ԼՈՒՍՆԹԱԳԻ (Հինգշաբթի), 23.11.2017, 10:34


Ո˜վ, Արի Հա´յ, ի՞նչ Չարի Աստված, երբ ի´նքդ ես աստված՝ Արայից սերված Արորդի´ ես դու, Աստվածամա´րդ ես դու
          FACEBOOK              
Մ Ե Ն Յ ՈՒ
Ց Ա Ն Կ
ՈԻԽՏԱԳԻՐՔ
ՑԵՂԱԿԵՐՏՈՒՄ
ԳՐՔԵՐ
 ԳՐԱԴԱՐԱՆ
Գլխավոր » Գրադարան » ՑԵՂԱԿԵՐՏՈՒՄ

ԱՐԻ ՑԵՂԱԾԱՌԻ ԱՐՄԱՏԸ
01.02.2014, 20:24

Եթե Արի Ցեղածառի Բնակը Արարատն է, և այնտեղից են Արիները տարածվել աշխարհով մեկ, ապա Արարատում մնացած Արիներն են, որ հանդիսանում են Ցեղածառի Արմատը:

Այսօր Արարատում ապրում է մեկ Արի Ազգ, դա Արմեն - Հայ Ազգն է: Որպեսզի պարզենք` Հայ Ազգը Արի Ցեղածառի Արմատն է, թե ոչ, անհրաժեշտ է պարզել, թե ինչ կապ ունի Հայ Ազգը Արարատի հետ:

Նախ` պարզենք, թե ինչու նույն Ազգը կրում է երկու անուն` Արմեն և Հայ, ինչ են նշանակում այդ անունները և ինչ կապ ունեն իրար հետ:

Արմեն (կամ Արման) - բարդ բառ է, որ կազմված է երկու հայերեն արմատներով` Արի մեն (կամ Արի ման) և նշանակում է Արի մարդիկ (Արի մարդ) Արիներ:

Ըստ ավանդության, Արարիչը Արարատում արարել է առաջին երկրային աստված Արիին: Եվ Արիից սերված սերունդները նրա անունով կոչվում են Արի կամ Արմեն Արիներ (տես` ՙԱրարատյան Դիցաբանություն՚):

Զուգահեռ ավանդության մեջ առաջին մարդ-աստվածը եղել է Հայամարդը, որից էլ սերվում են մարդկային սերունդները և որի անունով էլ կոչվում են Հայ (տես` Ավեստա):

Այսպիսով` և Արի մանը, և Հայամարդը միևնույն իմաստն ունեն և նշանակում են մարդ-աստված: Փաստորեն Արին և Հայը նույնություն են և ներկայացնում են միևնույն երկրային Աստծուն: Ըստ այդմ, նույնություն են նաև Արարատն ու Հայքը, քանզի երկուսն էլ միևնույն երկրային Աստծու արարման բնօրրանն են:

Փաստորեն Արարատը, նույն ինքը` Հայքը, այն բնօրրանն է, որտեղ Արարիչը արարել է առաջին երկրային աստված Արիին, նույն ինքը` Հային: Եվ Արմենը, նույն ինքը` Հայը, մշտապես ապրում է Արարատում, նույն ինքը` Հայքում:

Եվ այլևս որևէ քննարկման ենթակա չէ Արի Ցեղի Բնակը, որն Արարատն է և Արի Ցեղածառի բնական Արմատը, որը Արմեն (Արին) նույն ինքը` Հայամարդ (Հայն) է: Եվ Արարատից Արիները, նույն ինքը Հայերն են, որ տարածվելով Հարաբերական Ցամաքի վրա, ձևավորել են տարբեր Արիական (Հայկական) Ազգեր: Իսկ Արարատում մնացածները հենց Ցեղի անունով այդպես էլ կոչվում են Արմեն և Հայ:

Կարգավիճակ: ՑԵՂԱԿԵՐՏՈՒՄ | Ավելացրեց: Arordi | Տեգեր: Ցեղակերտում
Դիտումներ: 80 | Բեռնումներ: 0
Copyright MyCorp © 2017
Մուտք


Օրվա նկար
 


Նկարներ


Օրվա նկար
 


Որոնում


Օրվա նկար
 


Վիճակագրություն

Ընդամենը OnLine 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0


Օրվա նկար
 


Бесплатный конструктор сайтов - uCoz