ՀՐԱՏԻ (Երեքշաբթի), 19.09.2017, 14:46


Ո˜վ, Արի Հա´յ, ի՞նչ Չարի Աստված, երբ ի´նքդ ես աստված՝ Արայից սերված Արորդի´ ես դու, Աստվածամա´րդ ես դու
          FACEBOOK              
Մ Ե Ն Յ ՈՒ
Ց Ա Ն Կ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԱՐՈՐԴԱԿԱՆ ՏՈՆԵՐ
ՀԱՄԱՅՆՔՆԵՐ
ՄԱՄՈՒԼԸ ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԽՈՐՀՐԴԱՆԻՇՆԵՐ
ՄԵՀԵՆԱԿԱՆ ԺՈՂՈՎ
Օրացույց
«  Սեպտեմբեր 2017  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
 ՄԵՐ ՄԱՍԻՆ

Արորդիների Ուխտը Հայ Ցեղակրոն (Հեթանոսական) Համայնք է, որ ստեղծվել է և գործում համաձայն Հայաստանի Հանրապետության «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» և մյուս գործող օրենքների:

Հեթանոսը հունարեն Էթնոս բառն է, որ նշանակում է Ցեղ, Ազգ: Հեթանոսական հավատքը հայերեն Ցեղակրոն է:

Ցեղակրոն – նշանակում է` Ցեղը իր մեջ կրել, իր մեջ ունենալ իր ծագումի զգացողությունը, իր արյունի, իր հոգևոր և այլ որակների զգացողությունը, բնական զորությունների, բնական օրինաչափությունների զգացողությունը… Ըստ այդմ, Ցեղակրոնը (Հեթանոսությունը) Ազգի (Ցեղի) հոգևոր էությունն է: Որպես այդպիսին, Հեթանոսությունը հատուկ է բոլոր Ցեղերին:

Բայց ինչպես չկա վերացական Ազգ և Ցեղ, այնպես էլ չկա վերացական կամ ընդհանրական Ցեղակրոն (Հեթանոսություն): Ազգը որոշակի Ցեղի բնական մաս է, իսկ Ցեղը մարդկության բնական Տեսակ է: Ըստ այդմ, ամեն մի Ցեղ ունի իր առանձնահատուկ բնական դերը, իր առանձնահատուկ բնական որակները և դրանց համապատասխան` իր առանձնահատուկ բնական Ցեղակրոնը, որի հիմքում ընկած է տվյալ Ցեղի ծագումնաբանական որոշակի ըմբռնումը, նրա որակական հատկությունների զգացողությունը, բնական օրինաչափությունների ընկալունակությունը… Եվ ամեն Ցեղի Ցեղակրոն` Հեթանոսություն, իր անունն ունի:

Արի Ցեղի Ցեղակրոնը կոչվում է Արորդի (Արևորդի), որ նշանակում է Արայի Որդի` Արարչածին: Եվ   Հայ Ազգը, լինելով Արի Ցեղի բնական մաս, բնականաբար, Արի Ցեղակրոնի` Արորդյաց Հավատքի կրողն է իր մեջ:

Ըստ այդմ, Արորդիությունը, որպես Ազգի հոգևոր Էության արտահայտություն, բնական Հավատք է, բնականի Հավատք է: Եվ Արորդիները բոլորովին էլ փորձ չեն կատարում վերադառնալու դեպի «ինչ-որ» անցյալ: Նրանք հիմնվելով իրենց Ծագումի զգացողության վրա, ապրում են բնական շարունակելիությամբ:

Չե՞ որ Հայը իր ծագումով Արորդի է: Եվ Ազգի բնական որակների զգացողությունը այս կամ այն չափով արտահայտվում է նրա կենցաղի, մշակույթի, ավանդույթների, բնավորության… մեջ` գիտակվցած կամ չգիտակցված: Այնպես որ, եթե Ազգիս այսօրվա սերունդը մեր Արևորդի (Արորդի) նախնիների գենետիկական ժառանգորդն է, ապա ժամանակակից Արորդիները նաև նրանց հավատքային ժառագորդն են և ապրում են բնական շարունակելիությամբ` գիտակցելով չգիտակցվածը, հասկանալով չհասկացվածը և զգալով չզգացվածը: Հենց Արորդի նախնիների Հավատքի այսօրվա ժառանգորդներով էլ ձևավորվոլ է Արորդիների նորոգ Ուխտը:


Copyright MyCorp © 2017
Մուտք
Նկարներ
Որոնում
Վիճակագրություն

Ընդամենը OnLine 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0
Бесплатный конструктор сайтов - uCoz