ԼՈՒՍՆԹԱԳԻ (Հինգշաբթի), 21.09.2017, 04:30


Ո˜վ, Արի Հա´յ, ի՞նչ Չարի Աստված, երբ ի´նքդ ես աստված՝ Արայից սերված Արորդի´ ես դու, Աստվածամա´րդ ես դու
          FACEBOOK              
Մ Ե Ն Յ ՈՒ
Ց Ա Ն Կ
ՈԻԽՏԱԳԻՐՔ
ՑԵՂԱԿԵՐՏՈՒՄ
ԳՐՔԵՐ
 ԳՐԱԴԱՐԱՆ
Գլխավոր » Գրադարան » ՑԵՂԱԿԵՐՏՈՒՄ

ՑԵՂԱԿԵՐՏՈւՄ
03.02.2014, 20:18

Ցեղակերտում նշանակում է` վերականգնել Ցեղի օրգանիզմը` որպես բնական որակական ամբողջություն:

Արի Ցեղը` որպես օրգանիզմ, կարող է ամբողջանալ միայն նրա բնական մասերի` ազգային օրգանիզմների անխափան գործունեությամբ Ցեղի օրգանիզմի ամբողջության մեջ: Այսինքն` Արի Ցեղը` որպես օրգանիզմ, կարող է ամբողջանալ միայն Արի ազգային օրգանիզմների վերականգնման շնորհիվ, Ցեղածառի ամբողջության մեջ:

Արի Ազգերը, որ կտրվել են Ցեղային Ամբողջությունից, պետք է զգան իրենց բնական ծագումը և միավորվեն հենց Արի Ցեղի ամբողջությամբ: Այսպիսով` Արի Ցեղի որակական ամբողջության վերականգնումը սկսվում է ազգային օրգանիզմների վերականգնումից Ցեղի ամբողջության մեջ:

Անշուշտ, հենց այնպես միավորում չի լինում: Ոչ մի տեսակի գաղափարական, կրոնական, քաղաքական տեսություն հիմք չի կարող ծառայել միավորման համար: Միավորումը գոյանում է միայն բնական օրինաչափությամբ, անպայման ծագումի, արմատի հիմքի վրա: Ծառի ճյուղերը միավորվում են արմատի վրա:

Ըստ այդմ, նախ` անհրաժեշտ է գտնել Արի Ցեղի արմատը, նրա որակական ամբողջությունը, որին կարող են միանալ Արի Ազգերը և որից միայն կարող են նրանք սնվել: Ինչպես ամեն մի բնական օրգանիզմ, Արի Ցեղածառն էլ ունի իր արմատը և իր ճյուղերը: Ճյուղերը, որ գոյացել են Ցեղածառի բնից, անպայման ծնունդ են նրա արմատի և սնվում են նրա արմատից: Ըստ այդմ, որևէ ճյուղ չի կարող միավորող և սնուցող դեր կատարել Ցեղածառի համար: Միայն Ցեղածառի Արմատն է այն բացարձակ աղբյուրը, որը կյանք ու սնունդ է տալիս ծառի բոլոր ճյուղերին:

Ուստի, Արի Ցեղածառը ամբողջանալու համար, անհրաժեշտ է վերականգնել նրա բնական արմատի կենսունակությունը, որն էլ սնելով ճյուղերին, կհաստատի Ցեղածառի օրգանիզմի ամբողջությունն ու կենսունակությունը:

Կարգավիճակ: ՑԵՂԱԿԵՐՏՈՒՄ | Ավելացրեց: Arordi | Տեգեր: Ցեղակերտում
Դիտումներ: 45 | Բեռնումներ: 0
Copyright MyCorp © 2017
Մուտք


Օրվա նկար
 


Նկարներ


Օրվա նկար
 


Որոնում


Օրվա նկար
 


Վիճակագրություն

Ընդամենը OnLine 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0


Օրվա նկար
 


Бесплатный конструктор сайтов - uCoz