ԼՈՒՍՆԻ (Երկուշաբթի), 19.02.2018, 21:07


Ո˜վ, Արի Հա´յ, ի՞նչ Չարի Աստված, երբ ի´նքդ ես աստված՝ Արայից սերված Արորդի´ ես դու, Աստվածամա´րդ ես դու
          FACEBOOK              
Մ Ե Ն Յ ՈՒ
Ց Ա Ն Կ
ՈԻԽՏԱԳԻՐՔ
ՑԵՂԱԿԵՐՏՈՒՄ
ԳՐՔԵՐ
 ԳՐԱԴԱՐԱՆ
Գլխավոր » Գրադարան » ՑԵՂԱԿԵՐՏՈՒՄ

ԱՐՏԱՔԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈւՆՆԵՐ
16.01.2014, 21:26

Ազգը, որպես բնական օրգանիզմ, ունի նաև իր արտաքին որակական հարաբերությունները: Բայց Ազգը, որպես որակական ամբողջություն, անպայման մեկ այլ օրգանիզմի` Ցեղի բնական մաս է: Ըստ այդմ, Ազգի արտաքին հարաբերությունները փաստորեն Ցեղի ներքին հարաբերությունների որակական արտահայտություն են: Ցեղի բոլոր ազգային օրգանիզմների որակական հարաբերությունների ճշգրիտ իրագործումով է, որ հաստատվում է Ցեղի օրգանիզմի կենսունակությունը:

Ազգը չի կարող դուրս մնալ Ցեղի ներքին որակական հարաբերություններից: Հակառակ դեպքում Ազգը վերածվում է Ցեղի օրգանիզմում մի անպետք օրգանի, որը վիրահատման կարիք է զգում: Ազգը Ցեղի ներսում իր արտաքին հարաբերությունները անպայման իրագործում է իր բնական որակներին համապատասխան: Չէ՞ որ, Ցեղի օրգանիզմում ամեն մի Ազգ որոշակի որակի լրացնողն է: Այսինքն`ամեն մի Ազգ Ցեղի օրգանիզմում ունի իր որոշակի որակական դերը: Եվ միայն իր որակական դերի ճշգրիտ կատարումով է Ազգը նպաստում Ցեղի օրգանիզմի առողջությանն ու կենսունակությանը:

Ի դեպ, Ազգը, որպես որոշակի Ցեղի օրգանիզմի բնական մաս, այլ Ցեղի Ազգերի հետ չի կարող որակական հարաբերությունների մեջ մտնել իր Ցեղի ամբողջությունից դուրս: Ցեղի հետ Ցեղն է հարաբերվում: Միջցեղային հարաբերությունները` Ցեղի արտաքին որակական հարաբերություններն են, և Ազգերը Ցեղից անկախ այդ հարաբերությունների մեջ մտնել չեն կարող: Եվ մի Ցեղի Ազգը ուրիշ Ցեղի Ազգի հետ հարաբերվելիս անպայման ներկայանում է իր Ցեղի որակական հարաբերություններով, այլ ոչ` ազգային: Այսինքն` Ցեղի արտաքին որակական հարաբերություններն են ուղեկցում Ազգին Այլ Ցեղերի հետ հարաբերվելիս:

Ժողովուրդը, որպես անբնական կուտակում, անբնական հարաբերություններ կունենա: Նա չունի իր որակական դերը, ուստի և չունի իր արտաքին որակական հարաբերությունները: Եվ Ժողովրդի արտաքին հարաբերությունները կարող են կառուցվել միայն որոշակի կրոնական, գաղափարական, կենցաղային շահերի հակամարտության կամ կողմնորոշման հիմքի վրա:

Հայ Ազգը, ինչպես և շատ Արի Ազգեր, վերածվելով Ժողովրդի, վաղուց արդեն չի ներկայանում որպես ամբողջական օրգանիզմ, վաղուց արդեն կորցրել է նաև Արի Ցեղի օրգանիզմի մեջ իր որոշակի դերը ունենալու զգացողությունը: Ուստի և Հայ Ժողովրդի արտաքին հարաբերությունները այլևս չեն կարող որակական բնույթ ունենալ: Նա իր արտաքին հարաբերությունները կառուցում է զուտ պատահականության վրա: Նրա հարաբերությունները կարգավորվում են ոչ թե իր օրգանիզմի որակական դրսևորումներով` այլ արտաքին պայմանների բերումով կամ այլ ազգի հարաբերություններին հարմարվելով: Ըստ այդմ, Հայ Ժողովրդի արտաքին հարաբերությունները արտահայտվում են հակամարտության, կողմնորոշման, կենցաղային շահերի, ինչպես նաև կրոնագաղափարախոսական շահերի քաղաքականության ձևով: Եվ շատ հաճախ Հայ Ժողովուրդն ինքն իր քաղաքականության զոհն է դառնում:

Ցեղակերտումը, որպես ընթացք, անիմանալի է առանց Արի բոլոր Ազգերի ներքին և արտաքին որակական հարաբերությունների օրինաչափության հաստատման: Իսկ որակական հարաբերությունների օրինաչափության հաստատումը Ցեղի մեջ անպայման սկսվում է նրա Արմատից: Ուստի Հայ Ազգայի Որակական Ամբողջությունը կերտելիս անհրաժեշտ է վերականգնել նրա բնական դերի զգացողությունը Արի Ցեղի օրգանիզմի մեջ և իր այդ դերի անխափան իրագործումը, Ցեղի արտաքին որակական հարաբերությունների հաստատումով:

Կարգավիճակ: ՑԵՂԱԿԵՐՏՈՒՄ | Ավելացրեց: Arordi | Տեգեր: Ցեղակերտում
Դիտումներ: 39 | Բեռնումներ: 0
Copyright MyCorp © 2018
Մուտք


Օրվա նկար
 


Նկարներ


Օրվա նկար
 


Որոնում


Օրվա նկար
 


Վիճակագրություն

Ընդամենը OnLine 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0


Օրվա նկար
 


Бесплатный конструктор сайтов - uCoz