ԼՈՒՍՆԹԱԳԻ (Հինգշաբթի), 23.11.2017, 10:32


Ո˜վ, Արի Հա´յ, ի՞նչ Չարի Աստված, երբ ի´նքդ ես աստված՝ Արայից սերված Արորդի´ ես դու, Աստվածամա´րդ ես դու
          FACEBOOK              
Մ Ե Ն Յ ՈՒ
Ց Ա Ն Կ
ՈԻԽՏԱԳԻՐՔ
ՑԵՂԱԿԵՐՏՈՒՄ
ԳՐՔԵՐ
 ԳՐԱԴԱՐԱՆ
Գլխավոր » Գրադարան » ՑԵՂԱԿԵՐՏՈՒՄ

ԺՈՂՈՎՈՒՐԴ
05.02.2014, 20:03

Ժողովուրդը խիստ տարբերվում է Ազգից: Եթե Ազգը բնական որակական ամբողջություն է և պայմանավորում է արյունակցություն, ազգակցություն, ապա ժողովուրդը պայմանական ամբողջություն է, որ կարող է կազմվել ոչ արյունակից, ոչ ազգակից անհատներից: Ժողովուրդը փաստորեն ժողովված մի անբնական կուտակում է, որ չունի գենետիկական որակների ընդհանրություն:

Ըստ այդմ, եթե Ազգը Ցեղի օրգանիզմի բնական մաս է, ապա Ժողովուրդը որևէ Ցեղի օրգանիզմի հետ կապ չունի և Մարդկային Ցեղի օրգանիզմում գոյանում է որպես անբնական մի կուտակում: Ժողովուրդը չունի իր որոշակի ծագումը, չունի իր որոշակի բնական դերը: Ժողովուրդը որակական ամբողջություն չէ, նա անբնական կուտակում է: Եվ նրա գոյացումը Մարդկային Սեռի օրգանիզմի հիվանդության արտահայտություն է:

Ժողովրդի կարող է վերածվել նաև Ազգը: Ազգը, որ կտրվում է իր Ցեղածառից, մոռանում է իր ծագումը, զրկվում է Ցեղածառից սնվելու հնարավորությունից և կորցնում է իր որակական ամբողջության զգացողությունը - այդ Ազգը վերածվում է ժողովրդի: Նա այլևս դադարում է Ցեղի օրգանիզմում իր դերը կատարելուց և վերածվում է չարիքի: Ժողովրդի վերածված այդ Ազգը կամ պիտի կործանվի, կամ էլ պիտի բուժվի, կապվի իր Ցեղածառին և ստանձնի իր բնական որակական դերը:

Ժողովուրդները, սովորաբար, գոյանում են և առաջնորդվում երկու հիմնական սկզբունքներով` տնտեսական-քաղաքական և կրոնա-գաղափարական: Ժողովրդի անհատներին միավորող ուժերն են տնտեսական շահը և կրոնական մոլուցքը: Հենց այդ երկու սկզբունքներով էլ նրանք առաջնորդվում են` Մարդկային Սեռի օրգանիզմում տեղ գրավելով և քայքայելով այդ օրգանիզմը:

Այդ առումով ժողովրդի գոյացումը նմանվում է մարդու օրգանիզմում գոյացող հիվանդագին ուռուցքների, որոնք թմրեցնում են շրջակա բջիջները և ապա սնվում նրանցով:

Կարգավիճակ: ՑԵՂԱԿԵՐՏՈՒՄ | Ավելացրեց: Arordi | Տեգեր: Ցեղակերտում
Դիտումներ: 64 | Բեռնումներ: 0
Copyright MyCorp © 2017
Մուտք


Օրվա նկար
 


Նկարներ


Օրվա նկար
 


Որոնում


Օրվա նկար
 


Վիճակագրություն

Ընդամենը OnLine 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0


Օրվա նկար
 


Бесплатный конструктор сайтов - uCoz