով, արագությամբ, ջերմությամբ և այլն:

Դժվար է իմանալ յութաքանչյուր մոլորակի որակական դերը Արեգակնային Համակարգի օրգանիզմում: Բայց պարզ է մի բան, որ արեգակի դերն է այդ օրգանիզմի բնական մասերին կենաց ջերմությամբ և լույսով սնելը: Ըստ երևույթին, ամեն մի բնական օրգանիզմ իր արեգակն ունի: Արեգակնային Համակարգի մեջ Երկիրը ներկայանում է որպես առանձնահատուկ մի որակական ամբողջություն, բնական օրգանիզմ, իր կենդանական, բուսական, մարդկային և այլ օրգանական ու անօրգանական բնական մասերով: ԵՎ Երկրի օրգանիզմը այնքանով է առողջ ու կենսունակ, որքանով առողջ են նրա բնական մասերը և որքանով նրանք գտնվում են ներքին ու արտաքին որակական հարաբերությունների մեջ:

Կարգավիճակ: ՑԵՂԱԿԵՐՏՈՒՄ | Ավելացրեց: Arordi | Տեգեր: Ցեղակերտում, Ցեղակրոն
Դիտումներ: 71 | Բեռնումներ: 0
Copyright MyCorp © 2017
Մուտք


Օրվա նկար
 


Նկարներ


Օրվա նկար
 


Որոնում


Օրվա նկար
 


Վիճակագրություն

Ընդամենը OnLine 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0


Օրվա նկար
 


Бесплатный конструктор сайтов - uCoz