ԼՈՒՍՆԻ (Երկուշաբթի), 19.02.2018, 21:08


Ո˜վ, Արի Հա´յ, ի՞նչ Չարի Աստված, երբ ի´նքդ ես աստված՝ Արայից սերված Արորդի´ ես դու, Աստվածամա´րդ ես դու
          FACEBOOK              
Մ Ե Ն Յ ՈՒ
Ց Ա Ն Կ
ՈԻԽՏԱԳԻՐՔ
ՑԵՂԱԿԵՐՏՈՒՄ
ԳՐՔԵՐ
 ԳՐԱԴԱՐԱՆ
Գլխավոր » Գրադարան » ՑԵՂԱԿԵՐՏՈՒՄ

ՀԱՅ ԱԶԳԻ ԻՆՔՆԱԲՈւԺՈւՄԸ
15.01.2014, 21:28

Հայ Ազգը, որպես Արի Ցեղարմատ, բնականաբար, իր վրա է կրում Ցեղակերտումի ամբողջ ընթացքը: Բայց հենց ինքը` Ցեղարմատը, որպես օրգանիզմ վաղուց է հիվանդացել և վերածվել անդեմ մի Ժողովրդի: Իսկ հիվանդ Արմատի վրա որևէ Ցեղակերտում չի կարող գոյանալ: Ըստ այդմ, Հայ Ազգը, որպես Ցեղարմատ, կամ ինքը պիտի բուժվի և իր վրա հյուսի Ցեղի օրգանիզմի ամբողջությունը, կամ էլ պիտի մահանա, մահացման տանելով ամբողջ Արի Ցեղը:

Հիվանդությունը օրգանիզմի բնական ընթացքից շեղվելու արդյունք է: Ըստ այդմ, հիվանդությունները լինում են բուժելի և անբուժելի: Հիվանդությունը բուժելի է, եթե օրգանիզմի մեջ պահպանվում են առողջ բջիջներ: Հիվանդությունը անբուժելի է, եթե օրգանիզմի մեջ բոլոր բջիջներն են հիվանդ: Եվ ամեն տեսակի արտաքին բժշկական միջամտություն անարդյունք է, եթե օրգանիզմը ինքնաբուժման կարողություն չունի: Իրականում արտաքին բժշկական միջամտությունը միայն մի դեր է կատարում` նպաստում է օրգանիզմի առողջ բջիջների զորացմանը, որոնք էլ, ազդելով հիվանդ բջիջների վրա, նպաստում են նրանց ապաքինմանը: Իսկ եթե օրգանիզմի բոլոր բջիջներն են հիվանդ, նա զրկվում է ինքնաբուժման կարողությունից: Այդ օրգանիզմը դատապարտված է մահվան:

Հայ Ազգը, որպես օրգանիզմ, վաղուց է հիվանդացել: Եվ վաղուց նա դատապարտված կլիներ մահվան, եթե նրա մեջ պահպանված չլինեին առողջ բջիջներ: Ըստ այդմ, հիվանդ բջիջները անընդհատ Ազգին տանում են դեպի մահ, իսկ առողջ բջիջները դիմադրում են մահին: Ու թեև ազգային առողջ բջիջները այնքան ուժ չունեին ազդելու հիվանդ բջիջների վրա, բայց այնքան ուժ ունեցել են, որ դիմադրեն մահին:

Այսպիսով` պարզվում է, որ Հայ Ժողովրդի մեջ, այնուամենայնիվ, պահպանվում է ազգի բնական որակներն իր մեջ կրող Ազգային տարր: Իսկ դա նշանակում է, որ Հայ Ազգի օրգանիզմը ինքնաբուժման կարողություն ունի:

Հայ Ազգային օրգանիզմի ինքնաբուժումը, բնականաբար, հիմնվում է այդ առողջ Ազգային տարրի վրա, որը ամբողջանալով և զորանալով, պիտի ներգործի հիվանդ բջիջների վրա` նպաստելով նրանց ապաքինմանը:

Այսօր Հայ Ազգային տարրը արդեն որոշակի ընդգծվում է Ժողովրդի մեջ և ամբողջանում է որպես համայնք` Արորդիների Ուխտ: Ըստ այդմ, Հայ ազգային օրգանիզմի բնական ինքնաբուժումը սկսվում է Արորդինեիր Ուխտից:

Արորդիների Ուխտը Ազգային Համայնք է, ուր միավորվում են Ազգի առողջ բջիջները, որոնք իրենց մեջ ունեն Ծագումի զգացողություն, Արյան զգացողություն, Նախնիների զգացողություն, Մայր Հողի զգացողություն, Սիրո և Զորության Աստվածային Խորհրդի զգացողություն: Ըստ այդմ, Արորդիների Ուխտը իր մեջ խտացնում է ազգային բնական որակներն, որակական դրսևորումները և որակական հարաբերությունները` Ազգային Արորդյաց Հավատքը, Ազգային Բարոյականությունը, Ազգային Մշակույթը:

Արորդիների Ուխտը ոչ թե անբնական մի կառույց է, այլ բնական համայնքային ամբողջություն, որը ինքն իր մեջ վերականգնում և զորացնում է ազգային բոլոր բնական ներքին կառույցները: Եվ հենց այդ Համայնքի վրա էլ բնականորեն պիտի հյուսվի Հայ Ազգի օրգանիզմի առողջությունը:

Կարգավիճակ: ՑԵՂԱԿԵՐՏՈՒՄ | Ավելացրեց: Arordi | Տեգեր: Ցեղակերտում
Դիտումներ: 44 | Բեռնումներ: 0
Copyright MyCorp © 2018
Մուտք


Օրվա նկար
 


Նկարներ


Օրվա նկար
 


Որոնում


Օրվա նկար
 


Վիճակագրություն

Ընդամենը OnLine 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0


Օրվա նկար
 


Бесплатный конструктор сайтов - uCoz