ԼՈՒՍՆԹԱԳԻ (Հինգշաբթի), 21.09.2017, 04:26


Ո˜վ, Արի Հա´յ, ի՞նչ Չարի Աստված, երբ ի´նքդ ես աստված՝ Արայից սերված Արորդի´ ես դու, Աստվածամա´րդ ես դու
          FACEBOOK              
Մ Ե Ն Յ ՈՒ
Ց Ա Ն Կ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԱՐՈՐԴԱԿԱՆ ՏՈՆԵՐ
ՀԱՄԱՅՆՔՆԵՐ
ՄԱՄՈՒԼԸ ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԽՈՐՀՐԴԱՆԻՇՆԵՐ
ՄԵՀԵՆԱԿԱՆ ԺՈՂՈՎ
Օրացույց
«  Սեպտեմբեր 2017  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
 Տոնացույց Արորդաց 9599 Վ.Ծ. 2016-2017 մ.թ.

 

ՏՈՆԱՑՈՒՅՑ ԱՐՈՐԴԱՑ 9599 Վ.Ծ. (2016-2017 ն.թ.)

                                      
* ՎԱՀԱԳՆԻ ԾՆՈՒՆԴ, ԱՄԱՆՈՐ - մարտի 21
* ԶԱՏԻԿ - մարտի 27
* ԱՐԵՎԱՓԱՌ - հունիսի 22
* ՎԱՐԴԱՎԱՌ - հուլիսի 3
* ՆԱՎԱՍԱՐԴ - օգոստոսի 11
* ԽԱՂՈՂՕՐՀՆԵՔ - օգոստոսի 15
* ՆԱԽՆՅԱՑ ՈԳԵԿՈՉՄԱՆ ՕՐ, ՍՈՒՐԲ ԽԱՉ - սեպտեմբերի 21
* ՄԻՀՐԻ ՏՈՆ - դեկտեմբերի 22
* ՏՐՆԴԵԶ - փետրվարի 13

Ազգային տոները ազգի մեջ նորոգում են ցեղային հավատքի՝ սիրո, զորության, արյան հարազատության, հիշողության, շարունակելիության, հոգեձուլումի և այլ աստվածաշնորհ զգացողությունները:

 

ՎԱՀԱԳՆԻ ԾՆՈՒՆԴ, ԱՄԱՆՈՐ

           ԱՄ (տարի) և ՆՈՐ .- Նոր տարի:

           Տոնը սկսվում է Գարնանային օրահավասարի՝ Արեգ ամսվա Արեգ օրվա (մարտի 21-ի) արևածագի դիմավորմամբ:

            Ամանորը բնական նոր պարբերության`տարվա սկիզբն է, որը խորհրդանշում է Վահագնի աստվածային ծնունդը: Հրածին հայերիս համար Վահագնի՝ Հուր Աստծո ծնունդը գլխավոր տոնն է: Այն գարնանամուտի՝ բնության նորոգման տիեզերական խորհուրդն է կրում իր մեջ: Ամանորի տոնակատարությունը Արարչական հուրը, որպես սնուցման ու զորացման աղբյուր, դիմավորելու ծիսական արարողություն է: Այդ օրը մենք, որպես հրածիններ, մեր մեջ նորոգում ենք Վահագնյա հուրի՝ զորության զգացողությունը:

          Կատարվում է ծիրանենու տոնական ծառզարդար և ծիրանատունկ:   

          Ծեսի անցկացման վայրը՝ Գառնի Մայր Տաճար:

 

ԶԱՏԻԿ

            Զատել, առանձնացնել:

            Տոնը սկսվում է Ամանորին (մարտի 21) հաջորդող լիալուսնի օրը և տևում է յոթ օր: Ծեսը կատարվում է տոնի կիզակետին՝ Արեգ օրը (կիրակի 27.03.2016):

            «Զատիկը» Մայր Անահիտին նվիրված տոն է: Այն բնության բեղմնավորման խորհուրդն է կրում իր մեջ, իսկ տոնի խորհրդանիշը «հազարան հավքի» ածած բազմագույն ձվերն են: Տոնը ուղեկցվում է ավանդական ձվախաղով: «Զատիկը» մեր մեջ նորոգում է սիրո, մայրության և պտղաբերումի զգազցողությունը:

            Ծեսն անցկացվում է Մեծամոր ( Մեծ Մայր) պատմավայրի տարածքում:

 

ԱՐԵՎԱՓԱՌ

         Հունիսի 22՝ ամառային արևադարձ:

         Այդ օրը նորոգում ենք մեր Աստվածների, Նախնյաց Ոգիների, ազնվական ցեղարմատի  նկամամբ մեր հավատքի զգացողությունները, հարաբերվում Արարչական զորությունների հետ:

           Ծեսը սկսվում է Գառնի Մայր Տաճարում արևածագի ծիսական դիմավորմամբ:

 

ՎԱՐԴԱՎԱՌ

           ՎԱՐԴ և ՎԱՌՎԵԼ (սիրո գերագույն խորհրդով օծվել):

            Վարդավառը Սիրո Աստվածուհի Աստղիկին նվիրված տոն է: Վարդավառով մեր մեջ նորոգում ենք ասվածային սիրո զգացողությունը: Տոնի խորհրդանիշներն են՝ օծված վարդը և վարդաջուրը: Տոնը ուղեկցվում է ավանդական ուրախ ջրախաղով:

          Տոնը շարժական է: Տոնվում է Զատիկից հետո 14-րդ Արեգ օրը՝ 03.07.2016:

           Ծեսն անցկացվում է Գառնի մայր տաճարում:

 

ՆԱՎԱՍԱՐԴ

            ՆԱՎ-ԱՍ-ԱՐԴ՝ Ուժի զորության հաստատում:

            Ըստ ավանդության, հազարամյակներ առաջ՝ օգոստոսի 11-ին համապատասխանող օրը Հայկ Նահապետը տապալեց Արարատը նվաճելու նկրտումով արշավող Բելին: Տոնն ուղեկցվում է Արագած լեռան գագաթ կատարվող ուխտագնացությամբ:

            Գառնի Մայր Տաճարում կատարվում է Հայոց Ուժի հաղթության փառքի ջահվառում:

 

ԽԱՂՈՂՕՐՀՆԵՔ

           Խաղողօրհնեքը բերքահավաքի  տոն  է  և նվիրված  է  Մայր  Անահիտին, քանզի  նա  է հովանավորում  Արարատի  հողի  պտղաբերումը: 15.08.2016

           Ծեսի անցկացման վայրը՝ Գառնի Մայր Տաճար:

 

ՆԱԽՆՅԱՑ ՈԳԵԿՈՉՄԱՆ ՕՐ, ՍՈՒՐԲ ԽԱՉ

       Տոնական ծեսը կատարվում է աշնանային գիշերահավասարին՝ սեպտեմբերի 21-ին:

        Նախնյանց ոգեկոչման օրը մեր մեջ նորոգում ենք հավերժության զգացողությունը: Ուլի ավանդական զոհաբերությամբ հզորացնում ենք կապը Նախնյաց Ոգիների հետ:

        Ծեսի անցկացման վայրը՝ Գառնի Մայր Տաճարում:

 

 

ՄԻՀՐԻ ՏՈՆ

              ​

         Տոնը նվիրված է Արտի Ասվածադիր Օրենքը հաստատող Արտավազդ-Միհր աստծուն:

         Օրենքները արդար կամ անարդար չեն լինում. օրենքները լինում են բնական կամ անբնական:

         Օրենքը մարդիկ են սահմանում, իսկ օրինաչափությունը՝ Արարիչը:

         Արի Ցեղի էությունը արարումն է, ուստի նա արարման օրինաչափությամբ պետք է ապրի:

         Տոնը կատարվում է ձմեռային արևադարձի օրը՝ դեկտեմբերի 22-ին: Այդ օրը մենք նորոգում ենք Արարչական օրինաչափությունների զգացողությունը մեր մեջ:

         Ծեսը անցկացվում է Էրեբունու (Արին Բերդի) տաճարի տարածքում:

 

ՏՐՆԴԵԶ

              ​

            ԱՏՐ (կրակ) և ԴԵԶ. – կրակի դեզ:

            Տրնդեզը Աստվածային Երկունքի Հուրով բոցավառված խարույկն է:

Տրնդեզի տոնը Վահագնի ծնունդի նախապատրաստություն է: Այդ օրը օծվում ենք Տրնդեզյան սուրբ կրակի աստվածային հրով:

            Տրնդեզի սուրբ կրակը բորբոքվում է մեր օջախներից բերված փայտերով, որի ածուխները տարվում են տները` օջախները մաքրագործելու:

Տոնը սկսվում է Ամանորից (մարտի 21) քառասուն օր առաջ (փետրվարի 9) և տևում է յոթ օր: Ծեսը կատարվում է տոնի կիզակետին` փետրվարի 13-ին:

            Ծեսը անցկացվում է Կարմիր Բլուր բերդ-ամրոց հնավայրի տարածքում:

Copyright MyCorp © 2017
Մուտք
Նկարներ
Որոնում
Վիճակագրություն

Ընդամենը OnLine 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0
Бесплатный конструктор сайтов - uCoz