ՀՐԱՏԻ (Երեքշաբթի), 19.09.2017, 14:43


Ո˜վ, Արի Հա´յ, ի՞նչ Չարի Աստված, երբ ի´նքդ ես աստված՝ Արայից սերված Արորդի´ ես դու, Աստվածամա´րդ ես դու
          FACEBOOK              
Մ Ե Ն Յ ՈՒ
Ց Ա Ն Կ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԱՐՈՐԴԱԿԱՆ ՏՈՆԵՐ
ՀԱՄԱՅՆՔՆԵՐ
ՄԱՄՈՒԼԸ ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԽՈՐՀՐԴԱՆԻՇՆԵՐ
ՄԵՀԵՆԱԿԱՆ ԺՈՂՈՎ
Օրացույց
«  Սեպտեմբեր 2017  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
 Գլխավոր էջ

1 2 3 ... 6 7 »

  ԱՐԱՐԱՏ Աշխարհ Արի ՀԱՅ :
Արորդիների ՈՒխտը ցավալի կորուստ ունեցավ : 
Վաղաժամ երկրային կյանքից հեռացավ Արորդիների ՈՒխտի Քուրմ , Ասլիբեկյան տոհմի զավակ Գեղամ Ասլիբեկյանը , Ով իր գիտակից կյանքի բովանդակ մասը դրեց Մեր՝ ՀԱՅ ազգի հոգևոր վերածնունդի , ինքնակերտումի հաստատման սուրբ գործին: 
Արորդիների ՈՒխտը , ցավակցում է Ասլիբեկյան տոհմին , Գեղամի ընտանիքին , Հայ Արիական համայնքին , ողջ Հայությանը այս ցավալի կորստի առիթով :

 ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | Դիտումներ` 64 | Ավելացրեց` Arordi | Ամսաթիվ` 31.08.2016

 

  ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

                 Հազարամյակներ շարունակ, արի հայությունը Ամանորից քառասուն օր առաջ, Վահագնի սպասումով, ողջ Արարատ Աշխարհում խարույկներ է վառում, Տրնդեզ սարքում: Վահագնականչի տոն է Տրնդեզը: 

Արորդիների Ուխտը Տրնդեզը տոնելու է Կարմիր Բլուր բերդամրոցի սրբազան տարածքում փետրվարի 13-ին: Տոնածեսի սկիզբը` ժամը 13:00-ին:

Եկեք օծվենք Տրնդեզի կրակով՝ պատրաստվենք գարունն ու Վահագնի ծնունդը դիմավորելու:

 Փա՛ռք Վահագնին:

Փա՛ռք Արարչազարմ Հայոց ցեղին:

 Արորդիների Ուխտի Մեհենական Խորհուրդ:

 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | Դիտումներ` 241 | Ավելացրեց` Arordi | Ամսաթիվ` 09.02.2016

 

 Վարդավառը, որը նվիրված է սիրո աստվածուհի Աստղիկին, ողջ հայությունը կտոնի հուլիսի 12-ին: Գառնի մայր տաճարում ժամը 13:00-ին տեղի կունենա քրմական ծես: Տոնի խորհրդանիշներն են օծված վարդը և վարդաջուրը: Այդ օրը մարդիկ սովորաբար միմյանց վարդ են նվիրում, և տոնը ուղեկցվում է ավանդական ուրախ ջրախաղով: Աստղիկ դիցուհուն շատ սիրողները կարող են իրենց հետ վարդեր բերել:
Դեպի Գառնի ավտոբուսները կշարժվեն Դրամատիկական թատրոնի մոտից ժամը 10:30-11:00:
Արորդիների Ուխտի Մեհենական Խորհուրդ:

 ԱՐՈՐԴԱԿԱՆ ՏՈՆԵՐ | Դիտումներ` 236 | Ավելացրեց` Arordi | Ամսաթիվ` 10.07.2015

Հարգելի արորդիներ. Տիկին Էլիզ Կակոսյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա 2015 թվականի հունիսի 24-ին, ժամը 18-00-ին, Նորք-Մարաշ, Գ.Հովսեփյան 8/10 հասցեում: Իսկ հուղարկավորությունը տեղի կունենա հունիսի 25-ին, ժամը 13-00-ին:
Արորդիների ուխտ

 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | Դիտումներ` 168 | Ավելացրեց` Admin | Ամսաթիվ` 20.06.2015

 

Արորդիների ՈՒխտից ցավով հայտնում էն, որ այսոր (19.06.2015) 9598 Վ.Ծ. վաղաժամ և խաղաղ մահով կյանքից հեռացավ Կակոսյաների տոհմի Էլիզա հարսը՝ Քրմապետ Սլակ Կակոսյանի կինը: Բոլոր արորդիները բարի վերածնունդ են մաղթում իրենց ուխտի Մեծ Մորը:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել՝

քուրմ Գագիկ 091-472-344. 093-024-895

քուրմ Գեղամ 091-296-747

 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | Դիտումներ` 192 | Ավելացրեց` Admin | Ամսաթիվ` 19.06.2015

Հարգարժան Արորդիք: «Արորդիների ՈՒխտը» տարիներ ի վեր Զատիկը՝ Մեծամայր Անահիտի տոնը, քրմական ծեսով, մեծ շուքով, երգ ու պարով տոնում է Մեծամորի հնավայրում: 
Այս տարի Զատիկը կտոնենք ս/թ ապրիլի 5- ին Մեծամորի հնավայրում:
Քրմական ծեսը ՝ փառաբանումը Մայր Անահիտի, տեղի կունենա ժամը 13.00:
Ավտոբուսը կշարժվի 10.30-ից 11.00- ին Դրամատիկական թատրոնի մոտից:
Արորդիների Ուխտի Մեհենական Խորհուրդ:

 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | Դիտումներ` 290 | Ավելացրեց` Arordi | Ամսաթիվ` 03.04.2015

Հարգարժան Արորդիք: 
Մարտի 20-ին ժամը 18:00 Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի կունենա Վահագնի Ծնունդ տոնական համերգ, մեզ շատ սիրելի երգիչ կատարողների և ասմունքողների մասնակցությամբ :

ՀԱՄԵՐԳԻ ՈՂՋ ՀԱՍՈՒՅԹԸ ՏՐԱՄԱԴՐՎԵԼՈՒ Է ԳՈՒՍԱՆ ՀԱՅԿԱԶՈՒՆՈՒՆ:

 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | Դիտումներ` 293 | Ավելացրեց` Admin | Ամսաթիվ` 09.03.2015

Հարգարժա՛ն հայորդիք, Արորդիների Ուխտը Տրնդեզին իրենց մեջ աստվածայնությունը զգացող Արմենական ցեղի բոլոր զավակներին հրավիրում է մասնակցել ծիսական տոնախմբությանը, որը տեղի կունենա ս/թ փետրվարի 13-ին ժամը 13:00 Կարմիր Բլուր /Թեյշեբանի/  հնավայրում:

Արորդիների Ուխտի Մեհենական Խորհուրդ:

 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | Դիտումներ` 451 | Ավելացրեց` Arordi | Ամսաթիվ` 08.02.2015

Հարգելի Արորդիներ և Արորդաց ՈՒխտի հավատավոր ուխտակից հայեր :

Քաղոց ամսվա կորդուիք օրը / դեկտեմբերի 22- ին / ժամը 13:00 Ագիշտի արքայի արքայանիստ քաղաքում ՝ Էրեբունի հնավայրի արևելյան տաճարում , Արորդիների ՈՒխտը , մեծ հանդիսությամբ կտոնի Միհրի Տոնը : 

Հավաքատեղը՝ Էրեբունի թանգարանի աստիճանների մոտ՝ ժ. 12:00-ին:

Արորդիների Ուխտի Մեհենական Խորհուրդ:

 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | Դիտումներ` 321 | Ավելացրեց` Admin | Ամսաթիվ` 19.12.2014

Հարգելի Արորդիներ և Արորդաց ՈՒխտի Հավատավոր ՈՒխտակից Հայեր : Ս/թ Սեպտեմբերի 21-ին ժամը 13.00 Գառնիի Մայր Տաճարում Տեղի Կունենա Նախնյաց Ոգեկոչման Օրվա Ծես , որի ընթացքում կհարաբերվենք Մեր Նախնյաց Ոգիների հետ , որոնց առջև կկանգնենք բացճակատ :

Փառք Նախնյաց Ոգիներին

Արորդիների Ուխտի Մեհենական Խորհուրդ

 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | Դիտումներ` 343 | Ավելացրեց` Arordi | Ամսաթիվ` 17.09.2014

Օգոստոսի 11-ին տոնվում է Հայոց Նահապետ Հայկի կողմից ոսոխի տապալման և Հայ Հաղթության տոնը՝ 

Նավասարդը:

Նախօրեին արարչագահ Արագածի գագաթին կվառվի Նավասարդյան ջահը:

Տոնական օրվա բացումը կկատարվի ժ.10:00-ին Հայոց Նահապետի արձանի մոտ՝ Երևանում

իսկ ժ.13:00-ինԳառնի Մայր Տաճարում կսկսվի Նավասարդյան տոնի ծիսակատարությունն ու 

տոնախմբությունը:

Հայոց Աստվածների Տաճարը սպասում է իր հայկազուններին:

Փա՛ռք Հայկ Նահապետին ու նրա զարմին՝ Արիական Ազգին Հայոց:

 

Արորդիների Ուխտի Մեհենական Խորհուրդ:

 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | Դիտումներ` 268 | Ավելացրեց` Arordi | Ամսաթիվ` 09.08.2014

Nyut.am-ի "Վարդը սիրո խորհրդանիշն է, վարդով վառվել` նշանակում է վառվել սիրով. քուրմ Գեղամ"

նյութը Գառնի Մայր Տաճարում անցկացվող Վարդավառին նվիրված տոնախմբության մասին:

http://nyut.am/archives/225291

 

 ՄԱՄՈՒԼԸ ՄԵՐ ՄԱՍԻՆ | Դիտումներ` 162 | Ավելացրեց` Arordi | Ամսաթիվ` 01.08.2014

Copyright MyCorp © 2017
Մուտք
Նկարներ
Որոնում
Վիճակագրություն

Ընդամենը OnLine 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0
Бесплатный конструктор сайтов - uCoz