ԼՈՒՍՆԹԱԳԻ (Հինգշաբթի), 21.09.2017, 04:21


Ո˜վ, Արի Հա´յ, ի՞նչ Չարի Աստված, երբ ի´նքդ ես աստված՝ Արայից սերված Արորդի´ ես դու, Աստվածամա´րդ ես դու
          FACEBOOK              
Մ Ե Ն Յ ՈՒ
Ց Ա Ն Կ
ՍԼԱԿ ԿԱԿՈՍՅԱՆ [0]
ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ [1]
ՄԵՐ ՄԵԾԵՐԸ [2]
... [0]
Օրացույց
«  Հունվար 2015  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
 ՀՈԴՎԱԾՆԵՐ
Գլխավոր » 2015 » Հունվար » 2 » «ՆՈՐ ՕՐ» ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ
16:08
«ՆՈՐ ՕՐ» ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ

ԳԱՐԵԳԻՆ   ՆԺԴԵՀ

Տվեք ինձ ներցեղային բարոյականով

առաջնորդվող մի հատիկ սերունդ, և

ես ապահովեմ հայ ազգի տեղը արևի տակ։

 

ԳԱՐԵԳԻՆ  ՆԺԴԵՀ

  Անհատներ կան, որ պատմություն են կերտում, անհատներ կան, որ առասպելներ են դառնում, անհատներ կան, որ հոգիներ են կերտում... Այդպիսի անհատներ էին Բուդդան` Հնդկաստանում, Զրադաշտը՝ Պարսկաստանում, Մուհամեդը՝ Արաբստանում,  Հիսուսը՝ Հրեաստանում... Հայաստանում` Նժդեհը եղավ։ 

         Նա ծնվել է Նախիջևանում (1886), սովորական հայ ընտանիքում, տոհմական ազգանունը՝  Տեր– Հարությունյան։ Դեռ պատանի՝  նա որդեգրեց Նժդեհ անունը, որ նշանակում է թափառական։ Գուցե դեռ այն ժամանակ կռահե՞լ էր, որ Նժդեհի կյանք է  ունենալու, որ երբեք  տուն չի ունենալու, տուն է շինելու իր ազգի համար, իսկ ինքը մնալու է լոկ պանդուխտ,  նույնիսկ՝ մահից հետո։

       Նա դեռ պատանի՝  հավատաց իրեն, հավատաց  իր ծագմանը, իր արյունին։ Եվ այդ հավատով նա զինվորագրվեց իր ազգին,  իր հայրենիքին։ Հայրենասիրությունը գաղափար չէ, այն հավատ է։ Եվ Նժդեհը հայրենասիրությունը շուրթերից տեղափոխեց հոգու մեջ։Նժդեհի համար Հայ Հեղափոխական Դաշնակցությունը ոչ թե կուսակցություն էր, այլ  հայրենիքին, ծագմանը, արյունին պատարագվող հոգիների համաստեղություն։ Այդպիսին նա մնաց մինչև մահ և այդպիսին նա իր մեջ պահեց Դաշնակցության ի՛ր իդեալը։

        Հայ ոգու և սրի զորությամբ ստեղծվեց Հայաստան։ Փոքրիկ Հայաստան՝ ամեն կողմից մասնատված, բայց Հայաստան՝ հակառակ աշխարհի բոլոր զորությունների չկամության ու Թուրքիայի անհանդուրժողականության։ Թուրքիայում նյութվում էր Հայաստանը խեղդելու ծրագիր՝ հովանավորությամբ աշխարհի բոլոր-բոլոր մեծերի։ Հայաստանում  մշակվում էր Հայաստանը ապրեցնելու ծրագիր՝ հովանավորությամբ մեր բոլո-բոլոր նախնիների։ Նախիջևանը բնակեցված էր թուրքերով, Սյունիքն (Զանգեզուր) ու Արցախը (Ղարաբաղ) հափշտակված էին Ադրբեջանի կողմից։ էլ  ինչպե՞ս ապրեր Հայաստանը։ Բայց նա պիտի ապրեր ու ամբողջանար։ Այդպես էին ծրագրում Հայաստանի ղեկավարները, որոնք զտարյուն հայեր էին, և որոնց արժանիքները ազգի արժանիքներն էին, սխալներն էլ՝ ազգի սխալները։ Սյունիքի ազատագրումը հանձնեցին Նժդեհին։ Չգիտեմ, նրանք հավատո՞ւմ էին այդ առաքելությանը, թե ոչ,  բայց ինքը՝ Նժդեհը, հավատում էր։Հավատում էր իր Ցեղի զորությանը, Մայր Հողի զորությանը... զինվորներն էլ հավատում էին Նժդեհին։ Իսկ զինվորներն ընդամենը 700 հոգի էին։

        Մարդկությունը շատ է տեսել հանճարեղ ռազմավարներ, շատ է տեսել գերագույն հերոսացումներ։ Բայց մարդկությունը դեռ չէր տեսել  ոգու զորությամբ սրի  ջախջախում։Նժդեհը առաջինն էր, որ պատերազմը վերածեց հոգեբանական բախումի։ Նա իր 700 զինվորներով դուրս եկավ մի ահավոր ռազմական ուժի դեմ՝ Ադրբեջանի ամբողջ բանակ, թուրքական և քրդական գնդեր, հետագայում նաև 11-րդ Կարմիր Բանակ։Իր խմբից 50 անգամ ավելի զորության դեմ նա դուրս եկավ ոչ թե հերոսաբար կռվելու և մեռնելու, այլ  հաղթելու հավատով։ Եվ հաղթեց։ Երկու տարի նա կռիվ էր մղում և միայն հաղթում։ Նա չգիտեր պարտություն և չէր ընդունում պարտություն իր Մայր Հողի վրա, քանզի իր հետ էին Մայր Հողի ուժը, Հայաստանի Արևը, իր սուրբ նախնիները, իր հետ էր Վահագնը։ Իր հետ էին հայ  մանուկների հայացքները, կույսերի հավատը, մայրերի մաղթանքը: Այղ բոլորի դիմաց թշնամու մեծաքանակ զորքը պարզապես մի «փքված ձնագունդ էե, որ պիտի հալչեր Նժդեհի զորության հուրից։ Նժդեհը աստվածային զորությամբ էր սնված և  այդ զորությամբ սնում էր իր մարտիկներին, որոնցից ամեն մեկը մի գերհզոր ոգի էր:  էլ ի՞նչ թշնամի կարող էր դիմանալ նրանց։ Թշնամին մոլորված էր, թշնամին սարսափած էր։ Բայց թշնամին գիտեր, որ մի ազգ կործանելու  համար, նախ պետք է կործանել նրա աստվածներին ու սրբերին։ Եվ Ադրբեջանը երեք միլիոն ռուբլի էր հատկացրել Նժդեհին սպանելու համար։ Բայց ո՞ր հայի ձեռքը կբարձրանար Նժդեհի վրա, որ Առաքյալն է Հայոց Աստվածների ու խտացումը մեր բոլոր ազգային սրբերի։

        Ամեն ինչ բնականոն էր։ Ստեղծել էինք Հայաստան, ամբողջացնում էինք Հայաստանը, կռվում էինք, կառուցում, հերկում ու ցանում... ամեն զոհվածին մի ծնունդ էր բաշխվում... Բոլոր սխալներով, սայթաքումներով, դժվարություններով հանդերձ կերտում էինք Հայաստան, ապրում էինք Հայաստանով և հավատում, մինչև որ, չգիտես ինչպես, ինչ զորությունների հովանավորությամբ,  «հրեից փեսաներըե կարողացան իրենց ձեռքը վերցնել նախ Դաշնակցության Բյուրոն և ապա նաև Հայաստանի կառավարությանը։Ընդամենը մեկ ամսում կործանվեց այն ամենը, ինչ արյամբ  և քրտինքով ստեղծել էինք երկու տարվա ընթացքում։ Անհաշվենկատ  հարձակում Օյթիի վրա,  ապա խայտառակ, բայց մութ ու կասկածելի պարտություն։ Առանց կռվի Կարսի և Արդահանի հանձնում թուրքերին, Լոռիի կամավոր հանձնում Վրաստանին,  ապա հրաման Նժդեհին՝ Սյունիքը հանձնել Ադրբեջանին։

          Բայց Սյունիքը չհանձնվեց։ Նժդեհը չենթարկվեց այդ հրամանին, Նժդեհը Ցեղակրոն էր, նա հավատում էր միայն Ցեղի արյանը։ Նա չէր վստահում հրեա կնոջ գրկում ծրագրվող «հայրենասիրությանըե։ Նժդեհը շարունակեց պաշտպանել Սյունիքը նույնիսկ Ադրբեջանի և Հայաստանի խորհրդայնացումից հետո։  Սյունիքը նվաճելու  պատերազմի մեջ  մտավ նաև   11-րդ Կարմիր Բանակը՝ նպատակ ունենալով  նվաճել այն Ադրբեջանի համար։ Իսկ Նժդեհր պաշտպանում էր հայկական Սյունիքը  որպես արդեն Խորհրդային Հայաստանի անբաժանելի մաս։ Անպարտելի էր Նժդեհը։

         Անպարտելի Նժդեհի դիմաց ուղարկվեց անպարտելի Կուրոչկինը իր հեծելազորով։ Նա էր ջախջախել Դենիկինին, Վրանգելին, Կոլչակին։ Նա պիտի  ջախջախեր Նժդեհին։ Հակառակորդ միացյալ բանակը հասավ մոտ երեսան հազարի, գումարած  անպարտելի Կուրոչկինը։ Իր փառքի գագաթնակետին հասած այդ զորավարը ի՞նչ իմանար, որ Սյունիքում անդարձ գերեզմանելու է իր փառքը։

      Վերջնագիր է ուղարկվում Նժդեհին՝ անհապաղ հանձնվելու պահանջով։ Բայց Նժդեհի պատասխանը որքան զարմացնում է, նույնքան էլ գրգռում է հակառակորդին. «Շո՛ւտ եկեք և շա՛տ եկեք, որ շատ ջարդեմե։ Մեծ ճակատամարտը սկսվեց ու... վերջացավ։ Նժդեհը դարձյալ անպարտելի մնաց, իսկ Կուրոչկինը՝ իր առասպելային հեծելազորից միակ կենդանի մնացածը, կանչվեց Մոսկվա ու զրկվեց իր՝ գեներալի ուսադիրներից։

   Նժդեհը Սյունիքում ապացուցեց, թե ինչի է ընդունակ ազգը, երբ ապրում է ցեղորեն, երբ իր նախնիների պաշտամունքը ունի, երբ զգում է իր Մայր Հողի ուժը, երբ ապավինում է իր Զորության Աստված Վահագնին։ Եվ անպարտելի Սյունիքը ռազմական գործողությունների շնորհիվ ապահովեց իր հայկականությունը ու միացավ Խորհրդային Հայաստանին։

          Իսկ Նժդեհը, իր անվանը հավատարիմ, թափառեց աշխարհով մեկ։ Անպարտելի  Սպարապետը վերածվեց երդվյալ ուխտավորի. «Ես Ցեղակրոն եմ։ Եվ  ահա կերդվեմ Վահագնի աջի վրա՝ երբեք չմեղանչել ուխտիս դեմ,  ապրել, գործել ու մեռնել որպես ցեդամարդե։ Եվ  իր երդմանը հավատարիմ՝  նա Ցեղակրոն Ուխտեր ստեղծեց սփյուռքում, հատկապես ԱՄՆ-ում։ Բազմաթիվ երիտասարդներ բուռն հավատով հետևեցին նրան։ Նույնիսկ ամերիկածին հայ պատանիներ, որ ոչ մի բառ հայերեն չգիտեին,  հոգով էին լսում Նժդեհին, հոգով էին զգում նրան, հոգով կապվում էին իրենց Ցեղին ու Վահագնին։

       Նույնիսկ հայերեն չիմացող հայ պատանիները հասկանում էին Նժդեհին, բայց հայախոս կուսակցական ընկերները չհասկացան նրան։ Սփյուռքում վերակազմվեց Դաշնակցությունը, երկու տարբեր սկզբունքներ բախվեցին իրար՝ Ցեղադրոշմ ազգայնականությո՞ւն, թե՞ ինտերնացիոնալ ազգայնականություն։ Ինտերնացիոնալ ազգայնականության լիդերները՝ «հրեից փեսաներե Վրացյանը, Ռուբեն Տեր-Մինասյանը, այստեղ էլ շատ զորավոր եղան՝ շնորհիվ հովանավորողների և առատ դրամի։ Եվ Դաշնակցությունից  դուրս մղվեցին Քաջազնունին, Նաթալին, Նժդեհը... Գուցե այսօր Դաշնակցությունը մի քիչ ուրի՞շ կերպ լիներ, եթե վերակազմվեր ցեղադրոշմ ազգայնականության սկզբունքի վրա։ Եվ մերժվեց Նժդեհը, մերժվեցին Ցեղակրոն Ուխտերը, նրանք վերանվանվեցին Երիտ. Դաշնակցություն, իսկ նվիրյալ ցեղակրոնները  վտարվեցին։

            Իսկ ինքը՝ Նժդեհը, մեռավ Վլադիմիրի բանտում, տասը տարի արգելափակված մնալուց հետո։ Նժդեհը մեռավ՝ լքված իր ազգից, հալածված բոլորից, ծաղրված իր եղբայրներից... Խորհրդային իշխանությունները նույնիսկ այնքան ասպետական գտնվեցին, որ կարողացան հարգել իրենց արժանավոր թշնամուն, չանարգեցին նրա մարմինը և հանձնեցին հարազատներին... Իսկ մե՞նք՝ հայե՞րս։ Ամենամեծ հայը, ամենանվիրյալ առաջնորդը, ամենաանձնուրաց զինվորը և ամենից շատ հալածվածը հենց իր ազգի կողմից։ Ինչո՞ւ։ Բա ապերախտ  չ՞նք մենք։ Ինչպե՞ս ենք կարողանում այդքան անխղճորեն հայհոյել մեր սրբերին, այն ժամանակ, երբ օտար սրբերին փայփայում ենք մեր սրտի մեջ։ Հանուն ինչի՞։ Նժդեհը կռվե՞լ է Կարմիր Բանակի դեմ։ Հետո՞ ինչ։ Եվ ինչո՞ւ պիտի չկռվեր, երբ Կարմիր Բանակը միացել էր Ադրբեջանի նվաճողներին՝ ընդդեմ հայկական Սյունիքի։ Թող  որ Նժդեհին հայհոյեն ադրբեջանցիները, թող որ նրան հայհոյեն թուրքերը, նույնիսկ՝ ռուսները։ Դա բնական է։ Բա մե՞նք՝ հայե՞րս։ Մե՞նք ինչու ենք հայհոյում։ Բա անամոթություն չէ՞, որ մենք այսօր  Արցախ ենք պահանջում այն դեպքում, երբ հալածում ենք Սյունիքի փրկարարին։

Թող որ Նժդեհը «համագործակցել էե Հիտլերի հետ։ Եվ  մենք ամենավերջին լուտանքներն ենք շպրտում նրա հասցեին։ Ինչո՞ւ։ Արդյոք չգիտենք, թե՞ չենք ուզում իմանալ, թե այդ «համագործակ-ությունըե ինչի համար է եղել և ինչ  չափի է եղել։ Չէ՞ որ միակ նպատակն է եղել հայերին՝  բնաջնջվելիք համայնքների ցուցակից հանելը, որ հաջողվել է։ էլ ի՞նչ ենք ուզում։ Թող  որ հրեաները ատեն Հիտլերին և նրա հետ համագործակցողներին։ Մե՞զ ինչ։ Հրեաները երբևէ հաշվի առնո՞ւմ են մեր զգացմունքները  իրենց շահերը պաշտպանելիս։ Ո՛չ։ Ապա ինչո՞ւ, ի՞նչ իրավունքով ենք մենք հրեական զգացմունքներին զոհաբերում  մեր ազգի փրկիչներին,    մեր    սրբերին։    Թող    որ        նույնիսկ   մեծ պետությունները,  որոնց համար հայ ազգի ճակատագիրը ոչինչ  չի նշանակում, հայհոյեն Նժդեհին և նրա նմաններին։ Դա նրանց իրավունքն է։ Բա մե՞նք՝ հայե՞րս։

     Բավական չէ՞ զինվորագրվենք օտար զորությունների շահերին, մեր ազգի կյանքի գնով։ Բավական չէ՞ մենք մեր սրբերին հալածենք միայն նրա համար, որ նրանք դուր չեն գալիս օտարներին։ Բավական չէ՞ օտար սրբերով հեղեղենք մեր սրտերն ու շուրթերը։ Մենք ապերախտ ենք ու անամոթ։ Մենք հայհոյում ենք մեր Զորության Աստված Վահագնին ու հրեից Աստված Եհովայի փեշերն ենք համբուրում, մենք հայհոյում ենք Նժդեհին ու հրեա Հիսուսին ենք ծնրադրում, մենք տաճարներ ենք կառուցում Պողոսին, Պետրոսին, Հովհաննեսին, բայց Դավիթ Բեկի, Տիգրանի  համար մի կիսանդրի  անգամ  զլանում ենք կանգնեցնել, մենք երկրպագում ենք հրեաների փրկիչ Մովսեսին, բայց դեն ենք շպրտում մեր սրտերից Արամին, Հայկին... Այս ի՞նչ է,  մենք հրեաների սիրուհի՞ն ենք դարձել։ Թե՞ մեր սրրբերն ավելի անարժան են, քան օտար սրբերը։ Ո՛չ, մե՛նք ենք ապերախտ։ Օտար սրբերը իրենց ժողովրդի սրբերն են, նրանք մեզ համար ի՞նչ սուրբ։ Մենք մե՛ր սրբերը ունենք։ Եվ մեր ազգի լինելությունը հաստատվում է ոչ թե Հիսուսի, Մովսեսի, Պողոսի, Պետրոսի շնորհիվ, այլ  Վահագնի  և Վահագնի Զորությունն իրենց մեջ կրող Տիգրանի, Դումանի, Դրոյի, Անդրանիկի, Փարամազի, Նժդեհի շնորհիվ։ Օտար սրբերի պաշտամունքով մենք մորթվեցինք: Մեր սրբերը կերտեցին Հայաստան։ Օտար Աստվածներր  մարտիրոսացրին հայությանը։ Հայ Աստվածները անմահացրին հայ ազգը։ Դե՛ն շպրտեք վերջապես  բոլոր օտար սրբերին,  բոլո՜ր, բոլո՜ր։ Մեր սեփական սրբերին փայփայենք մեր հոգու  մեջ։ Հակառակ դեպքում մենք ոչ թե Հայրենիքի ենք արժանի, այլ՝...

 

Սլակ Կակոսյան

 

«ՆՈՐ ՕՐե ապրիլ 21, 1989 թ.

Կարգավիճակ: ՄԵՐ ՄԵԾԵՐԸ | Դիտումներ: 127 | Ավելացրեց: Arordi | Տեգեր: Գարեգին Նժդեհ | Ռեյտինգ: 0.0/0
Copyright MyCorp © 2017
Մուտք


Օրվա նկար
 


Նկարներ


Օրվա նկար
 


Որոնում


Օրվա նկար
 


Վիճակագրություն

Ընդամենը OnLine 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0


Օրվա նկար
 


Бесплатный конструктор сайтов - uCoz